Փեթար
Գյուղ | ||
---|---|---|
Փեթար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Բեթար, Փեդար, Փետար | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Փեթար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 7-8 կմ հարավ՝ Սիմ լեռան հյուսիսային լանջին։
Գյուղի հարավ արևմտյան կողմում գտնվում էր Ս. Կարապետ եկեղեցին։
Բնակչություն
1880 թվականին ուներ 65 տուն՝ 1200 բնակչով, 1890 թվականին՝ 65 տուն, իսկ 1909 թվականին՝ 30 տուն հայ բնակիչ[2]։
Անվանի մարդիկ
Փեթարում է ծնվել ազգային-ազատագրական շարժման մարտիկ ֆիդայի Փեթարա Մանուկը։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 249
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն