Չազմա (խորվ.՝ Čazma), քաղաք Խորվաթիայում, երկրի կենտրոնական մասում, Բելովարսկո-Բիլոգորսկա ժուպանությունում։ 2001 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 2 878 մարդ, իսկ համայնքում՝ 8 895 մարդ։ Բնակչության 96,8 % խորվաթներ են[2][3]։
Աշխարհագրություն
Չազման գտնվում է Զագրեբից 60 կմ հարավ-արևելքում գտնվող Մոսլավինայի պատմական շրջանում և Բելովարի մայրաքաղաքից 30 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքը ընկած է երկու մայրուղիների խաչմերուկում` D43 (Իվանիչ-Գրադ - Չազմա - Բելովար - Ջյուրջևաց) և D26 (ավտոմայրուղի A4 - Վրբովեց - Չազմա - Գարեշնիցա)։ Քաղաքով հոսում է Չասմա գետը։
Պատմություն
Չազման հնագույն քաղաք է։ Նա առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին Լասլո I թագավորի հիշատակության մեջ, ով քաղաքը նվիրեց Զագրեբի եպիսկոպոսին։ 1226 թվականին Չազման ստացավ քաղաքի կարգավիճակ։ Այդ ժամանակահատվածում Սբ. Մարիա Մագդաղենացին օծեց Չազման և բացվել է Դոմինիկյան միաբանության վանքը։ Եկեղեցին հրաշքով պահպանվել է մինչև մեր օրերը, որը եզակի է ռոմանական ոճով մայրցամաքային Խորվաթիայի ճարտարապետական հուշարձանների շարքում։ Ավելի ուշ երկու զանգակատուն միացվեցին դրան։
1552 թվականին քաղաքը գրավվեց թուրքերի կողմից, ովքեր Չազմայի կենտրոնում ստեղծեցին նահանգ։ 1606 թվականին քաղաքը ազատվել է թուրքերից Խորվաթիայի արքա Էրդյոդի բանակի շնորհիվ։
Տնտեսություն
Չազմայի շրջակայքը տարբերվում է հողի բերրիությամբ, այստեղ զարգանում է գյուղատնտեսությունը։ Չասման և նրա վտակները ժամանակի ընթացքում մի քանի նախկին ճահիճների հետ վերածվել են ձկնաբուծական լճակների։ Չազմայում հիմնվել է «Չազմատրանս» տրանսպորտային ընկերությունը, որը Խորվաթիայի ուղևորատար ավտոբուսների փոխադրման շուկայում խոշորագույնն է։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