Ֆրանց Բեկենբաուեր

Ֆրանց Բեկենբաուեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Բնօրինակ անուն՝գերմ.՝ Franz Anton Beckenbauer
Մականուն(ներ)՝Kaiser Franz
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 11, 1945(1945-09-11)[2][3][4][…] (78 տարեկան)
Ծննդավայր՝Մյունխեն, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի, Գերմանիա

Ֆրանց Անտոն Բեկենբաուեր (գերմ.՝ Franz Anton Beckenbauer. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈfʁants ˈantoːn ˈbɛkŋ̍ˌbaʊɐ]]], audio . սեպտեմբերի 11, 1945(1945-09-11)[2][3][4][…], Մյունխեն, Գերմանիայի բռնազավթման ամերիկյան գոտի, Գերմանիա), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, մարզիչ։ Աշխարհի (1974 թվական) և Եվրոպայի (1972 թվական) չեմպիոն։ Երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման։ Այնուհետև անցել է մարզչական աշխատանքի։ 1990 թ-ին նրա ղեկավարած Գերմանիայի ազգային թիմը դարձավ աշխարհի չեմպիոն։

Ֆուտբոլիստի իր կարիերայի ընթացքում նրան տրվել է Կայսր (Der Kaiser) մականունը՝ նկատի առնելով նրբագեղ խաղաոճը, խաղադաշտում գերիշխելու մղումը և իր Ֆրանց անունը, որը ավստրիական կայսրերից շատերի անունն է։ Նա լայնորեն ճանաչվել է իբրև սպորտի պատմության մեջ մեծագույն մարզիկներից մեկը[5][6]։ Բեկենբաուերը ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է որպես կիսապաշտպան, մեծ հռչակի հասել որպես կենտրոնական պաշտպան, հաճախ էլ հանդես է եկել որպես լիբերո (libero)[7]: Ընդ որում՝ քիչ չեն եղել դեպքերը, երբ մասնակցել է իր թիմի գրոհներին և դիպուկ հարվածով եզրափակել դրանք՝ դառնալով տասնյակ գոլերի հեղինակ։ Եղել է աշխարհում ինը լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը և «ոսկե գնդակը»։

Բեկենբաուերը երկու անգամ հռչակվել է Եվրոպայի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»։ Նա 103 խաղ է անցկացրել Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, ընդ որում՝ 50 խաղում հանդես է եկել որպես հավաքակաի ավագ, մասնակցել է աշխարհի երեք և Եվրոպայի երկու առաջնությունների։ Աշխարհում այն երեք մարդկացից մեկն է, ով ՖԻՖԱ-ի գավաթը նվաճել է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ (մյուս երկուսը բրազիլացի Մարիո Զագալոն և ֆրանսիացի Դիդիե Դեշամն են)[8]։ 1998 թվականին նրա անունը ներառվել է 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական հավաքականի, 2002 թվականին՝ ՖԻՖԱ-ի գավաթի խաղարկության երազանք-թիմի (FIFA World Cup Dream Team), 2020 թվականին՝ «ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստների երազանք-թիմի (Ballon d'Or Dream Team) կազմում, 2004 թվականին էլ ընդգրկվել է աշխարհի 100 մեծագույն ֆուտբոլիստների՝ FIFA 100 ցանկում[9]։

Ակումբային մակարդակում Մյունխենի «Բավարիա»-ի կազմում Բեկենբաուերը 1967 թվականին նվաճել է Եվրոպայի գավաթակիրների գավաթը և 1974-1976 թվականներին՝ երեք անգամ անընդմեջ՝ Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը։ Ընդ որում՝ նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է եվրոպական երեք գավաթ նվաճել՝ լինելով թիմի ավագ։ Հետագայում Բեկենբաուերն աշխատել է որպես «Բավարիա»-ի մարզիչ, իսկ ավելի ուշ ընտրվել է այդ թիմի նախագահ։ Նյու Յորքի «Կոսմոս»-ում մի քանի տարի հանդես գալուց հետո էլ ընդգրկվել է ԱՄՆսոքերի ազգային փառքի սրահում։

