Մանուել Պետրոսյան
Մանուել Պետրոսյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 6, 1998[1] (26 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Կոչում | միջազգային վարպետ[2], գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարպետ և Վարպետության թեկնածու |
Առավելագույն վարկանիշ | 2592 (հուլիս, 2019) |
Ներկայիս վարկանիշ | 2618 |
ՖԻԴԵ համար | 13300857 |
365chess | Manuel_Petrosyan |
Chesstempo համար | 162827 |
ICCF համար | 162827 |
Մանուէլ Սուրենի[3] Պետրոսյան (1998, մայիսի 6, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2017)։ Մինչև 18 տարեկանների 2016 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի չեմպիոն (2022)[4]։
Կենսագրություն
Մանուէլ Պետրոսյանի մանկությունն անցել է Ստեփանակերտում։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից` 3-4 տարեկանում։ Ծննդավայրում սկսել է հաճախել շախմատի դպրոց, իսկ 6 տարեկանից արդեն մարզվել է լուրջ մարզչի մոտ։ 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, քանի որ Արցախում չկային բարձրակարգ մարզիչներ, ինչպես նաև մրցաշարերին մասնակցելը հարմար չէր[5]։ Երևանում Մանուէլը սկսել է պարապել շախմատի ակադեմիայում` գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի մոտ[6]։
Մանուէլն ավարտել է Երևանի թիվ 127 ավագ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժին[6]։ Զինվորական ծառայությունն անցել է Բանակի կենտրոնական մարզական ակումբում[5]։
Մարզական արդյունքներ
2010 թվականին Մանուէլը 3-րդ տեղն է զբաղեցրել Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշարի մինչև 14 տարեկանների մրցաշարում[7]։ Նույն թվականին նա դարձել է մինչև 12 տարեկանների Հայաստանի առաջնության հաղթող` 9 հնարավորից վաստակելով 8½ միավոր[8]։
2012 թվականին Մանուէլը կրկնել է հաջողությունը` այս անգամ դառնալով մինչև 14 տարեկանների երկրի չեմպիոն (7½ 9-ից)[9]։ Նույն թվականին նա մասնակցել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությանը և 9 հնարավորից 7 միավորով դարձել աշխարհամասի փոխչեմպիոն[10]։
2013 թվականին Մանուէլը, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, հռչակվել է մինչև 16 տարեկանների Հայաստանի չեմպիոն[11]։ Նույն թվականին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայի շախմատի մրցաշարում Պետրոսյանը 6 պարտիայում վաստակել է 4½ միավոր և դարձել հաղթող[6][12]։
2014 թվականին Մանուէլը դարձել է մինչև 16 տարեկանների Հայաստանի կրկնակի չեմպիոն` գրանցելով 100-տոկոսանոց արդյունք (9-ից 9 միավոր)[13]։
2014 թվականին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստը 6½ միավորով (9-ից) զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը[14]։
2016 թվականի հունիսին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում (Պրահա) 9 տուրում վաստակելով 7½ միավոր Մանուէլը հռչակվել է աշխարհամասի հաղթող[15]։ Երկու ամիս անց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում Մանուէլը կրկնել է հաջողությունը` հռչակվելով նույն տարիքային խմբի աշխարհի չեմպիոն (9 11-ից)[16]։
Հաջորդ տարի իտալական Տարվիզիո քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Մանուէլը մինչև 20 տարեկանների մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8½ միավոր` ևս երկու մասնակցի հետ բաժանել է 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը[17]։
Մանուէլ Պետրոսյանը 2018 թվականի Հայաստանի արագ շախմատի չեմպիոն է[18]։
2022 թվականի հունվարին, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Մանուէլը հռչակվեց Հայաստանի բարձրագույն խմբի 82-րդ առաջնության հաղթող[19]։
Միջազգային կոչումներ
- 2012 թվական` վարպետության թեկնածու
- 2014 թվական` ՖԻԴԵ-ի վարպետ
- 2014 թվական` միջազգային վարպետ
- 2017 թվական` գրոսմայստեր[20]
Թվական | Քաղաք | Մրցաշար | + | − | = | Արդյունք | Տեղ |
---|---|---|---|---|---|---|---|
2010 | Երևան | Համահայկական շախմատային օլիմպիադա | 5 | 3 | 1 | 5½ 9-ից | [21] |
2012 | Մոսկվա | «Moscow Open 2012 A» | 5 | 3 | 1 | 5½ 9-ից | [22] |
2014 | Երևան | Եվրոպայի առաջնություն | 3 | 3 | 3 | 4½ 9-ից | [23] |
Պերմ | «International tournament Perm-2014» | 1 | 0 | 8 | 5 9-ից | [24] | |
2016 | Ջյակովիցա | Եվրոպայի 17-րդ առաջնություն | 2 | 0 | 9 | 6½ 11-ից | [25] |
Խանտի-Մանսիյսկ | «World Youth Chess Championship 2016 O18» | 7 | 0 | 4 | 9 11-ից | [26] | |
