Մարտունաշեն (Քաշաթաղի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտունաշեն (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Մարտունաշեն | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Կուբաթլուի շրջան | |
Մակերես | 585,0 կմ² | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 76 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մարտունաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 39 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 89 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
Համայնքը հարթավայրային է, ունի 585,0 հա տարածք, որից 548,4 հա գյուղատնտեսական նշանակություն։ Մարտունաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 3 գործող անհատական ջրհորներ։
Պատմություն
1988 թվականին հայ ազգաբնակչությունը վտարվեց Ադրբեջանի ԽՍՀ հարևան գյուղերից, բայց Մարտունաշենի և հարևան Գետաշեն ավանի բնակիչները հրաժարվեցին լքել իրենց տները։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն
Մարտունաշեն համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 76 մարդ, կա 22 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 51 | 51 | 54 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 23 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 366.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)