Սպեկտրասկոպիա

Սպիրտային բոց և նրա սպեկտրը:

Սպեկտրասկոպիա, ֆիզիկայի բաժին, նվիրված էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրների ուսումնասիրմանը, ավելի լայն իմաստով՝ տարբեր տեսակների ճառագայթումների սպեկտրների ուսումնասիրմանը։ Սպեկտրասկոպիայի մեթոդները օգտագործվում են ատոմների, մոլեկուլների, և նրանցից կազմված մարմիների էներգետիկ կառուցվածքների հետազոտման համար։ Սպեկտրասկոպիան օգտագործվում է այնպիսի մակրոսկոպիկ հատկությունների հետազոտություների համար ինչպիսիք են ջերմաստիճանը և խտությունը, իսկ վերլուծական քիմիայում՝ համապատասխան նյութերի հայտնաբերումը[1]։

Սպեկտրասկոպիայի առավելութույններից է in situ հետազոտման հնարավորությունը, այսինքն առանց անմիջական հպման, հեռավորության վրա և առանց նյութի համապատասխան պատրաստման։ Այդ իսկ պատճառով նա մեծ թափով զարգացում է ստացել և լայն տարածում է գտել, օրինակ՝ լայն կիռառություն ունի աստղագիտության մեջ։

Սպեկտրասկոպիայի խնդիրներ

Ուղիղ խնդիր՝ սպեկտրի տեսակի կանխատեսումը կախված նյութի տեսակից, կազմությունից և այլ նման պարամետրերից։

Հակադարձ խնդիր՝ որոշել նյութի նյութագրական հատկություները կախված սպեկտրի հաթկություներից։

Սպեկտրասկոպիայի տեսակներ և մեթոդներ

Սպեկտրասկոպիայի հետազոտման տեսակները լինում են տարբեր և այդ տեսակները ունեն իրեն մեթոդների հավաքածուն։

  • ատոմական սպեկտրասկոպիա՝ հետազոտում է էլեկտրոնների էներգետիկ անցումները ատոմական օրբիտաներում։
    • Ատոմա-աբսորբցիոն սպեկտրոսկոպիա
    • Ատոմա-էմիսիոն սպեկտրոսկոպիա
    • Ատոմային ֆլուրոսցենցիա
  • մոլեկուլային սպեկտրասկոպիա՝ հետազոտում է էներգետիկ անցումները էլեկտրոնների միջև, մոլեկուլների տատանողական և պտտողական էներգետիկական մակարդակներում։
    • Ֆոտոէլեկտրոնային սպեկտրասկոպիա
    • Օպտիկական սպեկտրասկոպիա (ալիքների տեսանելի տիրույթում)
    • Ենթակարմիր սպեկտրասկոպիա
    • Անդրամանուշակագույն սպեկտրասկոպիա
    • Ռենգենյան սպետրասկոպիա
    • Տերահերցային սպեկտրասկոպիա
    • Միկրոալիքաին սպեկտրասկոպիա
    • Մյոսբաուերյան սպեկտրասկոպիա
    • Մաս-սպեկտրոսկոպիա
    • Լույսի կոմբինացված տարալուծման սպեկտրասկոպիա
    • Միջուկամագնիսական ռեզոնանս
    • Էկոկտրոնային պարամագնիսական ռեզոնանս

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Юков Е. А. Спектроскопия // Физическая энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — Т. 4. — С. 625. — 704 с. — Կաղապար:Число экз. — ISBN 5-85270-087-8

Արտաքին հղումներ