Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաբերդ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ջրաբերդ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Մարտակերտի շրջան, Թարթառի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 63[1] մարդ (2005) | |
Տեղաբնականուն | ջրաբերդցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ջրաբերդ, գյուղ Մարտակերտ քաղաքի համայնքի կազմում՝ շրջկենտրոնից 6 կմ հյուսիս-արևմուտք՝ 450 մետր բարձրության վրա՝ Թարթառ գետի աջ ափին։ Շրջակայքում է Երիցմանկանց վանքը (17-րդ դար)։ Ջրաբերդից զոհվել է 6 ազատամարտիկ[3]։
Ջրաբերդ ( բառացի «Ջրային Բերդ»), այլ անվանումներ՝ Ջերմուկ, Չարոբերտ և խեղաթյուրված - միջնադարյան հայկական ամրոց, որը գտնվում է Թրխի և Թարթառ գետերի բարձրադիր լեռների վրա։ Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման ամրոցը գտնվում է Մարտակերտի շրջանում և վերահսկվում է ԼՂՀ կողմից[4]։ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Թերտերյան շրջանում[5]։
Ըստ պատմաբան Րաֆֆիի՝ Ջրաբերդ ամրոցը «կանգնած» է հենց ջրի վրա, որի գագաթին հսկայական ժայռաբեկոր է, որը ներքևից ողողվում է մոլեգնած Թարթառի և թրեխի ջրերով։ Այս երկու գետերը թափվելով միմյանց մեջ, ամրոցին թերակղզու տեսք են տալիս։
Ջրաբերդը- Հյուսիս -արևելյան Հայաստանի պատմական ամրոցներից մեկն է։ Այն կանգուն է Արշակունյանց թագավորության ժամանակաշրջանից։ Առաջին անգամ Ջրաբերդի մասին հիշատակել է վաղ միջնադարյան նշանավոր հայ պատմաբան Մովսես Կաղանկատվացի։ Ջրաբերդը տարբեր ժամանակաշրջաններում եղել է հայկական մեիքության ղեկամարման տակ, որոնց ծնունդներ են՝ Վաղթանգյաները, Հասան Ջալալյանները, Մելիք -Իսրաելյանը, Մելիք-Ալավերդյան և Աթաբեկյանները։ Ամրոցի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը։ Տեսանելի են ռազմական և տնտեսական կառույցները, դարպասը և ամրոցը։ Ջրաբերդի ավերակներից փորված էր թունել։ Բերդից ոչ հեռու գտնվում է հայկական Երեք Մանկուկ եկեղեցին, որը կառուցվել է 16-17-րդ դարերում։ Այստեղ պահպանվել են հայկական խաչքարեր, նկարներ և այլն։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8]։
Ծանոթագրություններ
- ↑ «ԼՂՀ մարդահամարի տվյալներ (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 5682։
- ↑ Համաձայն ԼՂՀ վարչատարածքային բաժանման
- ↑ Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
Արտաքին հղումներ
|
|