Ցրես (խորվ.՝ Cres, իտալ.՝ Cherso), քաղաքԽորվաթիայում, կղզու նույն անունը կրող ամենամեծ քաղաքը։ Բնկաչությունը 2 959 մարդ (2001)։
Ընդհանուր տեղեկություններ
Ցրեսը գտնվում է կղզու արևմտյան ափի կենտրոնական մասում։ Ավտոմոբիլային ճանապարհները քաղաքից դեպի հյուսիս տանում են դեպի Պորոզին գյուղ, իսկ դեպի հարավ Լոշին կղզին, որի հետ Ցրեսն միացված է կամուրջով։ Մեկ այլ ճանապարհ էլ քաղաքից դեպի արևելյան ափ տանում է Մերագ գյուղ, որը Կրկ կղզիի հետ միացված է լաստանավային գծով։
Պատմություն
Ցրեսի տեսարանը
Ցրեսը Ադրիատիկի ամենահին քաղաքներից մեկն է։ Առաջին անգամ հիշատակվել է Պլինիոս Ավագի նամակում։ Հռոմեական ժամանակաշրջանում հայտնի էր որպես Ցիսսա (Cissa): Ցրեսի հռոմեական շինությունների մնացորդները պահպանվել են մինչև մեր ժամանակները։
VII դարումսլավոնները եկան Ադրիատիկ։ IX—X-րդ դարերում Խորվաթական թագավորությունը վերահսկում է Ցրես քաղաքը, XV-րդ դարում քաղաքը անցավ Վենետիկի հսկողության տակ, XV—XVI-րդ դարերում այստեղ կառուցվեցին իտալական ոճով բազմաթիվ շինություններ, այդ թվում` քաղաքի դարպասները և Արսան-Պատրիս պալատը։ 1459 թվականից ի վեր համարվում է կղզու վարչական և քաղաքական կենտրոնը, որին փոխարինել է Օսորի քաղաքը, որը աստիճանաբար անկում է ապրում։