ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2024
![]() | |||||||
Իրադարձություն | 2023/24 ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | հունիսի 1, 2024 | ||||||
Մարզադաշտ | Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն | ||||||
Գոլեր | Դանիել Կարվախալ[1] և Վինիսիուս Ժունիոր[1] | ||||||
Մրցավար | Սլավկո Վինչիչ ![]() | ||||||
Հանդիսական | 86 212[2] | ||||||
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2024, 2024 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 1-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ Այդ ֆուտբոլային հանդիպումը եղել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 69-րդ խաղարկության եզրափակիչը, և 32-րդը՝ Չեմպիոնների Լիգա վերանվանվելուց հետո[3][4]։ Եզրափակչին իրար հետ մրցել են գերմանական Դորտմունդի «Բորուսիա» և իսպանական Մադրիդի «Ռեալ» ակումբները։
Մադրիդի «Ռեալը» հաղթել է խաղը 2–0 հաշվով և նվաճել ռեկորդային 15-րդ տիտղոսը և վեցերորդը՝ տասնմեկ տարիների ընթացքում[5]։ Որպես հաղթող «Ռեալ» իրավունք է ստացել խաղալու 2023-24 ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի հաղթող Ատալանտայի դեմ 2024 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում և մրցելու ՖԻՖԱ-ի միջմայրցամաքային գավաթի մեկնարկային խաղում։
Անցկացման վայր
Այս մրցաշարը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 3-րդ եզրափակիչն է, որն անցկացվել է «Նոր Ուեմբլիում» (2011 և 2013 թվականների եզրափակիչներից հետո) և Լոնդոնում տեղի ունեցած մրցաշարի ութերորդ եզրափակիչը (հինգ այլ եզրափակիչներ անցկացվել են Հին Ուեմբլիում՝ 1963, 1968, 1971 թվականներին, 1978 և 1992 թվականներին)։ Հանդիպումը հանդիսացել է Անգլիայում կայանալիք ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի իններորդ եզրափակիչը (ներառյալ 2003 թվականի եզրափակիչը, որն անցկացվել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում), կրկնելով Իտալիայի, Գերմանիայի և Իսպանիայի ռեկորդները։ Այդ խաղը կլինի նաև Մեծ Բրիտանիայում անցկացված Չեմպիոնների Լիգայի 13-րդ եզրափակիչը (ներառյալ 1960, 1976 և 2002 թվականների եզրափակիչները Շոտլանդիայում և 2017 թվականի եզրափակիչները Ուելսում[6])։
Հանդիպման վայրի ընտրություն
2022 և 2023 թվականների Չեմպիոնների Լիգայի եզրափակիչների անցկացման վայրերի հայտերի ընդունումը սկսվել է 2019 թվականի փետրվարի 22-ին և ավարտվել նույն թվականի մարտի 22-ին[7][8]։
Այդ ընթացքում Անգլիայի ֆուտբոլային միությունը հայտ է ներկայացրել 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ուեմբլի» մարզադաշտում անցկացնելու համար՝ հուսալով նշելու 1923 թվականին բացված «Ուեմբլի» ստադիոնի 100-ամյակը։ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրերլ է «Ուեմբլի» մարզադաշտը որպես 2023 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայր։ Միևնույն ժամանակ ընտրվել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 և 2022 թվականների եզրափակիչների անցկացման վայրերը[9][10]։
2020 թվականի հունիսին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն տեսակապի միջոցով կոնֆերանս է անցկացրել և մի շարք որոշումներ ընդունել ՈՒԵՖԱ-ի ակումբային և ազգային հավաքականների մի շարք մրցաշարերի կանոնակարգի, ձևաչափի, օրացույցի և անցկացման վայրերի վերաբերյալ և նշել, որ ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը հետաձգվում է COVID-19 համաճարակի պատճառով։ Միևնույն ժամանակ հայտարարվել է, որ «Ուեմբլին» կհյուրընկալի ոչ թե 2023 թվականի եզրափակիչը, այլ՝ 2024 թվականի[11]։
Ճանապարհ դեպի եզրափակիչ
Նշում. հետևյալ բոլոր արդյունքներում՝ Տ. տանը, Դ. դրսում:
![]() |
Փուլ | ![]() | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Մրցակից | Արդյունք | Խմբային փուլ | Մրցակից | Արդյունք | ||||
![]() |
0:2 (Դ) | 1 մրցաշար | ![]() |
1:0 (Տ) | ||||
![]() |
0:0 (Տ) | 2 մրցաշար | ![]() |
2:1 (Դ) | ||||
![]() |
1:0 (Դ) | 3 մրցաշար | ![]() |
2:1 (Դ) | ||||
![]() |
2:0 (Տ) | 4 մրցաշար | ![]() |
3:0 (Տ) | ||||
![]() |
3:1 (Դ) | 5 մրցաշար | ![]() |
4:2 (Տ) | ||||
![]() |
1:1 (Տ) | 6 մրցաշար | ![]() |
3:2 (Դ) | ||||
Մրցակից | Ընդհաշ. | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Փլեյ-օֆֆ փուլ | Մրցակից | Ընդհանուր | 1-ին խաղ | 2-րդ խաղ |
![]() |
3:1 | 1:1 (Դ) | 2:0 (Տ) | 1/8 եզրափակիչ | ![]() |
2:1 | 1:0 (Դ) | 1:1 (Տ) |
![]() |
5:4 | 1:2 (Դ) | 4:2 (Տ) | Քառորդ եզրափակիչ | ![]() |
4:4 (4:3) | 3:3 (Տ) | 1:1 (Դ) |
![]() |
2:0 | 1:0 (Տ) | 1:0 (Դ) | Կիսաեզրափակիչ | ![]() |
4:3 | 2:2 (Դ) | 2:1 (Տ) |
Խաղ
Խաղի հաշիվ
Կաղապար:FootbalՁՊox
Մրցավարի օգնականներ։ |
Կանոնակարգ։
|
Կաղապար:Football box
![]() ![]() ![]() ![]() ![]() Ռեալ Մադրիդ
|
|
![]() |
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|