Նրա հեղինակության և կազմակերպչական եռանդուն ջանքերի շնորհիվ էր նաև, որ Գերմանիային պատիվ արվեց հյուրընկալելու ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2006 թվականի եզրափակիչ փուլի մրցաշարը, որի կազմակերպչական կոմիտեի նախագահի պաշտոնը նույնպես նա վարեց պատշաճ մակարդակով։ Այս ամենի հետ մեկտեղ Բեկենբաուերը տարիներ շարունակ աշխատել է որպես ֆուտբոլի փորձագետ, 34 տարի եղել է Bild պարբերականի մարզական սյունակագիրը[10]։ 2016 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Բեկենբաուերը հետաքննվել է ՖԻՖԱ-ի 2006 թվականի գավաթի խաղարկության ասպարեզում խարդախության և փողերի լվացման կասկածանքի գործով[11]։ Հետաքննությունը 2020 թվականին դադարեցվել է՝ առանց դատավճռի հրապարակման[12]։

Կենսագրություն

Ֆրանց Բեկենբաուերին համարձակ կարելի է համարել բավարիական խաղացող, քանի որ ծնվել է Մյունխենում։ Նա այդ ակումբին տվեց գրեթե իր ամբողջ կյանքը, հասցրեց փառքի գագաթնակետին։ 70-ական թվականներին Գերմանական ֆուտբոլը գտնվում էր վերելքի վրա։ «Բավարիայի» հետ մրցակցում էր Մյունխենգլադբախի «Բորուսիան», որը 70-ականներին հինգ անգամ դարձել էր Բունդեսլիգայի չեմպիոն, երկու անգամ նվաճել էր ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Բեկենբաուերը Բունդեսլիգայում անցկացրել է 440 հանդիպում։ Նրան անվանում են կոմբինացիոն ֆուտբոլի վարպետ։ Նա հաճախ միանում էր հարձակողական գործողություններին։ Ֆրանցը ամբողջությամբ տրվում էր խաղին և չէր հանդուրժում սիմուլյացիոն գործուղություններ ո՛չ իր թմակիցների, ո՛չ օտար խաղացողների կողմից։ Պաուլ Բրայտները մի անգամ «Բիլդ» հանդեսում պատմել է, որ ձայնը բարձրացնում էր այն խաղընկերների վրա, ովքեր դաշտոմ «գլուխ էին պահում»։ 1977 թվականին տեղափոխվում է Նյու-Յորք, որպեսզի խաղա «Կոսմոսում»։

2013 թվականին Բեկենբաուերը դարձել է «Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագրի առաջին համաշխարհային դեսպանը[13]։ Նա ընդգծել է, որ այդ նախագծի հիմքում դրված են այնպիսի արժեքներ, որոնք իսկապես կարող են բարեփոխել աշխարհը[13]։

2014 թվականի հունիսի 13-ին ՖԻՖԱ-ն Բեկենբաուերին 90 օրով արգելել է զբաղվել ֆուտբոլի հետ առնչություն ունեցող որևէ գործունեությամբ[14]։ Պատճառը եղել է այն, որ նա հրաժարվել է համագործակցել ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման մրցավայրի ընտրության հարցում Քաթարին գերապատվություն տալու առնչությամբ սկսված հետաքննության հետ[15]։

Անձնական կյանք

Ֆրանց Բեկենբաուերն ամուսնացել է երեք անգամ[16][17]։ Նրա հինգ զավակներից մեկը՝ Ստեֆանը, որ նույնպես ֆուտբոլիստ էր, մահացել է երիտասարդ հասակում՝ գլխուղեղում գոյացած ուռուցքից[18][19]։

