Կոպրիվնիցա (խորվ.՝ Koprivnica), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում։ Կոպրիվնիցկո-Կրիժևացկայա ժուպանության խոշորագույն քաղաք։ Բնակչությունը կազմում է 24 809 մարդ (2001 թվական), 2005 թվականի տվյալներով՝ 25 000 մարդ։
Կոպրիվնիցան գտնվում է Զագրեբից հյուսիս-արևելք (հեռավորությունը մայրաքաղաքից 75 կմ)։ 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Վարաժդին քաղաքը, 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Կրիժևցի քաղաքը, 22 կմ հարավ-արևելք՝ Ջուրջևաց քաղաքը։
Կոպրիվնիցան խոշոր տրանսպորտային հանգույց է։ Այստեղ են հատվում երկաթուղային Զագրեբ - Բուդապեշտ և Վարաժդին - Օսիեկ մայրուղիները։
Կոպրիվնիցան արդյունաբերական քաղաք է։ Տնտեսության հիմքը կազմում է սննդի, քիմիական և փայտամշակման արդյունաբերությունը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկություններից է Podravka ընկերությունը։ Քաղաքում տեղակայված է նաև գարեջրի Carlsberg Croatia ընկերությունը, որն արտադրում է Pan գարեջուրը[1]։
Պատմություն և տեսարժան վայրեր
Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1272 թվականին, բայց քաղաքի կարգավիճակ ստացել է 1356 թվականին։
16-րդ դարում քաղաքում կառուցվել է ամրոց՝ թուրքական հարձակումներից պաշտպանելու համար։ 17-րդ դարում քաղաքը ապրել է բուռն զարգացում։ Նույն դարում բարոկկո ոճով կառուցվել է Սուրբ Նիկոլայ եկեղեցին։
Սպորտ
Քաղաքում հիմնվել է Սլավեն Բելուպո ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Գրադսկի մարզադաշտում։