Մյուլհայմ ան դեր Ռուր
Պայակումբուհ | |||||
գերմ.՝ Mülheim an der Ruhr | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
---|---|---|---|---|---|
Համայնք | Դյուսելդորֆ | ||||
Մակերես | 91,28 կմ² | ||||
ԲԾՄ | 26±1 մետր, 153±1 մետր | ||||
Բնակչություն | ▲173 255 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0208 | ||||
Փոստային դասիչ | 45401–45481 | ||||
Ավտոմոբիլային կոդ | MH | ||||
Պաշտոնական կայք | muelheim-ruhr.de(գերմ.) | ||||
| |||||
Մյուլհայմ ան դեր Ռուր (գերմ.՝ Mülheim an der Ruhr, ստորին գերմաներեն՝ Mölm), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում։
Ըստ 2009 թվականի տվյալների՝ բնակչությունը կազմում է 168,3 հազար մարդ, 2000-ին՝ 173,9 հազար։
Տնտեսություն և տրանսպորտ
Քաղաքում աշխատում են Siemens AG և Turck ընկերությունները։ Այստեղ է գտնվում նաև Tengelmann Group առևտրային հոլդինգի գլխադասային գրասենյակը։
Մյուլհայմում կա երկաթուղային կայարան, որտեղ կանգ են առնում RB, RE, S Bahn գնացքները։ Գործում է նաև ավտոբուսային ցանց, որը աշխատում է նաև գիշերային ժամերի։
Քաղաքում գործում է տրամվայի ցանց, որը Էսեն քաղաքի տրամվայի ցանցի մի մասն է։ Մյուլհայմի տրամվայի ցանցը կոմբինացված է՝ կազմված սովորական տրամվայի և արագընթաց տրամվայի գծերից։ Շտադտբանի գիծը քաղաքը կապում է Էսենի հետ և Մյուլհայի տարածքում ունի 9 կայարան։ Աշխատում է U18 երթուղին։ Straßenbahn 102 և 110 երթուղիները ներքաղաքային են։ 107 երթուղին կապում է Էսենի հետ։ 112- Մյուլհայմը կապում է Օբերհաուզենի հետ, 901-ը՝ Դուսբուրգի։ Տրամվայի երթուղին անցնում է երկու գետնանցումներով։ Շտադտբանի գիծը ունի 6 կայարան, Ստրասենբանը՝ 4, որը ամբողջությամբ օգտագործում է 102 երթուղին և մասամբ 901-ը։ Հանդիպում են Mülheim Hbf կայարանում։
Քաղաքի տարածքում է գտնվում «Էսեն-Մյուլհայմ» օդանավակայանը։
Տեսարժան վայրեր
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/NRW%2C_Mulheim_an_der_Ruhr_%28%D0%BF%D0%B0%D0%BD%D0%BE%D1%80%D0%B0%D0%BC%D0%B0%29.jpg/220px-NRW%2C_Mulheim_an_der_Ruhr_%28%D0%BF%D0%B0%D0%BD%D0%BE%D1%80%D0%B0%D0%BC%D0%B0%29.jpg)
- Բրոյքսի դղյակ
- Շտյուրումի դղյակը
- Սահարնի վանք
- Ռորռայի Մյուլհայմի խուց
- Aquarius ջրի թանգարան
- Բիսմարկի աշտարակ
- Ժոզեֆ Թիսենի առանձնատուն
- Մյուլհայմի ջրակարգավորիչներ
Միջազգային հարաբերություններ
Քույր քաղաքներ
Միացյալ Թագավորություն, Դարլինգթոն (1953)
Ֆրանսիա,
Տուր (1962)
Լեհաստան,
Ոպոլե (1989)
Իսրայել,
Կֆար Սավա (1993)
Թուրքիա,
Բեյքոզ (2007)
Ֆինլանդիա,
Կոուվոլա (2009)
Համագործակցող քաղաքներ
Պաղեստին, Կալկիլիա
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուլհայմ ան դեր Ռուր» հոդվածին։ |
|