Ելույթների վիճակագրություն

Ակումբային կարիերա

Ակումբը Մրցաշրջանը Լիգան[20] ԳՖՀ-ի գավաթ Եվրոգավաթներ[21] Այլք[22] Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բավարիա 1963/64 0 0 0 0 - - 6 2 6 2
1964/65 31 16 2 1 - - 6 1 39 18
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1965/1966 33 4 6 1 0 0 0 0 39 5
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1966/1967 33 0 5 0 9 0 0 0 47 0
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1967/1968 28 4 4 0 7 1 0 0 39 5
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1968/1969 33 2 6 0 0 0 0 0 39 2
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1969/1970 34 6 3 0 2 0 0 0 39 6
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1970/1971 33 3 7 1 8 1 0 0 48 5
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1971/1972 34 6 6 1 7 0 0 0 47 7
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1972/1973 34 6 6 0 6 1 5 0 51 7
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1973/1974 34 4 4 0 10 1 0 0 48 5
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1974/1975 33 1 3 0 7 1 0 0 43 2
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1975/1976 34 5 7 2 9 0 2 0 52 7
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1976/1977 33 3 4 0 6 1 4 0 47 4
Ընդամենը 427 60 63 6 71 6 23 3 584 75
Նյու Յորքի «Կոսմոս» (1970—1985) 1977 21 5 - - - - - - 21 5
1978 33 10 - - - - - - 33 10
1979 18 1 - - - - - - 18 1
1980 33 5 - - - - - - 18 1
Ընդամենը 105 21 0 0 0 0 0 0 105 21
Համբուրգ ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1980/1981 18 0 2 0 0 0 0 0 20 0
ԳՖՀ-ի ֆուտբոլի առաջնություն 1981/1982 10 0 3 0 5 0 0 0 18 0
Ընդամենը 28 0 5 0 5 0 0 0 38 0
Նյու Յորքի «Կոսմոս» (1970—1985) 1983 27 2 - - - - - - 27 2
Ընդամենը 27 2 0 0 0 0 0 0 27 2
Ընդամենը Նյու Յորքի «Կոսմոս»-ի կազմում (1970—1985) 132 23 0 0 0 0 0 0 132 23
Ընդամենը կարիերայի ընթացքում 587 83 68 6 76 6 23 3 754 98

Աղբյուրներ՝

Հավաքականի կազմում

Հավաքական Մրցաշրջանը Ընկերական Մրցաշարեր Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԳՖՀ-ի ֆուտբոլի հավաքական 1965 1 0 2 0 3 0
1966 6 3 6 4 12 7
1967 3 0 2 0 5 0
1968 8 1 1 0 9 1
1969 2 0 4 0 6 0
1970 6 1 6 1 12 2
1971 4 2 5 0 9 2
1972 3 0 4 0 7 0
1973 10 1 0 0 10 1
1974 6 0 9 0 15 0
1975 4 0 3 0 7 0
1976 2 1 5 0 7 1
1977 1 0 0 0 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 56 9 47 5 103 14

Մարզչական վիճակագրություն

2014 թ. հունիսի 14-ի դրությամբ
Թիմը Մարզելու սկիզբը Մարզելու ավարտը Վիճակագրություն
Խ Հ Ո Պ Հաղթ. %-ը Նշ.
ԳՖՀ-ի ֆուտբոլի հավաքական 1984[23] 1990[23] 66 34 20 12 51,52 [23]
Մարսելի «Օլիմպիկ» 1 սեպտեմբերի 1990 թ.[24] 31 դեկտեմբերի 1990 թ.[24] 25 16 4 5 64,00 [25]
Մյունխենի «Բավարիա» 28 դեկտեմբերի 1993 թ.[26] 30 հունիսի 1994 թ.[26] 14 9 2 3 64,29 [26]
Բավարիա 28 ապրիլի 1996 թ.[26] 30 հունիսի 1996 թ.[26] 5 3 0 2 60,00 [26]
Ընդամենը

WDLtot|110|62|26|22

Մարզական նվաճումներ, պարգևներ

Որպես խաղացող

Մյունխենի «Բավարիա»-ի կազմում[27]

  • «Հարավ» տարածաշրջանային լիգայի չեմպիոն. 1964–65 մրցաշրջան
  • Բունդեսլիգայի չեմպիոն. 1968–69, 1971–72, 1972–73, 1973–74
  • ԳՖՀ-ի գավաթակիր (DFB-Pokal). 1965–66, 1966–67, 1968–69, 1970–71
  • ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր. 1973–74, 1974–75, 1975–76
  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող. 1966–67
  • Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1976

«Համբուրգեր ՍՎ»-ի կազմում[27]

Նյու Յորքի «Կոսմոս»-ի կազմում

  • Հյուսիսային Ամերիկայի սոքերի լիգայի չեմպիոն/գավաթակիր. 1977, 1978, 1980

Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում[28]

  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթակիր. 1974
  • Եվրոպայի չեմպիոն. 1972

Որպես մարզիչ

Արևմտյան Գերմանիայի հավաքական[27]

  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթակիր. 1990

Մարսել[29]

  • Լիգա 1-ի չեմպիոն. 1990–91

Մյունխենի «Բավարիա»[27]

