Մարտունի (Շամքորի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մարտունի | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ | |
Գավառ | Ելիզավետպոլի գավառ | |
Համայնք | Շամքորի շրջան | |
Այլ անվանումներ | Գոլիցինո, Ղազախաշեն | |
Բնակչություն | 479 մարդ | |
Ազգային կազմ | ռուսներ | |
Տեղաբնականուն | մարտունեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Մարտունի, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական ԽՍՀ Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 25 կմ հարավ, Խաչի սար լեռան լանջին[2]։
Գոլիցինո անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1]։
Ներկայումս կրում է Գյունեշլի անվանումը և մտնում է Ադրբեջանի Շամքորի շրջանի մեջ։
Պատմություն
Գյուղը հիմնադրվել է XIX դարի վերջերին և կոչվել է փոխարքա Գոլիցինի անունով։ Հեղափոխությունից հետո այստեղ բնակություն են հաստատում Գետաբեկի պղնձահանքերի մոտ գտնվող Ղազախաշենի բնակիչները և գյուղը վերանվանում են Ղազախաշեն։ 1926 թվականին ի հիշատակ Ալեքսանդր Մյասնիկյանի կոչվել է Մարտունի։
Բնակչություն
1901 թվականին գյուղն ունեցել է 416 ռուս[2], 1908-ին՝ 286 ռուս բնակիչ[1]։
Տնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարություն, կերի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունն ու անասնապահությունն է։
Անվանի մարդիկ
Այստեղ է ծնվել ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ծատուր Աղայանը[2]։
Տես նաև
- Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր
Ծանոթագրություններ
|