Վոլֆգանգ Քեթերլե
Վոլֆգանգ Քեթերլե գերմ.՝ Wolfgang Ketterle | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1957[1][2][3][…] (67 տարեկան) Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և physics teacher |
Գործակից | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4] |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[5] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լեոպոլդինա[6], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9] |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Herbert Walther? |
Եղել է գիտական ղեկավար | Martin W. Zwierlein? և Subhadeep Gupta?[10] |
Պարգևներ | |
Wolfgang Ketterle Վիքիպահեստում |
Վոլֆգանգ Քեթերլե (գերմ.՝ Wolfgang Ketterle, հոկտեմբերի 21, 1957[1][2][3][…], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆիզիկոս, 2001 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր (Էրիկ Քորնելի և Կարլ Վիմանի հետ միասին)։
Կենսագրություն
Վոլֆգանգ Քեթերլեն ընտանիքի երեք երեխաներից երկրորդն էր։ Հայդելբերգի Բունզենի անվան գիմնազիայում ավարտել է համալսարանի նախապատրաստման դասընթացները (Աբիտուր)։ 1976 թվականին սկսում է ֆիզիկա ուսումնասիրել Հայդելբերգի համալսարանում։ Նախադիպլոմայինը պաշտպանելուց հետո տեղափոխվում է Մյունխենի տեխնիկական համալսարան, որտեղ սկսում է ուսումնասիրել տեսական ֆիզիկա։ 1982 թվականին պաշտպանում է իր թեզը խանգարված նյութերում պտույտի ռելաքսացիայի վերաբերյալ և տեղափոխվում Գարխինգի Մաքս Պլանկի գիտական ընկերության Քվանտային օպտիկայի ինստիտուտ։ Այնուհետև նա տեղափոխվում է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարան Հերբերտ Ուոլթերի խումբ, որտեղ 1986 թվականին պաշտպանում է իր թեզը «Հելիումի հիդրիդների և եռատոմային ջրածնի մոլեկուլների սպեկտրոսկոպիա» թեմայով։
Գարխինգում մնալուց հետո Քեթերլեն վերադառնում է Հայդելբերգ, որտեղ Յուրգեն Վոլֆրումի ամբիոնում կատարում է ներքին այրման շարժիչների վերաբերյալ հետազոտություն։ 1990 թվականին նա կրկին փոխում է իր գործունեության ոլորտը և տեղափոխվում ԱՄՆ՝ աշխատելու Դեյվիդ Փրիթչարդի խմբի հետ լազերային հովացման խնդրի շուրջ։ 1993 թվականին նա միանում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետին, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է Ջոն ՄաքԱրթուր հիմնադրամի կողմից հովանավորվող ֆիզիկայի ամբիոնը։
2011 թվականին Քեթերլեն ամուսնացել է Միշել Պլոտի հետ։ Նա հինգ երեխա ունի, որոնցից երեքը Գաբրիել Զաուերի հետ առաջին ամուսնությունից են[18]։
Ձեռքբերումներ
Իր ասպիրանտուրայի ընթացքում Քեթերլեն կարողանում է ապացուցել հելիումի հիդրիդի (HeH) գոյությունը և առաջին անգամ ստանում է այդ մոլեկուլի սպեկտրները։ Գարխինգում իր հետդոկտորական աշխատանքի ընթացքում նա նաև կարողանում է ամբողջությամբ բացատրել այս սպեկտրները։ Հետագայում Հերբերտ Ուոլթերը նկարագրում է նրա աշխատանքը մեկ նախադասությամբ. «Նա ստեղծեց ֆիզիկայի նոր ոլորտ և ինքն էլ սպանեց այն»:։
1995 թվականին Քեթերլեն առաջիններից էր, ում հաջողվեց ստեղծել Բոզե-Այնշտայնի կոնդենսատը։ 1997 թվականին նա ցուցադրում է առաջին ատոմային լազերը։ 2001 թվականին Էրիկ Ալին Քորնելի և Կարլ Վիմանի հետ միասին նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «ալկալիական մետաղների ատոմների հազվագյուտ գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսացիայի փորձարարական դիտարկման և նման կոնդենսատների հատկությունների առաջին հիմնարար ուսումնասիրությունների համար»[19]։
2005 թվականին փորձնականորեն ապացուցել է ֆերմիոնային կոնդենսատում բարձր ջերմաստիճանի գերհոսունությունը[20][21][22]։
2014 թվականին վազել է Բոստոնի մարաթոնում՝ 2:44:06 անձնական առավելագույն արդյունքով[23]։
Պարգևներ
- 1996 — Դեյվիդ և Լյուսիլ Փաքարդ հիմնադրամի կրթաթոշակ
- 1997 — Ռաբիի մրցանակ, Ամերիկյան ֆիզիկական միություն
- 1997 — Գուստավ Հերցի մրցանակ, Գերմանիայի ֆիզիկական ընկերություն
- 1998 — Discover Magazine ամսագրի մրցանակ տեխնիկական նորարարության համար
