Իրիս (կոնֆետ)
![]() | |
Ենթատեսակ | կոնֆետ, Հրուշակեղեն, Քաղցր հրուշակեղեն (ОКП 91 2000)[1] և Շաքարավազով քաղցրեղեն (որը պարունակում է սպիտակ շոկոլադ), որը չի պարունակում կակաո[2][3] |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Thorntonstoffee.jpg/220px-Thorntonstoffee.jpg)
Իրիս, պոմադային զանգված, որը ստացվում է խտացրած կաթը շաքարավազի, կերամաթի, մրգահյութի և բուսական յուղի կամ մարգարինի հետ եփելիս։ Կտրտված տեսքով վաճառվում է որպես կոնֆետ։
Անվանում
Ենթադրվում է, որ իրիս անվանումը կաթնային կոնֆետներին տվել է 20-րդ դարի ֆրանսիացի հրուշակագործ Մորնասը, ով աշխատում էր Սանկտ Պետերբուրգում։ Նա կոնֆետը նմանեցրել է իրիս ծաղկի թերթիկներին[4]։
Իրիսի տեսակներ
Իրիսի պատրաստման ժամանակ երբեմն ավելացնում են բուրավետիչ կամ խտացնող նյութեր` ալյուր, սոյայի սպիտակուց, քունջութ, մանրեցված ընկույզ և այլն։ Իրիսը կարող է ունենալ միջուկ և պատված լինել գլազուրով։
Ըստ պատրաստման եղանակի՝ իրիսները լինում են՝ ձուլածո և տիրաժավորած։ Ըստ խտության և նյութակազմվածքի՝ տարբերում են իրիսի հետևյալ տեսակները[5].
- Կիսափափուկ («Ոսկե բանալի»)
- Տիրաժային
- Կիսակոշտ
- Փափուկ
- Ձգվող («Կիս-կիս», «Տուզիկ»)
Շոկոլադե կամ վանիլային իրիսը անգլախոս երկրներում անվանում են «ֆաջ» (fudge): Լեհաստանում իրիսի հիման վրա պատրաստում են փափուկ կաթնային կոնֆետներ` «Կովիկ» («Коровка»)[6]: ԱՄՆ-ում շատ հայտնի են ծովային ջրով իրիսները (անգլ.՝ Salt water taffy):
Պատրաստում
ԽՍՀՄ-ում տարածում էին գտել փաթեթավորված մանր կոնֆետները` իրիսները։ Պատրաստման ընթացքը կազմված է հետևողականորեն ավելացվող և եփվող բաղադրիչներից, դրանց եռացումը տեղի է ունենում 120—130 °C ջերմաստիճանում, որի արդյունքում զանգվածը դեռևս ջրիկ է մնում։ Պատրաստի զանգվածը սառեցնում են մինչև 60 °C:
Սառչելուց հետո զանգվածը դառնում է խիտ՝ այնքան, որ տեղադրվի հատուկ սարքի մեջ, որից դուրս է գալիս որոշակի հաստությամբ իրիսային զանգվածը։ Դրանք անց են կացվում փաթեթավորող մեքենայի միջով, կտրտվում են և փաթեթավորվում։
Փաթեթավորումից հետո արտադրանքը սառեցվում է հատուկ թունելներում, այնուհետև ուղարկվում է չորանոց, որտեղ 38 °C ջերմաստիճանի պայմաններում տեղի է ունենում բյուրեղացում։ Ըստ ձևի՝ իրիսը կարող է լինել աղյուսաձև, քառակուսաձև և ձևավոր։
Ծանոթագրություններ
- ↑ Переходной ключ ОКП - ОКПД2 (8,87 Мб), Переходной+ключ-ОКП-ОКПД2-17-04-2015.xls (ռուս.)
- ↑ Ключи ОКПД2007-ОКПД2 (9,39 Мб), Ключи+ОКПД2007-ОКПД2-ЯНВ.xls (ռուս.)
- ↑ Ключи ОКПД2-ОКПД2007 (5,8 Мб), Ключи+ОКПД2-ОКПД2007-ЯНВ.xls (ռուս.)
- ↑ О пользе молочных продуктов Արխիվացված 2014-02-21 Wayback Machine // Курское молоко
- ↑ ГОСТ 6478-89. Ирис. Общие технические условия.
- ↑ https://books.google.am/books?id=6Qa7AAAAQBAJ&pg=PT36
Գրականություն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրիս (կոնֆետ)» հոդվածին։ |
|