Օդիսեաս Էլիտիս

Օդիսեաս Էլիտիս
հուն․՝ Οδυσσέας Ελύτης
Ծննդյան անունհուն․՝ Οδυσσέας Αλεπουδέλης
Ծնվել էնոյեմբերի 2, 1911(1911-11-02)[1][2][3][…]
ԾննդավայրՀերակլիոն, Cretan State
Վախճանվել էմարտի 18, 1996(1996-03-18)[1][2][3][…] (84 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն[4]
Գրական անունΟδυσσέας Ελύτης[5]
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, արվեստի քննադատ և գրող
Լեզուհունարեն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան
Գրական ուղղություններ30-ականների սերունդ
Ուշագրավ աշխատանքներAxion Esti?
ԱնդամակցությունՀույն գրողների միություն
Պարգևներ
Изображение автографа
 Odysseas Elytis Վիքիպահեստում

Օդիսեաս Էլիտիս (հունարեն՝ Οδυσσέας Ελύτης, իսկական ազգանունը՝ Ալեպուդելիս, նոյեմբերի 2, 1911(1911-11-02)[1][2][3][…], Հերակլիոն, Cretan State - մարտի 18, 1996(1996-03-18)[1][2][3][…], Աթենք, Հունաստան), հույն բանաստեղծ։ 1979 թվականին ստացել է գրականության Նոբելյան մրցանակի «քնարերգության համար, որում, հունական ավանդույթներից ելնելով, զգացական ուժով և ինտելեկտուալ խորաթափանցությամբ պատկերվում է ժամանակակից մարդու պայքարը հանուն ազատության և անկախության»[9]։

Կենսագրություն

Հին առևտրականների ընտանիքից է։ Եղել է վեց երեխաներից կրտսերը։ Նրա հայրը՝ Պանայոտիս Ալեպուդելիսը, Կրետեում ունեցել է օճառագործական մեծ գործարան։ 1917 թվականին Ալեպուդելիսների ընտանիքը տեղափոխվել է Աթենք, որտեղ ապագա բանաստեղծը ավարտել է տարրական և միջնակարգ դպրոցները։ Առաջին հրատարակումը եղել է «Նոր գիտություններ» ամսագրում (Νέα Γράμματα, 1935), որտեղ հանդես է եկել Սեֆերիսի պաշտպանությամբ։ Աշխատել է ռադիոյում (1945—1946, 1953—1954)։ 1948—1952 և 1969—1972 թվականներին ապրել է Փարիզում[10], որտեղ մտերիմ է եղել Անդրե Բրետոնի, Ռևերդիի, Պիկասոյի, Ունգարետիի, Ջակոմետիի, Շագալի հետ։ Պիկասոն և Մատիսը նկարազարդել են Էլիտիսի գրքերը։ 1963 թվականին այցելել է ԽՍՀՄ։ Ազգային մրցանակի դափնեկիր է։

Հիշատակ

2011 թվականը բանաստեղծի 100-ամյակի առիթով Հունաստանում հայտարարվել է Օդիսեաս Էլիտիսի տարի[11][12]։ Հիմնադրվել են մի շարք ֆոնդեր, որոնք կազմակերպել են բանաստեղծին նվիրված տարբեր մջոցառումներ Աթենքի «Մեգարոն» համերգասրահում[13]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • From Nobel Lectures, Literature 1968–1980, Editor-in-Charge: Tore Frängsmyr, Editor: Sture Allén, World Scientific Publishing Co., Singapore, 1993.

Գրականություն

  • Mario Vitti: Odysseus Elytis. Literature 1935–1971 (Icaros 1977)
  • Tasos Lignadis: Elytis' Axion Esti (1972)
  • Lili Zografos: Elytis – The Sun Drinker (1972), American magazine Books Abroad (Autumn 1975. Norman, Oklahoma, U.S.A.)
  • Odysseas Elytis: Analogies of Light. Ed. I. Ivask (1981)
  • A. Decavalles: Maria Nefeli and the Changeful Sameness of Elytis' Variations on a theme (1982)
  • E. Keeley: Elytis and the Greek Tradition (1983)
  • Ph. Sherrard: 'Odysseus Elytis and the Discovery of Greece', in Journal of Modern Greek Studies, 1(2), 1983
  • K. Malkoff: 'Eliot and Elytis: Poet of Time, Poet of Space', in Comparative Literature, 36(3), 1984
  • A. Decavalles: 'Odysseus Elytis in the 1980s', in World Literature Today, 62(l), 1988
  • I. Loulakaki-Moore: Seferis and Elytis as Translators. (Oxford: Peter Lang, 2010)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդիսեաս Էլիտիս» հոդվածին։

Նոբելյան մրցանակ