Ուիլյամ Տաֆտ
Ուիլյամ Տաֆտ | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի քոլեջ, University of Cincinnati College of Law? և Ցինցինատիի համալսարան |
Մասնագիտություն՝ | դատավոր, փաստաբան, դատախազ, մանկավարժ, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, պետական գործիչ և գրող |
Դավանանք | ունիտարիստություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 15, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4] |
Վախճանի օր | մարտի 8, 1930[1][2][3][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոնի ագլոմերացիա |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[5] |
Դինաստիա | Taft family? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Հայր | Alphonso Taft? |
Մայր | Louise Taft? |
Ամուսին | Հելեն Տաֆտ[2] |
Զավակներ | Robert A. Taft?, Helen Taft Manning? և Charles Phelps Taft II? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ուիլյամ Տաֆտ (անգլ.՝ William Howard Taft, սեպտեմբերի 15, 1857[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4] - մարտի 8, 1930[1][2][3][…], Վաշինգտոնի ագլոմերացիա), ԱՄՆ 27-րդ նախագահը (1909-1913 թվականներ) Հանրապետական կուսակցությունից։
Կենսագրություն
Ուիլյամի հայրը՝ Ալֆոնսո Տաֆտը զբաղեցնում էր ԱՄՆ ռազմական նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնները։
Նախքան նախագահ ընտրվելը, նա զբաղեցնում էր դատական և ռազմական պաշտոններ (մասնագիտական գործունեության գագաթնակետը՝ զինվորական նախարար)։ Հանդիսացել է Թեոդոր Ռուզվելտի հետնորդը․ վերջինս 1908 թվականին աջակցեց նրան որպես իր իրավահաջորդ։ Տաֆտը 1908 թվականի նախագահական ընտրություններում հաղթել է 51,6 % ձայներով։
Տաֆտի նախագահությունը բնութագրվել է տնտեսության մեջ պետության դերի որոշակի ուժեղացմամբ։
1912 թվականի նախագահական ընտրություններում Ռուզվելտը, որի հարաբերությունները Տաֆտի հետ լարվել էին, փորձել է կրկին առաջադրել իր թեկնածությունը, սակայն Հանրապետական կուսակցությունը մերժել է նրա հավակնությունները և Տաֆտին առաջադրել երկրորդ ժամկետով։ Այդ ժամանակ Թեոդոր Ռուզվելտը ստեղծեց սեփական Առաջադիմական կուսակցությունը և առաջադրվեց այդ կուսակցությունից։ Հանրապետական ընտրազանգվածի նման ցրման արդյունքում նրանք տանուլ տվեցին ընտրությունները․ Տաֆտը 23,2%-ով զբաղեցրեց երրորդ տեղը, նախագահ ընտրվեց դեմոկրատ Վուդրո Վիլսոնը։
1913-1921 թվականներին Եյլի համալսարանի իրավունքի և պատմության պրոֆեսոր։
1921 թվականին Տաֆտը ընտրվել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ՝ դառնալով միակ նախագահը, որը պաշտոնավարել է այդ դատարանում։ Այդ պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա անցկացրել է ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջի (1925 թվականին) և 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերի (1929 թվականին) երդմնակալության արարողությունը։
1930 թվականի սկզբին Տաֆտը սկսեց հալյուցինացիաներ զգալ։ Փետրվարի 3-ին նա պաշտոնաթող Է եղել մահվանից 33 օր առաջ (1930 թվականի մարտի 8-ին), որը տեղի է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ Էդվարդ Տերի Սենֆորդի հանկարծամահությունից մեկ օր առաջ։ Ավանդույթը Գերագույն դատարանի անդամներին պարտավորեցնում է ներկա գտնվել իրենց գործընկերների հուղարկավորությանը, ինչը հանգեցրել է «լոգիստիկ մղձավանջի»՝ նախևառաջ ուղևորություն դեպի Նոքսվիլ (Թենեսի) Սանֆորդի հուղարկավորությանը, այնուհետև՝ Վաշինգտոն Տաֆտի թաղմանը[6][7]։
Ընտանիք
Ավագ որդի՝ Ռոբերտ Տաֆտ, սենատոր։
Կրտսեր որդի՝ Չարլզ, Ցինցինատի քաղաքապետ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ https://ancexplorer.army.mil/publicwmv/index.html#/arlington-national/
- ↑ «Christensen, George A. (1983) Here Lies the Supreme Court: Gravesites of the Justices, Yearbook». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 3-ին. Supreme Court Historical Society at Internet Archive.
- ↑ Christensen, George A., Here Lies the Supreme Court: Revisited, Journal of Supreme Court History, Volume 33 Issue 1, Pages 17 — 41 (Feb 19, 2008), University of Alabama.
Գրականություն
- Pringle H. F. V. 1—2 // Life and Times of William Howard Taft. — New York, 1939.
- Anderson J. I. William Howard Taft. An Intimate History. — New York, 1981.
- Colleta P. E. Presidency of William Howard Taft. — Lawrence, 1987
- Mellander, Gustavo A. (1971) The United States in Panamanian Politics:The Intriguing Formative Years. Danville, Ill.: Interstate Publishers, OCLC 138568
- Mellander, Gustavo A.; Nelly Maldonado Mellander (1999). Charles Edward Magoon: The Panama Years. Río Piedras, Puerto Rico: Editorial Plaza Mayor. ISBN 1-56328-155-4. OCLC 42970390..
Արտաքին հղումներ
- Тафт У. Дипломатия доллара.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Տաֆտ» հոդվածին։ |
|