Ուռեկան
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Ուռեկան | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Կուբաթլուի շրջան | |
Մակերես | 3231.0 հա կմ² | |
ԲԾՄ | 688 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 168 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ուռեկան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 90 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
Համայնքը հարթավայրային է, ունի 3231.0 հա տարածք, որից 1621.2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1511.9 հա անտառային հողեր։ Ուռեկան համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքի տարածքով անցնում է «Ուռեկան-Այգեհովիտ» ոռոգման ջրատարը։
Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 19 գործող անհատական ջրհորներ։ Խմելու ջրի նպատակով օգտագործում են նաև Հակարի գետի ջուրը։
Պատմություն
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն
2015 թվականին Ուռեկան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 168 մարդ, կա 45 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 145 | 150 | 148 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարարակական կառույցներ
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 35 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 385.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)