Լունա 1

Լունա 1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՓԿԲ-1
Այլ нանվանումներЕ-1 № 4, «Մեչտա»
COSPAR ID[1] 1959-012A[1]
NSSDCA ID1959-012A
SCN00112
Ուղեծրի տեսակheliocentric orbit?
Պտույտի ժամկետ450 օր[2]
Գործարկման ամսաթիվ1959 հունվարի 2[1]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռԼունա[1]
Զանգված361,3 կգ[1]

Լունա-1, այլ անվանումներ Մեչտա (ռուս.՝ Мечта: Երազանք) և E-1 No.4, առաջին տիեզերական սարքն էր, որ հաղթահարեց երկրորդ տիեզերական արագության սահմանը, դուրս եկավ Երկրի ուղեծրից, անցավ Լուսնի մոտով, և դարձավ Արեգակի արբանյակ։ Լունա-1-ը Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի առաջին հաջողված առաքելությունն էր։ Նախատեսված էր, որ սարքը պետք է բախվի Լուսնի մակերևույթին։

Կառավարման համակարգի սխալի արդյունքում կրող հրթիռի վերին աստիճանի գործարկման պահի սխալանքի արդյունքում կայանը չկարողացավ բախվել Լուսնին, և անցավ նրանից 5,900 կմ (ավելին քան երեք անգամ մեծ քան Լուսնի շառավիղն է) հեռավորության վրա։ Լունա-1 կայանը դարձավ առաջին մարդու կողմից ստեղծված օբյեկտը, որը հասավ հելիոկենտրոն ուղեծիր և անվանվեց «Արհեստական մոլորակ 1»[3], ինչպես նաև Մեչտա (ԵրազանքԼունա-1-ը նաև անվանվում է «Առաջին տիեզերանավ»[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