Որովայնային տիֆ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Որովայնային տիֆ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | S. enterica?[1] |
Հիվանդության ախտանշաններ | continuous fever?, հոգնածություն, գլխացավ, փորկապություն, Պապուլա, Դանդաղասրտություն, pallor?, Ստամոքսաղիքային արյունահոսություն, intestinal perforation?, Անքնություն, abdominal distention?, confusion of consciousness?, Զառանցանք, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա[1], prostration?[1], լուծ[1] և Լեյկոպենիա[1] |
Վարակ տարածող | մարդ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, Արյան ընդհանուր հետազոտություն, Widal test?, ELISEA?, մանրէաբանական կուլտուրա և Պոլիմերազային շղթայական ռեակցիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 002002 |
ՀՄԴ-10 | A01.001.0 |
Բուժում | հակաբիոտիկ, դետոքսիկացիա, Դիետա, արյան փոխներարկում և վիրահատություն |
Typhoid fever Վիքիպահեստում |
Որովայնային տիֆ, հայերեն ավանդաբար՝ ժանտատենդ - սուր աղիքային ինֆեկցիա է, որը բնութագրվում է թունավորումով, բակտերեմիայով, լյարդի և փայծաղի մեծացումով, բարակ աղիների ավշային ապարատի ախտահարումով։ Հարուցիչը սալմոնելաների ցեղին պատկանող սալմոնելա տիֆն է (D խմբի ) աէրոբն է։ Սպոր պատիճ չի առաջացնում, կայուն է, եռացնելուց ոչնչանում է։ Հարուցիչը արտադրում է կղանքով, մեզով և թքով։ Հենց հիվանդության գաղտնի շրջանից սկսած արտադրություն դուրս գալուց և ամբողջ հիվանդության ընթացքը նույնիսկ լավացումից հետո։ Որովայնային տիֆով վարակվում են օրալ ֆեկալ ճանապարհով (ջրով, սննդով) ինչպես նաև կենցաղային ճանապարհով հաճախ հիվանդանում են ամռանը և աշնանը 15-30 տարեկանում։ Հարուցիչը օրգանիզմ է թափանցում բերանով, հասնում է բարակ աղիքներ տեղակայվում է ավշային հանգույցներում, որտեղ էլ կատարվում է նրանց բազմացում, այդ տեղից էլ մտնում է արյուն առաջացնումբակտերեմիա։ Սալմոնելան ոչնչանալուց օրգանիզմում կուտակվում է էնդոտոքսին, որից էլ զարգանում է ինտոքսիկացիա։ Բակտերիաները արյան հետ տարածվում է ամբողջ օրգանիզմ և ախտահարում է տարբեր օրգաններ, հյուսվածքները, օրինակ՝ լյարդը, փայծախը։
Կլինիկան
Հիվանդության գաղտնի շրջանը 3 ժ 25 օր է։ Հիվանդությունը ընթանում է շրջանով։
- սկզբնական երևույթների շրջան
- ծաղկման շրջան
- ռեկովալենսացիայի շրջան
- ելքի շրջան
- Սկզբնական շրջանը բնորոշվում է աստիճանական զարգացումով, առաջանում է թուլություն, քնի խանգարում, գլխացավ, ջերմություն։ Տևում է 4-7 օր, ավարտվում է, երբ ջերմությունը հասնում է 40աստիճան։ Հիվանդը գունատվում է լինում, լեզուն պատված մոխրագույն փառով, բայց լեզվի ծայրերը ազատ են լինում, որովայնը փքված է, լյարդն ու փայծախը մեծանում են։
- Ծաղկման շրջանում լինում է բարձր ջերմություն, ուժեղ ինտոքսիկացիա, հիվանդությունը թույլ է լինում, արգելակված, չի շփվում շրջապատի հետ։ Կարծես քնած է լինում, աչքերը փակում է, հարցերին չի պատասխանում։ Լինում են հալուցինացիաներ և զառանցանք։ Այս վիճակը կոչվում է ստատուս տիֆուզուս։ Ծաղկման շրջանում մաշկի վրա առաջանում է վարդացան, որի տիֆի ամենակարևոր նշանն է։ Ցանը լինում է որովայնին, կրծքին։ 5 օրից անցնում է, թողնելով պիգմենտացիա։ Տիֆին բնորորոշ է ձեռքերի ափերի դեխնավուն երանգը, որը կոչվում է ֆիլիպովիչի ախտանիշ։ Հիվանդների ճնշումը ցածր է լինում, բրադիկարդիա է լինում։
