Դիոսկորոս (հակապապ)

Դիոսկորոս
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ 5-րդ դար
Եգիպտոս
Մահ հոկտեմբերի 14, 530
Հռոմ

Դիոսկորոս (լատին․՝ Dioscorus, 5-րդ դար, Եգիպտոս - հոկտեմբերի 14, 530, Հռոմ), Հռոմի հակապապ 530 թվականին։ 506 թվականից եղել է Ալեքսանդրիայի և հռոմեական եկեղեցու սարկավագ։ Փելիքս IV (III) պապի մահվան հաջորդող ընտրություններում ընտրողների մեծամասնությունը ընտրում է նրան, չնայած այն փաստին, որ Փելիքսի ցանկությամբ իրեն պետք է հաջորդեր Բոնիփակիոս II-ը։ Այնուամենայնիվ Դիոսկորոսը ընտրությունից մեկ ամիս չանցած մահանում է, ինչը թույլ է տալիս, որ Բոնիփակիոսն օծվի որպես պապ, իսկ նա համարվում է հակապապ։

Կարիերա

Դիոսկորոսը Ալեքսանդրիայի եկեղեցու սարկավագ էր, սակայն 506 թվականին որպես միաբանության հակառակորդ ստիպված էր փախչել Հռոմ։ Այնտեղ նա ընդունվում է հռոմեացի հոգևորականների շարքերը, և շուտով զգալի ազդեցություն է ունենում հռոմեական եկեղեցում։ Ջեֆրի Ռիչարդսը նրա շնորհիվ համոզում է Թեոդորիք Մեծ կայսրին որպես լիիրավ պապ ճանաչել Սիմմաքոսին[1]։ Ավելի ուշ Որմիզդես պապի օրոք նա ծառայել է որպես պապական ներկայացուցիչ կամ պատվիրակ Կոստանդնուպոլսում Հուստինիանոս Ա բյուզանդական կայսեր մոտ։ Նրա շնորհիվ վերջ է տրվում Ակակիոսյան հերետիկոսությանը, ինչպես նաև նա կարողանում է համոզել Որմիզդեսին մերժել Աստվածապաշտությունը[2]։ Փելիքս IV (III) պապի օրոք նա դարձել էր բյուզանդական կողմի ճանաչված առաջնորդ։

6-րդ դարում ավանդույթ էր ձևավորվել, և պապերն իրենք էին առաջադրում իրենց հաջորդներին։ Փելիքսը նույնիսկ ավելի հեռուն գնաց և հանդես գալով պաշտոնապես առաջադրեց Բոնիփակիոսին որպես հաջորդող պապ։ Սենատը վրդովվում է նրա որոշումից, և հոգևորականները նույնպես դատապարտում են նրա միտումը։

Փելիքսի մահից հետո 530 թվականի սեպտեմբերի 22-ին Լաթերանյան պալատում տեղի են ունենում ընտրություններ, որի արդյունքում Դիոսկորոսը դառնում է Հռոմի պապ։ Երեք շաբաթ անց վերջինս մահանում է, և ինչպես և նախապես որոշված էր Փելիքսի օրոք, պապ է դառնում Բոնիփակիոս II-ը։

Ըստ Liber Pontificalis տեղեկագրքի, Բոնիփակիոսը բռնանում է այն հոգևորականների նկատմամբ, որոնք առաջադրել էին Դիոսկորոսին, և դատապարտում նրա հիշատակը։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Richards (1979). The Popes and the Papacy in the Early Middle Ages. London: Routledge and Kegan Paul. p. 76. ISBN 0710000987.
  2. Richards, Popes and the papacy, pp. 107f, 123