Տիտիկակա

Տիտիկակա
իսպ.՝ Titicaca, կեչուա՝ Titiqaqa,...

տեսարան Isla del Sol կղզուց
Կոորդինատներ
Տեղագրություն Պերու Պերու

Բոլիվիա Բոլիվիա

Հայելու բացարձակ բարձրությունը 3812—3821 մ
Ավազանի մակերեսը 8300 կմ²
Ծավալը 893 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 1125 կմ
Ամենամեծ խորությունը 304 մ
Միջին խորությունը 140—180 մ
Լճի հանքայնությունը խմելու
Աղիությունը մինչև 1 ‰
Ջրահավաքի մակերեսը 58 000 կմ²
Սկիզբ առնող գետերը Դեսագուադերո
Ծանոթագրություն
Տիտիկակա (իսպ.՝ Titicaca), կեչուա՝ Titiqaqa, այմարա՝ Titiqaqa), լիճ Անդերի լեռներում, հանդիսանում է Հարավային Ամերիկայի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը։

Տիտիկակա (իսպ.՝ Titicaca), կեչուա՝ Titiqaqa, այմարա՝ Titiqaqa), լիճ Հարավային Ամերիկայում՝ Անդերի լեռներում, հանդիսանում է աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը[1], Մարակայբո լճից հետո երկրորդն է Հարավային Ամերիկայում իր զբաղեցրած մակերեսով, նաև ամենաբարձրադիր նավագանցության համար պիտանի լիճն է։ Այն ունի 3812 մ բարձրություն ծովի մակարդակից։ Լիճը գտնվում է Ալտիպլանո (Altiplano) բարձրավանդակի հյուսիսային ծայրում, Պերու և Բոլիվիա պետությունների սահմանի միջև։ Լճի արևմտյան մասը տարածվում է Պերուի Պունո շրջանում (Puno), իսկ արևելյան կողմը գտնվում է Բոլիվիայում Լա Պաս (La Pas) շրջանում։

Առաջացման վարկածներ ու լեգենդներ

Այս լիճն աշխարհում ամենաառեղծվածայիններից մեկն է համարվում, նրա մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Ինչպես է մոտ 4000 մետր բարձրությամբ գոյացել այս քաղցրահամ հսկա լիճը, ինչու են այստեղ բնակվում այն ծովային կենդանիները, որոնք հանդիպում են Խաղաղ օվկիանոսում, ովքեր են ապրել նրա հարևանությամբ և իրենց քաղաքակրթության հետքերն են թողել լճի ափին։ Գիտնականները փնտրում են պատասխանները, վարկածներ են առաջ քաշում, բայց ոչ մի կերպ վերջնական պատասխանները գտնել չեն կարողանում։ Այս լիճը մշտապես եղել է զբոսաշրջիկների և հնագետների ուշադրության կենտրոնում։ Վերջերս գիտնականները Տիտիկակայի հատակից գտել են թանկարժեք զարդերի բեկորներ։ Դրանք շուրջ 2000 կտոր են։ Ոսկե, արծաթե և կավե առարկաները պատկանում են տարբեր դարաշրջանների` այդ թվում և ինկերի կայսրությանը։ Տիտիկակայի շուրջ մշտապես բազմաթիվ լեգենդներ են հյուսվել,  որոնցից մեկն էլ հենց ինկերի դարաշրջանին է վերաբերում։ Ըստ այդ լեգենդի` ինկերը մեծ թվով հարստություն են նետել լիճը` դրանք փրկելով իսպանացի նվաճողներից։ Հնադարյան քաղաքակրթության հետքեր լճի հատակին էլի են գտնվել։ Ստորջրյա հնագետները մի ամբողջ քաղաք են գտել Տիտիկակայի հատակում` հսկայական տաճարով։

Անվանման ծագում

Տիտիկակա անունը լճին շնորհել են իսպանացիները և բաղկացած է հնդկացիների կեչուա լեզվի բառերից՝ «կակա»՝ ժայռ և «տիտի»՝ պումա (կեչուա) ցեղի սուրբ կենդանու անունից։ Այմարա և կեչուա ժողովուրդը լիճը կոչում է «Մամակիտա», իսկ ավելի վաղ այն կոչվել է «Պուկինի լիճ», այսինքն գտնվում է պուկինի ժողովրդի երկրում [2]։

