Նոր Մարաղա
Գյուղ | ||
---|---|---|
Նոր Մարաղա | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) և Ջևանշիրի գավառ | |
ԲԾՄ | 1183 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 250 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Նոր մարաղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 994 22 | |
| ||
Նոր Մարաղա, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Գտնվում է հանրապետության արևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 38 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
Տարածքը հարթավայրային է, ունի 1291.88 հա տարածք, որից 1103.94 հա գյուղատնտեսական նշանակություն, 77.7 հա անտառային հողեր։ Նոր Մարաղա համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր`«Կամոյի» աղբյուրը։
Պատմություններ
Գյուղը վերաբնակեցվել է 1995 թվականից։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[2][3][4]։
Բնակչություն
2015 թվականին Նոր Մարաղա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 529 մարդ, կա 170 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 303 | 335 | 400 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
Կան պատմամշակութային հուշարձաններ` դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.):
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 70 աշակերտներ[6]։
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 189.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|