Անհատական նվաճումներ

Որպես խաղացող

  • Ոսկե գնդակ. 1972, 1976
  • Գերմանիայի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ». 1966, 1968, 1974, 1976
  • Kicker մարզական ամսագրի մրցանակ. Բունդեսլիգայի՝ տարվա խորհրդանշական թիմի անդամ. 1965–66, 1966–67, 1967–68, 1968–69, 969–70, 1970–71, 1971–72, 1972–73, 1973–74, 1974–75, 1975–76, 1976–77[30][31][32][33][34][35][36][37][38][39][40][41]
  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Լավագույն երիտասարդ խաղացող» անվանակարգում. 1966
  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Բրոնզե խաղակոշիկ» անվանակարգում. 1966
  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Աստղային թիմի անդամ» անվանակարգում. 1966, 1970, 1974
  • FIFA XI. 1968[42]
  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակ «Արծաթե գնդակ» անվանակարգում. 1974
  • Հյուսիսամերիկյան սոքերի լիգայի ամենամյա մրցանակ «Ամենաարժեքավոր խաղացող» անվանակարգում. 1977
  • ՖԻՖԱ-ի «Վաստակի համար» շքանշան. 1984[43]
  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության բոլոր ժամանակների խորհրդանշական լավագույն թիմի անդամ. 1994
  • Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալ. 1972, 1976
  • 20-րդ դարի աշխարհի խորհրդանշական լավագույն թիմի անդամ. 1998
  • ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկությունների երազանք-թիմի անդամ. 2002
  • ՖԻՖԱ-ի «Վաստակի համար» շքանշան՝ որպես դարի լավագույն խաղացողներից մեկը և ֆուտբոլային կարևոր անձնավորություն. 2004[43]
  • FIFA 100. 2004
  • Laureus World Sports Award մարզական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար. 2007
  • IFFHS մրցանակ՝ որպես համաշխարհային ֆուտբոլի ունիվերսալ հանճար (Universal Genius of World Football). 2007[44]
  • «Ոսկե ոտք» մրցանակ՝ որպես ֆուտբոլի լեգենդ. 2010[45]
  • Marca Leyenda մրցանակ. 2012
  • ՖԻՖԱ-ի նախագահության մրցանակ. 2012
  • ՈՒԵՖԱ-ի նախագահի մրցանակ. 2012[46]
  • World Soccer ամսագրի կազմած բոլոր ժամանակների լավագույն թիմի անդամ. 2013
  • Եվրոպայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն թիմի անդամ. 2016[47]
  • ՈՒԵՖԱ-ի ոսկե հոբելյանի քվեարկությամբ 2-րդ տեղն է գրավել (UEFA Golden Jubilee Poll, 2004)
  • World Soccer ամսագրի կազմած «20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներ» ցանկում չորրորդ տեղն է գրավել։
  • Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է 1956–1990 թթ. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
  • Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած «Դարի լավագույն ֆուտբոլիստներ» ցանկում գրավել է երրորդ տեղը[48]։
  • Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած «Դարի լավագույն եվրոպացի ֆուտբոլիստներ» ցանկում գրավել է երկրորդ տեղը[48]
  • Ընդգրկվել է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած «Ֆուտբոլի լեգենդներ» ցանկում[49]
  • Ընդգրկվել է Մյունխենի «Բավարիա»-ի բոլոր ժամանակների խորհրդանշական լավագույն թիմի կազմում[50]։
  • Ներառվել է Գերմանիայի սպորտի փառքի սրահում։
  • Ընդգրկվել է «Ոսկե գնդակ» նվաճած ֆուտբոլիստների երազանք-թիմի կազմում. 2020 թ.[51]
  • Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կազմած երազանք-թիմի անդամ. 2021[52]:

Որպես մարզիչ

  • Զեպպ Հերբերգերի մրցանակ՝ որպես Եվրոպայի «Տարվա լավագույն մարզիչ». 1990
  • World Soccer ամսագրի մրցանակ՝ որպես «Տարվա լավագույն մարզիչ». 1990
  • World Soccer ամսագրի մրցանակ՝ որպես բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը. 2013[53][54]

