Վարդխաղ
Գյուղ | ||
---|---|---|
Վարդխաղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Վարդախաչ, Վարդխաչ, Վարտխաչ, Վարխեխ, Վարտխոխ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 336 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Վարդխաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 26 կմ հարավ-արևելք, Մուշ-Բիթլիս ճանապարհի և Մեղրագետի ձախ կողմում, Գոմշանուտ լեռան հյուսիս անտառապատ լանջի վրա։
Պատմություն
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը գրեթե ամբողջովին կոտորվել են քրդերի և թուրքերի ձեռքով։
Բնակչություն
XX դարի սկզբին ուներ 168 հայ և 168 քուրդ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
Վադխաղի մոտ էր գտնվում Վարդ խաչի վանքը[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 785
Աղբյուրներ
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն