Բուժումբուրան (Ֆրանսերեն՝ Bujumbura) Բուրունդիի նախկին մայրաքաղաքն է[4], ինչպես նաև նրա ամենամեծ քաղաքն ու նավահանգիստը։ Քաղաքից հիմնականում նավերով արտահանվում են սուրճ, բամբակ, ինչպես նաև անագի հանքաքար։ Այն գտնվում է Տանգանիկա լճի հյուսիսում, որը խորությամբ երկրորդն է աշխարհում (Բայկալ լճից հետո)։ Քաղաքի կենտրոնում կա մեծ շուկա, ազգային մարզադաշտ, մեծ մզկիթ։ Գործում են 2 թանգարաններ, 1 համալսարան և Բուրունդիի օդանավակայանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 589)։