Նոր Ղազանչի
Գյուղական համայնք | ||
---|---|---|
ադրբ.՝ Sırxavənd | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտ | |
Համայնք | Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ջևանշիրի գավառ, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Մակերես | 2180.95 հա կմ² | |
ԲԾՄ | 830 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 143 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նոր Ղազանչի, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 60 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
Համայնքը լեռնային է, ունի 2180.95 հա տարածք, որից 487.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 1581.54 հա անտառային հողեր։ Նոր Ղազանչի համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Թեմարի» և «Ներքին»։
Առկա են պղնձի (կատարվում են հետազոտություններ) հանքային պաշար։
Պատմություն
Անվանումը ստացել է տեղի արհեստավորների մասնագիտությունից, որոնք հայտնի են եղել կենցաղային մետաղե ամանեղեն (որը Արցախի բարբառով նշանակում է ղազան) պատրաստելու գործում։ Այժմյան գյուղը ստեղծվել է 17-րդ դարում, բայց մոտակա տարածքների հնությունները ցույց են տալիս, որ վերջինս բնակավայր է եղել դեռ 12-րդ դարից սկսած։ Բնակավայրի Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, այժմ ավերված է։ 19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 35 տուն, 325 բնակիչ, 1970 թվականին` 89 տուն, 455 բնակիչ, 1987 թվականին՝ 75 տուն, 260 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1967 թվականին միացել է Սրխավենդի տնտեսությանը։ Էլեկտրաֆիկացվել է 1963 թվականին։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում նշանավոր են Թունանց բաղեր, Մեղրակերտ սրբավայրերը, Կարմիր եղցին, Առստամանց բաղը, Ջալալանց բաղը և այլ վայրեր, կան բազմաթիվ խաչքարեր, հնագույն գերեզմանաքարեր։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 167 մարդ, զոհվել է 65-ը, որոնց հիշատակին կանգնեցված է հուշարձան[1]։
Բնակչություն
2015 թվականին Նոր Ղազանչի համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 143 մարդ, կա 42 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 147 | 133 | 128 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն և բուժկետ[3]։
Արտաքին հղումներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 178
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 188.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|