Պետական պարգևներ

  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար» շքանշանի խաչ. 1976
  • Բավարիայի «Վաստակի համար» շքանշան 1982
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար» 1-ին կարգի շքանշանի խաչ. 1986
  • Մյունխեն քաղաքի պարգև՝ պատվո ոսկե մետաղադրամ. 1995
  • Սպորտի ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում. 2004
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար» շքանշանի խաչ. 2006
  • Ստորին Սաքսոնիայի «Վաստակի համար» 1-ին կարգի շքանշան 2008
  • Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի «Վաստակի համար» շքանշան. 2009
  • Կոսովոյի պատվո հյուպատոս. 2011[55]

Ծանոթագրություններ

  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. «Der Kaiser, the brains behind Germany»։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 9 April 2016-ին։ Վերցված է 24 July 2009 
  6. Lawton James (3 June 2006)։ «Franz Beckenbauer: The Kaiser»։ The Independent (UK)։ Արխիվացված է օրիգինալից 27 February 2010-ին։ Վերցված է 24 July 2009 
  7. «Franz Beckenbauer bio»։ ifhof.com – International Football Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 20 May 2012-ին։ Վերցված է 29 March 2008 
  8. West Jenna (15 July 2018)։ Didier Deschamps Becomes Third to Win World Cup as Player and Manager։ Sports Illustrated։ Արխիվացված է օրիգինալից 20 May 2019-ին։ Վերցված է 16 July 2018 
  9. «Pele's list of the greatest»։ BBC Sport։ 4 March 2004։ Արխիվացված է օրիգինալից 19 October 2018-ին։ Վերցված է 16 November 2013 
  10. «Franz sagt Servus»։ Bild (գերմաներեն)։ 20 December 2016։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2018-ին։ Վերցված է 23 September 2018 
  11. «Franz Beckenbauer investigated for corruption over 2006 World Cup - BBC News»։ BBC News։ September 2016։ Արխիվացված է օրիգինալից 1 September 2016-ին։ Վերցված է 1 September 2016 
  12. «Franz Beckenbauer's trial for corruption charges ends without verdict»։ Sky Sports (Sky UK)։ 28 April 2020։ Վերցված է 19 July 2021 
  13. 13,0 13,1 «Беккенбауэр: «Футбол для дружбы» становится международным движением»։ РБК։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-28-ին։ Վերցված է 2020-10-25 
  14. «ФИФА отстранила Франца Беккенбауэра от деятельности, связанной с футболом, на 90 дней»։ ИТАР ТАСС։ 2014-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-16-ին։ Վերցված է 2014-06-14 
  15. «Беккенбауэр наказан за отказ сотрудничать по расследованию дела «Катар-2022»»։ Чемпионат.com։ 2014-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-03-ին։ Վերցված է 2014-06-14 
  16. «Franz Beckenbauer marries for third time»։ stararticle.com (անգլերեն)։ 2006-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-29-ին։ Վերցված է 2020-04-02 
  17. «Beckenbauer feiert Hochzeit nach» (գերմաներեն)։ Der Spiegel։ 2006-07-22։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-03-ին։ Վերցված է 2008-05-29 
  18. «Скончался Штефан Беккенбауэр, футболист, сын легенды мирового футбола Франца Беккенбауэра»։ footTime։ 2015-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին։ Վերցված է 2020-04-02 
  19. «Беккенбауэр от А до Я»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-29-ին։ Վերցված է 2017-12-29 
  20. Региональная лига «Юг», Бундеслига, САФЛ (включая матчи раунда плей-офф).
  21. Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок ярмарок.
  22. Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Кубок немецкой лиги, матчи переходного турнира региональной лиги «Юг».
  23. 23,0 23,1 23,2 «Nationaltrainer» (գերմաներեն)։ DFB։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-03-ին։ Վերցված է 2014-01-22 
  24. 24,0 24,1 «Olympique Marseille » Trainerhistorie» (անգլերեն)։ World Football։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2014-06-14 
  25. «Olympique Marseille » Dates & results 1990/1991» (անգլերեն)։ World Football։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2014-06-14 
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 «Bayern München» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-07-ին։ Վերցված է 2014-06-14 
