Տղեմալի
Տղեմալիի բաղադրիչները | |
վրացական | |
Ծագում | |
Տեսակ | Սոուս |
Ենթատեսակ | սոուս |
Առաջացման երկիր | Վրաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Սալոր, սխտոր, համեմունքներ և օմբալո |
Հնարավոր | աղ, պղպեղ, քացախ |
Tkemali Վիքիպահեստում |
Տղեմալի (վրաց.՝ ტყემლის საწებელი), հիմնականում օգտագործվում է սոուսի կամ համեմունքի տեսքով մսային և ձկնային ճաշատեսակների հետ։ Պատրաստվում է սալորի ընտրված տեսակներից և համեմունքներից՝ համաձայն հին վրացական բաղադրատոմսի։ Սակայն սալորին կարող են փոխարինել նաև տարբեր թթու պտուղներ, օրինակ՝ փշահաղարջ և կարմիր հաղարջ։ Իսկ օպունցիայի կարմիր տեսակի պտուղներից պատրաստված տղեմալին ունի ոչ միայն նուրբ համ և հաճելի գույն այլ նաև բուժիչ հատկություններ։ Տղեմալու բաղադրության մեջ մտնում են պեկտիններ և վիտամիններ՝ C, B1, B2, PP, E:
Հիմնական բաղադրիչներ
Սոուսի հիմնական բաղադրիչներն են՝ տղեմալու սալորը, սխտոր և համեմունքներ։ Պատրաստման ժամանակ պարտադիր համեմունք է `«օմբալո»-ն, առանց որի դասական տղեմալին չեն պատրաստում (այդ համեմունքը ավելացվում է, որ եփելու ժամանակ շլորը չթթվի[1])։
Ծանոթագրություններ
- ↑ «Соус «ткемали»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.