Վերին Սզնեք
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Սզնեք | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերանի | |
Համայնք | Խոջալուի շրջան և Ասկերանի շրջան | |
ԲԾՄ | 1084 մ | |
Բնակչություն | 28[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սզնեքցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Վերին Սզնեք, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է կենտրոնական հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորութան վրա։
Անվան ստուգաբանություն
Գյուղանվան առնչությունն Սզնի ծառատեսակի հետ, ըստ գրքի հեղինակների, բացառվում է։ Հավանական է, որ գյուղանունը ծագել է սուզ-ից, իսկ վերջինս՝ որպես սուս -ի ձևափոխված տարբերակ, վերաբերում է սրբավայրերի։ Այդ են վկայում, մասնավորապես ներկայիս նույնանուն երկու բնակավայրերի տարածքում սփռված սրբատեղիները՝ Պառավ խաչ, Խաչին խութ, Ս. Հովհաննես, և այլն[2]։
Աշխարհագրություն
Գյուղը տեղակայված է ԱՀ կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկին Վարանդա գավառում՝ համանուն գետի ձախ ափին՝ պատմական մելիքանիստ Ավետարանոցից փոքր հեռավորության վրա[3]։
Գյուղը տեղբաշպված է Ներքին Սզնեքից 500-600 մ դեպի արևմուտք և ունի ավելի բարձր դիրք։ Շրջապատված է չքնաղատիպ անտառներով[3]։
Համայնքը լեռնային է, ունի 349,2 հա տարածք, որից 238,58 հա գյուղատնտեսական նշանակություն, 75,74 հա անտառային հողեր։ Վերին Սզնեք համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։
Պատմություն
Վերին Սզնեքը՝ որպես բնակավայր, ձևավորվել է 18-րդ դարերի սկզբներին՝ մինչև վերոհիշյալ ժանանակահատվածը մերձակայքում գոյություն ունեցած հայկական գյուղերի հաշվին[3]։
19-րդ դարում այստեղ են հաստատվել որոշ ընտանիքներ Արաքսի աջափնյակում գտնվող Ղարաբաղ գավառից։
1885 թվականին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որտեղ քահանայություն էր անում Ներքին Սզնեքի եկեղեցու սպասավորը[3]։
Բնակչություն
Վերին Սզնեք համայնքի բնակչության թիվը կազմում է 33 մարդ, կա 11 տնտեսություն։
19-րդ դարի վերջերին Վերին Սզնեքում կար 46 ծուխ և 323 բնակիչ[3]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 33 | 32 | 33 |
Տնտեսություն
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Վերին Սզնեքում 1930 թվականին կազմավորվել է կոլտնտեսություն՝ Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո։ 1950 թվականին Վերին և Ներքին Սզնեքների, Կարմիր գյուղի, Խաչմաչի տնտեսությունները միացվել են մեկ կոլեկտիվ տնտեսության մեջ։
1988 թվականին ապախոշորացումից հետո Վերին և Ներքին Սզնեքների տնտեսությունները շարունակել են գործել որպես մեկ առանձին կոլտնտեսություն։ Այդ իրավիճակը պահպանվել է մինչև 1998 թվականի հողերի սեփականաշնորհումը[3]։
Պատմամշակութային հուշարձաններ
Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (18-րդ դար), գերեզմանոց (16-18-րդ դարեր), աղբյուր (19-րդ դար), Եղցաձորի եղցի եկեղեցին(17-18-րդ դարեր), հաշվառված է 13 հուշարձան[5]։
Վերին Սզնեքի աղբյուրներն են՝ Ցորտ, Խաչեն տակեն, Օբուն, Շենին[3]։
Հասարակական կյանք
Գյուղը ունի խմելու ջրագիծ։ Էլեկտրաֆիկացված է։ Հեռուստատեսությունը, ռադիոն, անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը հասանելի են բնակչությանը[3]։
Այստեղ գործում են գյուղապետարան, բուժկետ, մշակույթի տուն։
Աղբյուրներ
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Ծանոթագրություններ
- ↑ ԼՂՀ մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Սարգսյան, Սլավա (2018). Արցախի բնակավայրերը. Երևան. էջ 48.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 150–151.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 67.
{cite book}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|