Առինջավանք
Գյուղ | ||
---|---|---|
Առինջավանք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Առինչավանք, Առինջվանք, Առնճավանք, Արինջվանք, Առնչվանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առինջավանքեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Առինջավանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր հարթավայրում, Մուշ քաղաքից հյուսիս՝ Առինջ գյուղի մոտ։
Պատմություն
Առինջավանքն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Բնակչություն
1909 թվականին ուներ 60 տուն հայ և 6 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղի շրջակայքում պահպանվել էին հայկական մի ուրիշ հին բնակավայրի և եկեղեցու ավերակներ։ Գյուղն ուներ եկեղեցի։
Կրթություն
Բնակչությունն իր կրթությունը ստանում էր Առինջ գյուղի դպրոցում[1]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 328
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 545)։ |