Ռիչարդ Թեյլոր
Ռիչարդ Թեյլոր Richard Edward Taylor | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1929[1][2][3][…] Մեդիսին Հաթ, Ալբերտա, Կանադա |
Մահացել է | փետրվարի 22, 2018[3][4][5] (88 տարեկան) Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան, Lawrence Berkeley National Laboratory? և Բարձրագույն նորմալ դպրոց |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան և Ալբերտայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Richard E. Taylor Վիքիպահեստում |
Ռիչարդ Էդվարդ Թեյլոր (անգլ.՝ Richard Edward Taylor, նոյեմբերի 2, 1929[1][2][3][…], Մեդիսին Հաթ, Ալբերտա, Կանադա - փետրվարի 22, 2018[3][4][5], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Սթենֆորդի համալսարանում։ 1990 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է Ջերոմ Ֆրիդմանի և Հենրի Քենդալի հետ համատեղ, «էլեկտրոնների պրոտոնների և կապված նեյտրոնների վրա խորը ոչառաձգական ցրման հեղափոխական հետազոտությունների համար, որոնք էական կարևորություն ունեն մասնիկների ֆիզիկայում քվարկային մոդելի մշակման համար»։
Վաղ կյանք
Թեյլորը ստացել է իր բակալավրի (1950) և մագիստրոսի (1952) աստիճանները Կանադայի Ալբերտայի համալսարանում։ Նոր ամուսնացած լինելով դիմել է Սթենֆորդի համալսարանին դոկտորական հետազոտությունները կատարելու համար, որտեղ նա սկսել է աշխատել Բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայում[15]։ Նրա դոկտորական թեզը հիմնված է եղել փորձի վրա, որը նախատեսում էր պիոնների հետազոտություններ օգտագործելով բևեռացված գամմա ճառագայթները[16]։
Հետազոտություններ
Երեք տարի աշխատելով École Normale Supérieure Փարիզում և մեկ տարի Քալիֆոռնիայի Լոուրենս Բերքլիի լաբորատորիայում, Թեյլորը վերադարձավ Սթենֆորդ[17]։ Այդ ժամանակ սկսվում էր Սթենֆորդի գծային արագացուցիչի կենտրոնի շինարարությունը (այժմ SLAC National Accelerator Laboratory)[18]: Համատեղ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետ Թեյլորը զբաղվում էր հատուկ սարքավորումների նախագծմամբ և կառուցմամբ, և ներգրավված է եղել բազմաթիվ փորձերի իրականացման մեջ[18]։
1971 թվականին Թեյլորին շնորհվեց Գուգենհայմի կրթաթոշակ, որի շնորհիվ նա կարողացավ անցկացնել մեկ տարի ՑԵՌՆ-ում[19]։
1960-ականներին և 1970-ականների սկզբում Սթենֆորդի գծային արագացուցիչի կենտրոնում կատարվող փորձերի ընթացքում նաև կատարվում էին պրոտոններից, դեյտերոններից և ավելի ծանր ատոմների միջուկներից բարձր էներգիայի էլեկտրոնների ճառագայթների ցրման փորձեր[20][21]։ Ցածր էներգիաների դեպքում արդեն իսկ ապացուցված էր, որ էլեկտրոնները ցրվում էին միայն ցածր անկյունների տակ, ինչը ապացուցում էր այն գաղափարը, որ միջուկները չունեն ներքին կառուցվածք[21]։ Այնուամենայնիվ, SLAC-MIT փորձերը ցույց տվեցին, որ բարձր էներգիայով էլեկտրոնները կարող են ցրվել նաև բարձր անկյունների տակ, որոշ էներգիայի կորուստով[21]։ Այս խորը ոչառաձգական ցրման արդյունքները հանդիսացան առաջին փորձնական ապացույցները այն բանի, որ պրոտոնները և նեյտրոնները կազմված են մասնիկներից, որոնք ավելի ուշ անվանվեցին U և d քվարկեր, և կանխատեսվել էին ավելի վաղ տեսական վարկածներով[18]։ Այս փորձերը նաև ներկայացրեցին գլյուոնների գոյության առաջին ապացույցները։ Թեյլորը, Ֆրիդմանը և Քենդալը այս աշխատանքի համար ստացան Նոբելյան մրցանակ 1990 թվականին[22]։
Մահ
Թեյլորը մահացավ իր Սթենֆորդի համալսարանի մոտ գտնվող տանը 2018 թվականի փետրվարի 22-ին, 88 տարեկան հասակում[18][23]։