- Ապաքինման շրջանը բնութագրվում է ջերմության իջեցումով, քնի և ախորժակի նորմալացումով, օրգանների ֆունկցիաների վերականգնումով։
- Ելքի շրջանը որոշ հիվանդների մոտ, չնայած բուժմանը առաջանում էր սրացումներ, ռեցիդիվներ, բարդություններ։
Տիֆի բարդությունները լինում են սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ։ Սպեցիֆիկ բարդությունները կախված են հիվանդության զարգացման հետ, 2-4 շաբաթում։ Դրանք են՝աղիքային արյունահոսությունը, աղիքի թափածակումը՝պերֆորացիա և ինֆեկցիոն տոքսիկ շոկը։
- Աղիքային արյունահոսության ժամանակ լինում է արյունահոսություն լորձաթաղանթից դեպի աղու լուսանցք։ Առաջանում է տախիկարդիա, ճնշումը իջնում է, մաշկը գունատ է, սառը քրտինքով պատված։ Կղանքը ձյութանման է, կոչվում է մելենա։
- Աղիքի պերֆորացիայի դեպքում զարգանում է պերիտոնիտ։ Առաջանում է որովայնի մկանների լարվածություն, հաճախացած շնչառություն, դաշույնի հարված հիշեցնող ցավ, ջերմություն տախիկարդիա, Շլյոտկին Բլյումբերգը + է, փորափցանք։ Այս դեպքում անհրաժեշտ է շտապ վիրաբուժական միջամտություն։
- Ինֆեկցիոն տոքսիկ շոկի դեպքում առաջանում է սեպսիս, սեպտիկ շոկ։
Հիվանդի վիճակը շատ վատանում է, պուլսը դառնում է թելանման, ճնշումները, զարգանում է անուրիա։ Ոչ սեպտիկ բարդությունները պայմանավորված են երկրորդնային ինֆեկցիայով, թոքաբորբ, պելիոնեֆրիտ և այլն։ Որովայնային տիֆը ախտորոշում են կլինիկայով, էպիդերմիոլոգիայով, և լաբորատոր հետազոտություններով։ Արյան անալիզը լինում է լեյկոպենիա, լիմֆոցիտոզ, բարձր ROЭ։ Բակտերիոլոգիական քննության համար վերցնում են արյունը, կղանքը, մեզը, ստամոքսահյութը։ Հետազոտում են նաև արյան շիճուկը վիդալի ռեակցիայով, հայտնաբերում են հակամանրէ։
Բուժում
Տիֆով հիվանդները բուժվում են ինֆեկցիոն բաժանմունքում։ Պետք է խիստ անկողնային ռեժիմ։ Մաշկի և լորձաթաղանթի խիստ խնամք է պետք, պարկելախոցերը և ստոմատիտը կանխելու համար։ Հիվանդներին նշանակում են լիարժեք սնունդ, սեղան N4, յուղոտ և սուր կերակրատեսակներ չի կարելի մի քանի ամիս։ 1-ին օրերին հիվանդներին բացի շատ ջրից ոչինիչ չեն տալիս ուտելու։ Փորկապության դեպքում չի կարելի լուծողական։ Անհրաժեշտության դեպքում ցուցված է հոգնա։ Մեթեորիզմի դեպքում ածխաջրերը սահմանափակում են։ Հիվանդներին նշանակում են անտիբիոտիկներ, ամբողջ տենդի շրջանում և ևս 10 օր նորմալանալուց հետո։ Նշանակում են լեվոմիցիտին, ամպիցիլին, ամոքսացիլին, ցիտրոֆլոքսացին, բակտիզմ և այլն։ Դեզինտոքսիկացիայի համար նշանակում են ն/ե հեղուկ։ Հիվանդներին դուրս են գրում հիվանդանոցից լրիվ առողջանալուց մեզի կրկնակի BAK անալիզից հետո, բայց ոչ շուտ քան ջերմությունը իջնելուց 21-րդ օրը։ Դուրս գրվելուց հետո 3 ամիս գտնվում է դիսպանսեր հսկողության տակ։ Պարատիֆ A, պարատիֆ B՝սրանք սուր ինֆեկցիոն հիվանդություններ են, որոնք իրենց էպիդեմիոլոգիայով, պաթոգենոզով և կլինիկայով նման են որովայնային տիֆին։ Ավելի թեթև ընթացք ունեն։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որովայնային տիֆ» հոդվածին։ |
|