Արամ Վարդևանյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Պողոսի Վարդևանյան
Ծնվել է1989 թվականի նոյեմբերի 1
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայ-ռուսական համալսարան
ՄասնագիտությունԻրավաբան
ԱշխատանքՊատգամավոր
ԱշխատավայրՀայաստանի Ազգային ժողով
ԱմուսինԱրևիկ Ուդումյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
 Aram Vardevanyan Վիքիպահեստում

Արամ Վարդևանյան (նոյեմբերի 1, 1989(1989-11-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, իրավաբան, դասախոս[1][2]։

Կենսագրական տվյալներ

Արամ Վարդևանյանը ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևան քաղաքում[2]։

Կրթություն

2005-2011 թվականներին սովորել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում իրավագիտություն մասնագիտությամբ։ 2011-2014 թվականներին եղել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտ։ 2011-2013 թվականներին ուսանել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում[2]։

Իրավաբանական գործունեություն

Արամ Վարդևանյանը բանախոսի դերում Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությունում իրավաբանական հարցերի քննարկման ժամանակ։

2011-2014 թվականներին աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հետևյալ հաստիքային առաջխաղացմամբ՝ քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա դարձել վարչության պետ։ Այնուհետև աշխատանքի է ընդունվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում որպես մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ։ 2014-2016 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական[2]։

2014 թվականից Հայաստանի ամերիկյան համալսարանի և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս է։ 2015 թվականից սկսել է դասավանդել Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում[2]։

Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։

2014 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է[3]։

2019 - 2021 թվականներին մի շարք դատական աղմկահարույց գործերով հանդես է եկել որպես փաստաբան։ Այդպիսի գործերից են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։

Քաղաքական գործունեություն

2016 թվականի սեպտմբերի 29-ից մինչև 2018 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունում որպես վարչապետի օգնական[2]։

Արամ Վարդևանյանը 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին Հայաստան դաշինքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[4]։

Անձնական կյանք

2015 թվականի հունիսին ամուսնացել է հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի հետ[5]։ Ունեն մեկ որդի՝ Ռուբենը (ծնվ. 2016 թ.), մեկ դուստր՝ Նունեն (ծնվ. 2020 թ.)[6]։

Ծանոթագրություններ