Արման Փաշիկյան
Արման Վլադիմիրի Փաշիկյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 28, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Իրկուտսկ, Ռուսաստան |
Կոչում | Գրոսմայստեր (2007) Միջազգային վարպետ (2004) |
Առավելագույն վարկանիշ | 2663 (սեպտեմբեր, 2009) |
Ներկայիս վարկանիշ | 2594 |
ՖԻԴԵ համար | 13301578 |
365chess | Arman_Pashikian |
Chesstempo համար | 158569 |
ICCF համար | 158569 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[1] |
Արման Փաշիկյան (հուլիսի 28, 1987, Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ շախմատիստ, գրոսմայստեր։ Հայաստանի կրկնակի չեմպիոն (2009, 2019)[3]
Կենսագրություն
Ծնվել է Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում, որտեղ ապրել է մինչև երեք տարեկանը, երբ ծնողների հետ տեղափոխվել է Երևան։ 2004-ին ավարտել է Երևանի թիվ 27 միջնակարգ դպրոցը։ Ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
1997, 1998 թվականներին դարձել է մինչև 10 տարեկանների Հայաստանի չեմպիոն, արծաթե մեդալ է նվաճել մինչև 12 տարեկանների (1999-ին) և մինչև 14 տարեկանների առաջնություններում (2011)։
2005-ին դարձել է Եվրոպայի արագ շախմատի պատանեկան առաջնության հաղթող[4]։
2008-ին հաղթել է Գյումրու և Մարտունու միջազգային մրցաշարերում[5]։ Բազմիցս մասնակցել է Հայաստանի առաջնություններին, 2009-ին դարձել է Հայաստանի չեմպիոն[6], 2003-ին բաժանել է 1–2-րդ տեղերը, իսկ 2006-ին արժանացել է արծաթե մեդալի[7]։
2010-ին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Խանտի Մանսիյսկում կայացած համաշխարհային 39-րդ օլիմպիադային։ Խաղալով չորրորդ խաղատախտակի վրա՝ նա 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և անհատական պայքարում զբաղեցրել 9-րդ տեղը։ Նույն թվականին մասնակցել է նաև աշխարհի թիմային առաջնությանը (Բուրսա, Թուրքիա), որտեղ կրկին խաղացել է չորրորդ խաղատախտակի վրա. նա 6 հնարավորից վաստակել է 3½ միավոր և անհատական պայքարում արժանացել բրոնզե մեդալի։ Արման Փաշիկյանը մեկ անգամ մասնակցել է նաև Եվրոպայի առաջնությանը (2009, Նովի Սադ, Սերբիա), որտեղ չորրորդ խաղատախտակի վրա խաղացել է ընդամենը 4 պարտիա՝ վաստակելով 2 միավոր։
2012-ի փետրվարին հաղթող է ճանաչվել Իրանի Մահշադ քաղաքում կայացած Ֆիրդուսու անվան բաց մրցաշարում[8]։
2019 թվականին Արման Փաշիկյանը, 9 հնարավորից վաստակելով 6½ միավոր, դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն[3]։
Անձնական կյանքը
2011-ի հունիսի 10-ին ամուսնացել է ռուս շախմատիստուհի Մարիա Կուրսովայի հետ, որը տեղափոխվել է Հայաստան և սկսել ներկայացնել Հայաստանը[2]։
Նրանք ծանոթացել են 2006-ին Թուրքիայում` Եվրոպայի առաջնության ժամանակ։
2013-ի փետրվարին ծնվել է նրանց անդրանիկ զավակը` Էրիկը[9]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1999 | 2260 | 2260 | 2260 | 2260 | ||||||||||
2000 | 2268 | 2268 | 2268 | 2268 | 2268 | |||||||||
2001 | 2268 | 2268 | 2282 | 2272 | 2282 | 2268 | ||||||||
2002 | 2272 | 2272 | 2305 | 2304 | 2305 | 2272 | ||||||||
2003 | 2293 | 2293 | 2366 | 2400 | 2400 | 2293 | ||||||||
2004 | 2451 | 2466 | 2467 | 2473 | 2473 | 2451 | ||||||||
2005 | 2465 | 2461 | 2442 | 2463 | 2465 | 2442 | ||||||||
2006 | 2472 | 2475 | 2508 | 2527 | 2527 | 2472 | ||||||||
2007 | 2532 | 2538 | 2528 | 2534 | 2538 | 2528 | ||||||||
2008 | 2556 | 2537 | 2564 | 2611 | 2611 | 2537 | ||||||||
2009 | 2621 | 2655 | 2650 | 2663 | 2656 | 2663 | 2621 | |||||||
2010 | 2647 | 2652 | 2634 | 2630 | 2639 | 2640 | 2652 | 2630 | ||||||
2011 | 2640 | 2642 | 2643 | 2616 | 2618 | 2608 | 2643 | 2608 | ||||||
2012 | 2608 | 2618 | 2603 | 2603 | 2603 | 2603 | 2607 | 2607 | 2607 | 2618 | 2603 | |||
2013 | 2607 | 2603 | 2603 | 2603 | 2603 | 2609 | 2609 | 2609 | 2609 | 2617 | 2617 | 2617 | 2617 | 2603 |
2014 | 2605 | 2612 | 2612 | 2626 | 2626 | 2630 | 2631 | 2631 | 2631 | 2617 | 2617 | 2617 | 2631 | 2605 |
2015 | 2614 | 2604 | 2604 | 2604 | 2604 | 2604 | 2612 | 2614 | 2614 | 2603 | 2603 | 2606 | 2614 | 2603 |
2016 | 2606 | 2621 | 2612 | 2612 | 2612 | 2611 | 2615 | 2607 | 2607 | 2607 | 2607 | 2607 | 2621 | 2606 |
2017 | 2607 | 2603 | 2603 | 2603 | 2603 | 2603 | 2608 | 2592 | 2592 | 2594 | 2594 | 2594 | 2608 | 2592 |
2018 | 2578 | 2585 | 2585 | 2608 | 2608 | 2608 | 2603 | 2599 | 2599 | 2599 | 2599 | 2599 | 2608 | 2578 |
2019 | 2599 | 2616 | 2616 | 2601 | 2601 | 2601 | 2601 | 2599 | 2599 | 2599 | 2597 | 2605 | 2616 | 2597 |
2020 | 2605 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2606 | 2605 |
2021 | 2606 | 2606 | 2606 | 2616 | 2606 | 2616 | 2606 | |||||||
2022 | 2595 | 2594 | 2595 | 2594 |
Ծանոթագրություններ
- ↑ OlimpBase
- ↑ 2,0 2,1 «Հարցազրույց Արման Փաշիկյանի հետ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 3,0 3,1 «10 տարի անց. Արման Փաշիկյանը` շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Հայաստանի շախմատի ակադեմիա
- ↑ The Week in Chess 715 Արխիվացված 2008-10-25 Wayback Machine (անգլ.)
- ↑ All Champions of Armenia Արխիվացված 2012-01-20 Wayback Machine (անգլ.)
- ↑ 66th Armenian Championship Արխիվացված 2009-01-04 Wayback Machine (անգլ.)
- ↑ «2nd Ferdowsi International Chess Open Tournament February 10–20, 2012 Mashhad – Iran». Chess-Results.com. 2012 թ․ փետրվարի 19. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Հարցազրույց Մարիա Կուրսովայի հետ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Աղբյուրներ
- Արման Փաշիկյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Արման Փաշիկյանի պարտիաները
- Արման Փաշիկյանի էջը Ֆեյսբուքում
|
|