Պարգևատրումներ
- Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի ավագ գիտնականի մրցանակ, 1982.[24]
- Պանոֆսկու մրցանակ, 1989.[25]
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, 1990.[18]
- Շաառու, Գուգենհայմի հիմնադրամ, 1971 – 1972.[18]
- Շաառու, Ամերիկյան Ֆիզիկական միություն[17]
- Շաառու, Առաջավոր գիտության ամերիկյան միություն[26]
- Շաառու, Կանադայի թագավորական ընկերություն[18]
- Անդամ, Ամերիկայի գիտությունների և արվեստի ակադեմիա.[26]
- Անդամ, Կանադայի ֆիզիկոսների միություն[26]
- Արտասահմանյան թղթակից անդամ, Գիտությունների ազգային ակադեմիա[26]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ The Nobel Prize in Physics 1990 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.pi.uni-bonn.de/en/events/wolfgang-paul-lecture/homepage
- ↑ W.K.H. Panofsky Prize in Experimental Particle Physics — APS.
- ↑ http://www.univ-bpclermont.fr/article2576.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1980. — P. 1134. — ISSN 0242-6773
- ↑ Taylors Nobel banquet speech
- ↑ Taylor, Richard Edward (1962). Positive pion production by polarized bremsstrahlung (PhD thesis). Stanford University. OCLC 38657023.
- ↑ 17,0 17,1 Biography and Bibliographic Resources, from the Office of Scientific and Technical Information, United States Department of Energy
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 «Richard E. Taylor, Nobel Prize Winning Physicist Who Helped Discover Quarks, Dies at 88». The Washington Post. 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Nobel autobiography
- ↑ Prescott, C.Y.; Atwood, W.B.; Cottrell, R.L.A.; DeStaebler, H.; Garwin, Edward L.; Gonidec, A.; Miller, R.H.; Rochester, L.S.; Sato, T.; Sherden, D.J.; Sinclair, C.K.; Stein, S.; Taylor, R.E.; Clendenin, J.E.; Hughes, V.W.; Sasao, N.; Schüler, K.P.; Borghini, M.G.; Lübelsmeyer, K.; Jentschke, W. (1978). «Parity non-conservation in inelastic electron scattering». Physics Letters B. 77 (3): 347–352. Bibcode:1978PhLB...77..347P. doi:10.1016/0370-2693(78)90722-0. ISSN 0370-2693.
- ↑ 21,0 21,1 21,2 Bloom, E. D.; Coward, D. H.; DeStaebler, H.; Drees, J.; Miller, G.; Mo, L. W.; Taylor, R. E.; Breidenbach, M.; Friedman, J. I.; Hartmann, G. C.; Kendall, H. W. (1969). «High-Energy Inelastice−pScattering at 6° and 10°». Physical Review Letters. 23 (16): 930–934. Bibcode:1969PhRvL..23..930B. doi:10.1103/PhysRevLett.23.930. ISSN 0031-9007.
- ↑ Nobel prize press release
- ↑ https://www.nytimes.com/2018/03/01/obituaries/richard-e-taylor-nobel-winner-who-plumbed-matter-dies-at-88.html?mtrref=www.google.se&gwh=390FD1633D613D25365CA4B08F051C35&gwt=pay
- ↑ «Taylor's entry in the SLAC index of faculty». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «All Prize & Award Recipients». APS.org. Արխիվացված է օրիգինալից 2018-02-26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 «Richard E. Taylor». science.ca. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- Ռ. Է. Թեյլոր. «Խորը ոչառաձգական ցրում. Վաղ տարիներ». Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 161, թողարկում 12, դեկտեմբեր 1991
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Թեյլոր» հոդվածին։ |
|