2017 | Սևան | «Սևանա լիճ 2017» | 3 | 2 | 4 | 5 9-ից | [27] |
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2008 | 1780 | 1780 | 1780 | 1780 | 1780 | 1780 | ||||||||
2009 | 1777 | 1777 | 1822 | 1822 | 1890 | 1890 | 1777 | |||||||
2010 | 1887 | 1887 | 1887 | 1920 | 1990 | 2023 | 2023 | 1887 | ||||||
2011 | 2070 | 2146 | 2125 | 2188 | 2207 | 2227 | 2227 | 2070 | ||||||
2012 | 2205 | 2291 | 2291 | 2307 | 2286 | 2302 | 2281 | 2281 | 2288 | 2307 | 2205 | |||
2013 | 2288 | 2291 | 2316 | 2316 | 2312 | 2341 | 2312 | 2312 | 2312 | 2340 | 2294 | 2294 | 2341 | 2288 |
2014 | 2296 | 2296 | 2336 | 2353 | 2353 | 2378 | 2393 | 2397 | 2397 | 2406 | 2407 | 2407 | 2407 | 2296 |
2015 | 2413 | 2427 | 2427 | 2427 | 2449 | 2449 | 2449 | 2443 | 2443 | 2452 | 2466 | 2466 | 2466 | 2413 |
2016 | 2466 | 2484 | 2484 | 2480 | 2480 | 2518 | 2507 | 2512 | 2530 | 2530 | 2551 | 2550 | 2551 | 2466 |
2017 | 2550 | 2549 | 2549 | 2546 | 2546 | 2546 | 2553 | 2565 | 2559 | 2554 | 2554 | 2570 | 2570 | 2546 |
2018 | 2570 | 2569 | 2569 | 2560 | 2551 | 2551 | 2560 | 2567 | 2581 | 2574 | 2574 | 2565 | 2581 | 2551 |
2019 | 2579 | 2564 | 2564 | 2573 | 2573 | 2573 | 2592 | 2592 | 2613 | 2611 | 2613 | 2613 | 2613 | 2564 |
2020 | 2590 | 2590 | 2607 | 2607 | 2607 | 2607 | 2607 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2628 | 2590 |
2021 | 2628 | 2628 | 2628 | 2625 | 2632 | 2620 | 2611 | 2605 | 2599 | 2620 | 2632 | 2599 | ||
2022 | 2637 | 2638 | 2610 | 2609 | 2621 | 2638 | 2609 | |||||||
2023 | 2632 | 2634 | 2629 | 2627 | 2610 | 2604 | 2619 | 2634 | 2604 | |||||
2024 | 2620 | 2618 | 2616 | 2631 | 2631 | 2616 |
Ծանոթագրություններ
- ↑ https://ratings.fide.com/apps/241476.PDF
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ «Chess Academy of Armenia». www.chessacademy.am. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Մանուէլ Պետրոսյանը դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 5,0 5,1 «Որոշիչ և լարված պարտիաները հենց վերջիններն էին. Մանուէլ Պետրոսյան». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Մանուէլ Պետրոսյան. «ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ՍԻՐՈՎ ԽԱՂԱԼ, ԱՅԼԱՊԵՍ ՀԱՂԹԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «G.Kasparian Memorial Boys U-14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «Armenian Boy's Championship U-12». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «ARM B&G Ch-2012. Boys U-14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «European Youth Chess Championship B14 Prague 2012 - Boys Under 14». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «Armenian Youth Chess Championship-2013 Under-16 Boys». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «Gymnasiade 2013 Absoluto». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «Armenian Youth Championship-2014. B-16». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «25th European Youth Chess Championship 2015 U18 - Open». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «European Youth Chess Championship B18 Prague 2016 - Boys Under 18». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «World Youth Chess Championship 2016 O18». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «World Junior under 20 Championship 2017 (150309)». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «Armenian Rapid Ch. 2018». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ «Chess-Results Server Chess-results.com - 82nd Armenian Ch. The Highest League». chess-results.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Petrosyan, Manuel. FIDE Chess Profile. FIDE Titles (year)». Վերցված է 2018 Հուլիս 17-ին.
- ↑ Միջազգային վարպետի 1-ին նորմ
- ↑ Միջազգային վարպետի 2-րդ նորմ
- ↑ Միջազգային վարպետի 3-րդ նորմ
- ↑ Միջազգային վարպետի նորմ
- ↑ Գրոսմայստերի 1-ին նորմ
- ↑ Գրոսմայստերի 2-րդ նորմ
- ↑ Գրոսմայստերի 3-րդ նորմ
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Արտաքին հղումներ
- Մանուէլ Պետրոսյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Մանուէլ Պետրոսյանի պարտիաները (անգլ.)
- Մանուէլ Պետրոսյանի անձնական քարտը 365chess.com կայքում
|
|