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Franz Beckenbauer» (գերմաներեն)։ fussballdaten.de։ Արխիվացված է օրիգինալից 16 April 2015-ին։ Վերցված է 22 January 2015 
  28. «F. Beckenbauer»։ Soccerway։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2018-ին։ Վերցված է 22 January 2015 
  29. «Franz Beckenbauer's honours and achievements»։ FC Bayern Munich։ Արխիվացված է օրիգինալից 15 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  30. «Bundesliga Historie 1965/66» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  31. «Bundesliga Historie 1966/67» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  32. «Bundesliga Historie 1967/68» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  33. «Bundesliga Historie 1968/69» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  34. «Bundesliga Historie 1969/70» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  35. «Bundesliga Historie 1970/71» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  36. «Bundesliga Historie 1971/72» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  37. «Bundesliga Historie 1972/73» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  38. «Bundesliga Historie 1973/74» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  39. «Bundesliga Historie 1974/75» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  40. «Bundesliga Historie 1975/76» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  41. «Bundesliga Historie 1976/77» (գերմաներեն)։ kicker։ Արխիվացված է օրիգինալից 14 December 2018-ին։ Վերցված է 11 December 2018 
  42. Leme de Arruda Marcelo (20 October 2015)։ «FIFA XI´s Matches - Full Info»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 17 November 2015-ին։ Վերցված է 26 October 2015 
  43. 43,0 43,1 «FIFA Order of Merit and Centennial Award»։ Արխիվացված է օրիգինալից 24 March 2019-ին։ Վերցված է 21 January 2015 
  44. «WORLD CUP STATISTICS : APPEARANCES AS PLAYER AND COACH»։ IFFHS.com։ Արխիվացված է օրիգինալից 6 August 2020-ին։ Վերցված է 11 December 2018 
  45. «Legends»։ Golden Foot։ Արխիվացված է օրիգինալից 25 September 2015-ին։ Վերցված է 23 September 2015 
  46. «UEFA President's Award»։ UEFA.com։ 2 January 2014։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2018-ին։ Վերցված է 1 June 2017 
  47. «Your All-time EURO 11 revealed»։ UEFA։ 7 June 2016։ Արխիվացված է օրիգինալից 26 June 2020-ին։ Վերցված է 8 June 2016 
  48. 48,0 48,1 Stokkermans Karel (30 January 2000)։ «IFFHS' Century Elections»։ RSSSF։ Արխիվացված է օրիգինալից 23 September 2018-ին։ Վերցված է 21 August 2020 
  49. «IFFHS announce the 48 football legend players»։ IFFHS։ 25 January 2016։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2019-ին։ Վերցված է 14 September 2016 
  50. «Fans name greatest reds of all time»։ FC Bayern München։ 1 June 2005։ Արխիվացված է օրիգինալից 3 November 2014-ին։ Վերցված է 11 December 2018 
  51. Crépin Timothé (14 December 2020)։ «Ballon d'Or Dream Team : Découvrez les révélations de ce onze de légende !»։ France Football (ֆրանսերեն)։ Վերցված է 14 December 2020 
  52. «IFFHS ALL TIME WORLD MEN'S DREAM TEAM»։ IFFHS։ 22 May 2021 
  53. Jamie Rainbow (4 July 2013)։ «The Greatest Manager of all time»։ World Soccer։ Արխիվացված է օրիգինալից 4 April 2019-ին։ Վերցված է 19 January 2020 
  54. Jamie Rainbow (2 July 2013)։ «The Greatest XI: how the panel voted»։ World Soccer։ Արխիվացված է օրիգինալից 1 January 2015-ին։ Վերցված է 19 January 2020 
  55. «Beckenbauer jetzt "Kosovo-Ehrenbotschafter"» (գերմաներեն)։ Financial Times Deutschland։ 4 March 2011։ Արխիվացված է օրիգինալից 30 April 2011-ին։ Վերցված է 4 March 2011 

Գրականություն

  • Beckenbauer, Franz, Cramer, Dettmar: Nicht nur ein Spiel!. Rowohlt, Reinbek 2006, 3-498-00640-1.
  • Körner, Torsten: Franz Beckenbauer – der freie Mann. Scherz, Frankfurt 2005, 3-502-18391-0.
  • Kratzert, Armin: Beckenbauer taucht nicht auf. Roman. Kirchheim Verlag, München 2012, 978-3-87410-119-6
  • Kummermehr, Petra (Hrsg.): Das Buch Franz. Botschaften eines Kaisers. Diederichs, München 2011, 978-3-424-35063-0.

Արտաքին հղումներ