Սլունը գտնվում է լեռնոտ տարածաշրջանում՝ Պլիտվի լիճ ազգային պարկից 30 կիլոմետր դեպի հյուսիս ու Բոսնիա և Հերցեգովինայից 15 կիլոմետր արևմուտք։ Քաղաքի միջով հոսում է Կորանա գետը։
Սլունի մոտակայքում մեծ թիվ են կազմում ջրվեժները։ Հայտնի է ավստրացի գրող Հայմիթո ֆոն Դոդերերի «Սլունի ջրվեժներ» (գերմ.՝ Die Wasserfälle von Slunj) վեպը, որը լույս է տեսել 1963 թվականին։ Բացի այդ հայտնի են տուրիստական գրավչությամբ քաղաքի հնագույն ջրի գործարանները, որոնցից շատերը կառուցվել են դեռևս 18-րդ դարում։
Պատմություն
Ֆրանկոպան ամրոցի ավերակները
Առաջին անգամ Սլունը հիշատակվել է 12-րդ դարում «Սլովին գրադ» (խորվ.՝ Slovin grad) անունով։ 15-րդ դարում այստեղ կառուցվել էր Ֆրանկոպանի ընտանիքի ամրոցը։ Կողքին միևնույն ժամանակ հիմնադրվել է ֆրանցիսկյան վանքը։ 17-րդ դարի վերջում Սլունը ամբողջովին վերակառուցվել է։
Խորվաթիայի պատերազմի ժամանակ (1991—1995) պատմական քաղաքի կենտրոնին էական վնաս է պատճառվել։ 1991 թվականին այստեղ հռչակվել է ինքնահռչակ Սերբական Կրաինան, որից հետո քաղաքից աքսորվել է խորվաթական բնակչության գրեթե ամբողջ մասը[1]։ Քաղաքը զգալիորեն տուժել է խորվաթական հարձակումների գործողությունների ընթացքում։ Սերբական բնակչությունը աքսորվել է խորվաթական բանակ (պատերազմի ավարտից հետո մի մասը վերադարձել է)։ Պատերազմի ավարտից հետո վերականգնողական աշխատանքները շարունակվել են մի քանի տարի։