- 1999 — Ֆրից Լոնդոնի հուշամրցանակ ֆիզիկայում ցածր ջերմաստիճանի համար
- 1999 — Դենի Հայնեմանի անվան մրցանակ, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա
- 2000 — Բենջամին Ֆրանկլինի մեդալ ֆիզիկայի համար
- 2001 — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
- 2002 — «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցված ծառայությունների համար» շքանշան
- 2004 — Կիլիանի մրցանակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
- 2009 — Վոլֆգանգ Պաուլ Դասախոսություն մրցանակ
2002 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ[24], իսկ 2011 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ[25]։
Հասարակական գործունեություն
2016 թվականին նամակ է ստորագրել՝ կոչ անելով Greenpeace-ին, ՄԱԿ-ին և ողջ աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) դեմ պայքարը[26][27][28]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ https://physics.mit.edu/faculty/wolfgang-ketterle/
- ↑ https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Ketterle_Wolfgang_EN.pdf
- ↑ www.haw.uni-heidelberg.de
- ↑ https://www.amacad.org/person/wolfgang-ketterle
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://faculty.washington.edu/deepg/pdfs/gupta_CV_short_July2020.pdf
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2001/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
- ↑ https://www.pi.uni-bonn.de/en/events/wolfgang-paul-lecture/homepage
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/rabi.cfm
- ↑ https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/ketterle-wolfgang/
- ↑ https://web.archive.org/web/20220321015113/https://www.aaas.org/news/2016-aaas-fellows-honored-advancing-science-serve-society
- ↑ «Wolfgang Ketterle - Biographical» (անգլերեն). nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Корнелл Э А, Виман К Э, Кеттерле В Нобелевские лекции по физике — 2001(ռուս.) // Успехи физических наук. — Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, 2003. — Т. 173. — № 12. — С. 1319. —
- ↑ «В Массачусетсе создана «горячая» сверхтекучая жидкость» (ռուսերեն). «Элементы». 2005 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Karen Fox Condensed matter physics: Some like it cold(անգլ.) // Nature. — 24 March 2005. — № 434. — С. 430—431. — ISSN 0028-0836. —
- ↑ Lori Valigra (2005 թ․ հունիսի 22). «MIT physicists create new form of matter» (անգլերեն). Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «B.A.A. Marathon 2014: Top Finishers». registration.baa.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ National Academy Elects New Members Արխիվացված 2018-08-27 Wayback Machine, 30 апреля 2002(անգլ.)
- ↑ «Кеттерле, Вольфганг на официальном сайте РАН». www.ras.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Список нобелевских лауреатов подписавших письмо». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
- Информация с сайта Нобелевского комитетаԱրխիվացված 2008-12-01 Wayback Machine(անգլ.)
- В. Кеттерле. «Когда атомы ведут себя как волны. Бозе-эйнштейновская конденсация и атомный лазер». Нобелевская лекцияԱրխիվացված 2009-11-26 Wayback Machine // Успехи физических наук, том 173, выпуск 12, декабрь 2003
- Домашняя страница Вольфганга Кеттерле на факультете физики в МТИԱրխիվացված 2006-08-10 Wayback Machine(անգլ.)
- Домашняя страница Вольфганга Кеттерле в Исследовательских лабораториях МТИԱրխիվացված 2007-11-10 Wayback Machine(անգլ.)
- Фонограмма публичной лекции Кеттерле о конденсате Бозе — Эйнштейна (1998)Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)
- Короткие лекции Вольфганга Кеттерле на сайте Serious-Science Արխիվացված 2014-07-14 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Քեթերլե» հոդվածին։ |
|