Ֆիզիկական պարամետրեր

Մակերեսը 8300 կմ²է, բարձրությունը 3821 մ է (ենթարկվում է սեզոնային մեծ փոփոխությունների)[3], միջին խորությունը 140—180 մ է, արավելագույնը՝ 281 մ։ Ջրի ջերմաստիճանը լճի միջին մասում (հունվարից-սեպտեմբեր) չի փոփոխվում և կազմում է 10—12 °C, սակայն գիշերային ժամերին լճափը սառչում է։ Լճի մակերեսին միջին ջերմաստիճանը 10-14 °C: Լիճ են թափվում ավելի քան 300 գետ, որոնք սկիզբ են առնում սառցադաշտերից։ Դրանցից են` Ռամիս (Ramis), Կոատա (Coata), Լավե (IIave), Հուանկանե (Huancane) և Սուչես (Suchez): Ավելի քան 20 փոքր գետակներ դուրս են գալիս լճից։ Ամենախոշորը Դեսագուադերո գետն է, որը թափվում է Բոլիվիայի տարածքում գտնվող Պոոպո անհոսք լիճը։ Լճում կա 41 կղզիներ, որոնց մի մասը խիտ բնակեցված են։ Գետային հոսքը կազմում է ջրային հաշվեկշռի 5 %-ից էլ պակաս, քանի որ ջրի մեծ մասի կորուստը ջրի գոլորշիացումն է, որը տեղի է ունենում ուժեղ քամիների և արեգակնային ճառագայթման արդյունքում։ Ջրի աղիությունը մինչև 1‰ է, որի պատճարով էլ Տիտիկական համարվում է քաղցրահամ լիճ։

Երկրաբանական պատմություն

Անդերի երկրաբանական հետազոտությունը, լճի, ինչպես նաև այլ ջրավազանների կենդանական և քիմիական կազմությունը ցույց է տվել, որ ավելի քան 100 միլիոն տարի առաջ Տիտիկական 3750 մ ավելի ցածր է գտնվել, քան հիմա, և եղել է ծոց։ Մինչև հիմա լիճը բնակեցված է հիմնականում ծովային ձկների և խեցգետնակերպերի կողմից։ Լեռների լանջերին պահպանվել են ծովային ալեբախության հետքեր, իսկ ափերին` ծովային կենդանիների քարացած մնացորդներ։ Պլեյստոցենում կազմել է խոշոր սառցադաշտային Բալիվյան լճի մասը (իսպ.՝ Ballivián), ներառելով իր մեջ ժամանակակից աղուտները՝ Սալար-դե-Կոյպասը և Սալար-դե-Ույունի, ինչպես նաև Պոոպո լիճը[4]։

Ստորջրյա հնագիտական հետազոտություն

2000 թվականի օգոստոսին իտալական ջրասուզակների և հնագետների խումբը 30 մ խորության վրա հայտնաբերեց ստորջրյա քարային սանդղավանդ, որը հավանաբար համարվում էր հնագույն սալահատակ, ընդամենը 1 կմ երկարությամբ պատ, մարդու գլխի տեսքով քարե փորագրված քանդակ, որը հիշեցնում էր Տիուանակո քաղաքի քարի քանդակները (գտնվում է Տիտիկակա լճից 19 կմ հեռավորության վրա)։ Հայտնաբերված գտածոները 1500 տարեկան են։ Ըստ տեղական լեգենդների, լճի հատակում գտնվում էր Վանակու քաղաքը[5]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. «Озеро Титикака — Полная морская энциклопедия»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 3 
  2. Guamán Yoma de Ayala, 1615: 171, 178
  3. Уровень озера Титикака продолжает понижаться // BuenoLatina.ru, 17 июля 2010
  4. Clapperton, C.M., 1993, Quaternary Geology and Geomorphology of South America. Elsevier Science, Amsterdam. 779 pp.
  5. научно-популярный фильм «Древние пришельцы. Подводные миры» (անգլ.՝ Ancient Aliens. Underwater Worlds), 2011
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 14