Ականթ

Ականթ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ականթազգիներ (Acanthaceae)
Ցեղ Ականթ (Acanthus)
L., 1753

Արևունակ, արջամագիլ (լատին․՝ Acanthus, հին հունարեն՝ ἄκανθος), ականթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Տեսակները բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ թփեր։

Կենսաբանական նկարագիր

Տերևները մեծ մասամբ կտրտված են փետրաձև, կազմում են վարդակ։ Ծաղկաբույլը հասկ է, ծաղիկները՝ սպիտակ կամ կապ տավուն։ Հայտնի է մոտ 40 տեսակ։

Տարածում

Աճում են հատկապես Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի տաք գոտիներում։

A. mollis, A. spinosus, A. syriacus տեսակների տերևի ձևն օգտագործվել է կորնթական օրդերի խոյակների, հելլենիստական և Վերածննդի շրջաններում՝ ծոփորների, քիվերի, ճակտոնների զարդաքանդակներում, Հայաստանում՝ Գառնիի հեթանոսական տաճարի ծոփորի վրա, քրիստոնեության վաղ շրջանի տաճարների առանձին խոյակների զարդաքանդակներում և այլն։ Հայկական ճարտարապետության մեջ ականթը կոչվում է նաև արջամագիլ։

Դասակարգում

Ըստ The Plant List կայքի տվյալների դասը ընդգրկում է 29[1] տեսակ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Acanthus: информация на сайте The Plant List

Արտաքին հղումներ

Ընթերցե՛ք «ականթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 221