Ավետիք Գրիգորյան (շախմատիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավետիք Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ավետիք Գրիգորյան | |
---|---|
Ավետիք Նիկոլայի Գրիգորյան | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գրոսմայստեր[1] և միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2561 |
ՖԻԴԵ համար | 13302191 |
365chess | Avetik_Grigoryan |
Chesstempo համար | 78083 |
ICCF համար | 78083 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[2] |
Ավետիք Նիկոլայի Գրիգորյան (հունվարի 27, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2008), մարզիչ։ 2010 թվականի Հայաստանի չեմպիոն։
Կենսագրություն
Ծնվել է 1989 թվականին Երևանում։ Նախնիները Գավառից և Պարսկաստանից են[3]։ Շախմատ խաղալ 4 տարեկանում սովորեցրել է տատիկը։ Սերն այդ խաղի նկատմամբ փոխանցվել է պապից ու հորից[4]։
Տարրական կրթությունը ստացել է Երևանի թիվ 51 դպրոցում, ավարտել է թիվ 59 դպրոցը։ Այնուհետև ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժինը[3]։
Շախմատի դպրոցում առաջին մարզիչը եղել է Գագիկ Սարգսյանը։ Ավետիքը մեկ տարում լրացրել է բոլոր կարգերը և 7,5 տարեկանում դարձել 1-ին կարգային շախմատիստ։ Մրցաշարերում ունեցած երկարատև անհաջողությունները Ավետիքին ստիպում են մեկ տարով թողնել շախմատը և զբաղվել ձեռնամարտով։ 12 տարեկանում նա վերադառնում է շախմատ և սկսում պարապել Արսեն Եղիազարյանի մոտ։ Արդեն մեկ տարի անց Ավետիքը Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը և առաջին անգամ մասնակցում Եվրոպայի պատանիների առաջնությանը[5]։
2002 թվականից սկսում է հաճախել Սմբատ Լպուտյանի ղեկավարած նորաբաց շախմատի ակադեմիան[5]։ Նույն թվականին Ավետիքը նվաճում է մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը[3]։ 2004, 2006 և 2007 թվականներին Ավետիքը դառնում է Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն։ 2010 թվականին, մասնակցելով Հայաստանի մեծահասակների առաջնությանը, ավարտից մեկ տուր առաջ հռչակվում է մրցաշարի հաղթող[5]։ Այդ հաջողության շնորհիվ նա ընդգրկվում է Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցում Խանտի Մանսիյսկում կայացած 39-րդ օլիմպիադային։ Այնտեղ անցկացնում է ընդամենը մեկ պարտիա, որում հաղթում է կոստառիկացի մրցակցին։ Հավաքականն այդ մրցաշարն ավարտում է 7-րդ տեղում[6]։
Ավետիք Գրիգորյանը վերջին տարիներին պրոֆեսիոնալ շախմատ չի խաղում, զբաղվում է մարզչական գործունեությամբ[4]։
Մարզական նվաճումներ
- 2004, 2006, 2007՝ Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն
- 2006՝ Երևանի արագ շախմատի գավաթակիր
- 2006՝ Եվրոպայի արագ շախմատի առաջնություն, 2-րդ տեղ
- 2007՝ մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնություն, 4-րդ տեղ
- 2008՝ Բելգորոդի բաց մրցաշար, 2-րդ տեղ
- 2008՝ Fajr Open, Իրան, 2-րդ տեղ
- 2010՝ Հայաստանի մեծահասակների չեմպիոն[7]
- 2010՝ Bansko Grand Chess Open-ի հաղթող[8]
- 2011՝ «Կորսիկա Մաստերս-2011» փառատոնի շախմատային մրցաշար, Բաստիա, Կորսիկա, 3-15-րդ տեղեր[9]
Նախասիրություններ
Զբաղվում է քունգ ֆուով, լողով, էքստրեմալ մարզաձևերով[4]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2003 | 2166 | 2166 | 2162 | 2174 | 2174 | 2162 | ||||||||
2004 | 2174 | 2196 | 2227 | 2227 | 2227 | 2174 | ||||||||
2005 | 2285 | 2296 | 2302 | 2302 | 2302 | 2285 | ||||||||
2006 | 2327 | 2393 | 2396 | 2404 | 2404 | 2327 | ||||||||
2007 | 2452 | 2455 | 2489 | 2489 | 2489 | 2452 | ||||||||
2008 | 2509 | 2537 | 2537 | 2513 | 2537 | 2509 | ||||||||
2009 | 2506 | 2504 | 2504 | 2515 | 2515 | 2515 | 2504 | |||||||
2010 | 2534 | 2565 | 2576 | 2584 | 2579 | 2580 | 2584 | 2534 | ||||||
2011 | 2595 | 2608 | 2608 | 2608 | 2614 | 2622 | 2622 | 2595 | ||||||
2012 | 2621 | 2600 | 2581 | 2579 | 2579 | 2579 | 2572 | 2581 | 2584 | 2621 | 2572 | |||
2013 | 2599 | 2616 | 2616 | 2616 | 2616 | 2605 | 2582 | 2580 | 2580 | 2577 | 2571 | 2571 | 2616 | 2571 |
2014 | 2571 | 2583 | 2583 | 2579 | 2579 | 2579 | 2580 | 2580 | 2580 | 2580 | 2580 | 2580 | 2583 | 2571 |
2015 | 2580 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2580 | 2568 |
2016 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 |
2017 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 |
2018 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 |
2019 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2568 | 2561 | 2561 | 2561 | 2568 | 2561 |
2020 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 |
2021 | 2561 | 2561 | 2561 | 2561 | 2561 | |||||||||
2022 | 2561 | 2561 | 2561 |
Ծանոթագրություններ
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ OlimpBase
- ↑ 3,0 3,1 3,2 «Ավետիք Գրիգորյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Հարցազրույց Ավետիք Գրիգորյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Ավետիք Գրիգորյան. «Չեմ պատրաստվում զրկել ինձ կյանքի մյուս գույներից»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Օլիմպիադա-2010. Հայաստանի հավաքականի արդյունքները
- ↑ Chessdom - Armenian Chess Championship
- ↑ Avetik Grigoryan impressive in Bansko Open
- ↑ «15th Corsican Circuit – final Anand vs Mamedyarov on Monday». ChessBase. 2011 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
- Ավետիք Գրիգորյանի անձնական քարտը FIDE-ի կայքում (անգլ.)
- Շախմատային պարտիաներ «ChessGames» կայքում (անգլ.)
|
|