Նիժնի Նովգորոդի մարզ (ռուս.՝ Нижегородская область), մարզ Ռուսաստանի կազմում[3], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Նիժնի Նովգորոդ քաղաքը։
Սահմանակից է հյուսիս-արևմուտքում Կոստրոմայի, հյուսիս-արևելքում՝ Կիրովի մարզերի հետ, արևելքում՝ Մարի Էլ և Չուվաշիա հանրապետությունների հետ, հարավում Մորդովիա հանրապետության, հարավ-արևմուտքում Ռյազանի մարզի, իսկ արևմուտքում Վլադիմիրի և Իվանովոյի մարզերի հետ։