Նարեկ Զեյնալյան
Նարեկ Արտավազդի Զեյնալյան | |
---|---|
Ծնվել է | 1979 թվականի ապրիլի 18 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | մանկաբույժ (բակալավր) |
Աշխատանք | դասախոս, պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | երեք զավակ |
Նարեկ Զեյնալյան (ապրիլի 18, 1979[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2019-2021), մանակբույժ (բակալավր), բժիշկ-էնդոսկոպիստ, բժշկական գիտությունների թեկնածու[2]։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ (02.08.2021-29.11.2024)։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (12.08.2021-29.11.2024)։
Կենսագրություն
Ծնվել է 1979 թվականի ապրիլի 18-ին Երևանում։
2007-2008 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Միչև 1996 թվականը սովորել է Հայաստանի առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ազգային ինստիտուտի բժշկական քոլեջում, իսկ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը։ 2004 թվականին՝ նույն համալսարանի կլինիկական օրդինատուրան, իսկ 2007 թվականին՝ «Հանրային առողջություն և առողջապահության կառավարոման» ասպիրանտուրան (մագիստրոս), 2012 թվականին՝ օրդինատուրան՝ «Պրոկտոլոգիա» մասնագիտությամբ (մագիստրոս)։
Անցել է մի շարք վերապատրաստման դասընթացներ՝ «Շահերի պաշտպանություն, կոալիցիայի կառուցում, ցանցի ստեղծում» (2003 թվական), «Ծրագրերի մոնիտորինգ և գնահատում» (2004 թվական), «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում և անվտանգ պայքարի ձևավորում» (2005 թվական), «Էնդոսկոպիա» (2007 թվական և 2012 թվական)։
2008-2010 թվականներին «ԲԲՋ» բժշկական կենտրոնում աշխատել է բժիշկ-էնդոսկոպիստ, 2004-2007 թվականներին և 2008-2013 թվականներին աշխատել է որպես Երևանի պետական բժշկական համալսարանի «Հանրային առողջության և առողջապահության կառավարում» ամբիոնի դասախոս, 2008-2014 թվականներին «Մեծամորի հիվանդանոց» ՊՓԲԸ, 2014-2017 թվականներին «ՍլավՄեդ», իսկ 2010-2018 թվականներին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։
2003-2004 թվականներին եղել է «Պասիվ ծխողների շահերի պաշտպանություն» ծրագրի ղեկավար։
2003 թվականին անդամակցել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին։ 2004 թվականից «Ադամ» երիտասարդական-առողջապահական հասարակական կազմակերպության նախագահն է, 2004 թվականին եղել է «ՀԿ-ների նորմերի կոդեքսի մշակման» աշխատանքային խմբի անդամ, 2007 թվականին՝ «Առաջնային բուժօգնության և ընտանեկան բժշկության ախտորոշումներին համապատասխան իրավիճակների ժամանակ նշանակումների, ընտրված ստանդարտ բուժման համար օգտագործվող հիմնական դեղորայքի ուղեցույցի հասանելիության և առաջնային բուժօգնության հիմնարկներում և դեղատներում դեղերի գների հետազոտություն» ծրագրի ղեկավար։
Քաղաքական գործունեություն
2018 թվականի սեպտեմբերի 23-ից միչև 2018 թվականի դեկտեմբերի 9-ը եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ Քայլը» դաշինք)։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
2019 թվականին հունվարի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։
2021 թվականի օգոստոսի 12-ից` ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2024 թվականի նոյեմբերի 19-ին վայր է դրել պատգամավորական մանդատը և ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները։
Գիտական գործունեություն
Հեղինակ է 33 գիտական հոդվածների։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ։