Վաղարշակ Հակոբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշակ Հակոբյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 14-ից | |||
| |||
2018 մայիսի 11 - 2019 հունվարի 13 | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (2011) և Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (2016) | ||
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | պատմաբան, քաղաքական գործիչ և թուրքագետ | ||
Ծննդյան օր | հունվարի 1, 1991 (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Վաղարշակ Սոսեի Հակոբյան (հունվարի 1, 1991, Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, թուրքագետ, պատմաբան, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ Պատմական գիտությունների թեկնածու[1]։
Կենսագրություն
Ծնվել է 1991 թվականի հունվարի 1-ին Ծաղկաձորում[1]։
Կրթություն
- 2007 թվականին ավարտել է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցը։
- 2011 թվականին ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
- 2013 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի թուրքագիտության բաժինը, ստացել է մագիստրոսի աստիճան։
- 2016 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Նույն թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։ Դասավանդել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում և Հայաստանում ֆրանսիական քոլեջում[1]։
Հասարակական և քաղաքական գործունեություն
- 2011 թվականին հիմնադրել է Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան[1]։
- 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով[2]։
Գիտական գործունեություն
Շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է։