Լունա 17
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-8 համար 203 |
COSPAR ID | [1] 1970-095A[1] |
NSSDCA ID | 1970-095A |
SCN | 04691 |
Գործարկման ամսաթիվ | 1970 նոյեմբերի 10, 14:44:01 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն-Կ[1] |
Աշխատանքի ավարտ | 1971 սեպտեմբերի 14 |
Զանգված | 5700 կգ[2] |
Լունա-17, կամ Ե-8 համար 203 (ռուս.՝ Луна 17), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին հասցնել ռոբոտացված ամենագնաց[2][3]։ Արձակվել է 1970 թվականի նոյեմբերի 10-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Առաքելության հաջող ավարտի արդյունքում Լուսնի մակերևույթ է իջեցվել Լունոխոդ-1 ռոբոտացված ամենագնացը, որը իր հերթին կատարել է Լուսնի հետազոտություններ ավելին քան 11 ամիս, և ճանապարհորդել Լուսնի մակերևույթով ավելին քան 10 կմ։
Լունա 17-ը շարունակեց Խորհրդային Լուսնի հետազոտության տիեզերական ծրագրի հաջողությունները, սկսված Լունա 16 և Զոնդ 8 կայններով։ Լունոխոդ-1-ը առաջին ռոբոտացված ամենագնացն էր, որի նախագծումը սկսվել էր 1960-ականներին։ Սա խորհրդային նմանատիպ առաջին հաջողությամբ կատարված առաքելությունն էր, ընդամենը մինչ դա կատարվել էր ևս մեկ փորձ, որը վթարվել էր 1969 թվականի փետրվարին։
2010 թվականի մարտին Լունար ռեկոնասաս օրբիտեր սարքը լուսանկարեց Լունա 17-ի վայրէջքի վայրը, լուսանկարում երևում են իջեցվող սարքը և ամենագնացի հետքերը[4]։ 2010 թվականի ապրիլին, Ապաչի Փոյնթ աստղադիտարանի աստղագետների թիմը հայտարարեց, որ այս լուսանկարների օգնությամբ հայտնաբերել են մինչ այդ կորսված Լունոխոդ-1 ամենագնացը և հաջողությամբ ստացել են լազերային ճառագայթի անդրադարձը սարքից[5]։
Կայանի կառուցվածք
Լունա 17-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8։ Այն բաղկացած էր երկու մասերից՝ վայրէջքի հարթակից, և նրա վրա տեղադրված ռոբոտացված ամենագնացից։ Վայրէջքի հարթայի վրա նաև տեղադրված էին երկու թեքահարթակներ, Լունոխոդի մակերևույթ իջեցնելը ապահովելու համար։
Կայանի վրա տեղադրված սարքավորումներով կատարվել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարվել են Լուսնի նկարահանումներ։
Լունոխոդ սարքը ուներ 756 կգ քաշ, 1,35 մ բարձրություն և 2,15 մ լայնություն։ Նրա անիվներից ամեն մեկը կարող էր կառավարվել անկախ մյուսներից չորս արագություներով, երկու դեպի առաջ և երկու դեպի ետ։ Առավելագույն հնարավոր արագությունը կազմում էր 100 մ/ժ։ Ղեկավարող անձնակազմը գտնվում էր Երկրի վրա, և կազմված էր հինգ օպերատոր-վարորդներից, նրանք ստիպված էին վարել ամենագնացը 5 վայրկյան ուշացումով։ Ամենագնացի վրա տեղադրված գիտական սարքավորումները և շարժիչները սնվում էին արևային մարտկոցներով, որոնք տեղադրված էին բացվող ծածկի վրա, ինչպես նաև քիմիական մարտկոցներով։ Լունոխոդ-1-ի վրա տեղադրված էին կոնաձև անտեննա, խիստ ուղղորդված պտուտակավոր ալեհավաք, չորս սպեկտրոմետրներ, ռենտգենյան աստղադիտակ, տիեզերական ճառագայթների գրանցող սարքեր և լազերային անդրադարձիչ (տրամադրված Ֆրանսիայի կողմից[6]):
Թռիչք
«Լունա 17» կայանը արձակվեց 1970 թվականի նոյեմբերի 10-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր նոյեմբերի 15-ին։ Երկու ուղեծրի կարգաբերումներից հետո նոյեմբերի 17-ին ժամը 03:46:50-ին կայանը վայրէջք կատարեց Լուսնի 38°17' հյուսիսային երկայնության և 35° արևմտյան լայնության կոորդինատներում, մոտ 2500 կմ Լունա 16-ի վայրէջքի կետից, Անձրևների ծովում։
Հետազոտություններ
Լունոխոդ-1-ը նախատեսվում էր օգտագործել երեք լուսնային օր, սակայն այն աշխատեց 11 լուսնային օր (322 երկրային օր), և աշխատանքները դադարեցվեցին 1971 թվականի հոկտեմբերի 4-ին։ Արդյունքում ամենագնացը անցավ ընդհանուր առմամբ 10,54 կմ Լուսնի մակերևույթվ, կատարելով լուսանկարումներ և բազմաթիվ գիտափորձեր։ Ընդհանուր առմամբ ստացվել է ավելին քան 20000 հեռուստա-լուսանկարներ և 206 համայնապատկերներ։
Ամենագնացի աշխատանքների ընթացքում կատարվել են 25 գրունտի վերլուծություններ ռենտգեն ֆլուորեսցենտային սպեկտրոմետրով, և օգտագործեց տեղադրված հորատիչը գրունտի նմուշառության համար 500 տարբեր վայրերում։
Տես նաև
- Լունա ծրագիր
- Լունոխոդ ծրագիր
- Ռեյնջեր ծրագիր
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 «Luna 17». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ Burrows, William E. (1999). This New Ocean: The Story of the First Space Age. Modern Library. էջ 432. ISBN 0-375-75485-7.
- ↑ «Soviet Union Lunar Rovers». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ «LOST AND FOUND: SOVIET LUNAR ROVER».
- ↑ Leonard David (2013 թ․ մայիսի 6). «Scientists Bounce Laser Beams Off Old Soviet Moon Rover». Space News.
Արտաքին հղումներ
- NASA NSSDC Master Catalog
- Zarya – Luna 17 chronology Արխիվացված 2011-05-15 Wayback Machine
- «Лунные зонды СССР» (ռուսերեն). astronaut.ru. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
{cite web}
: CS1 սպաս․ url-status (link) - «Լունա-17»-ի դիրքը Լուսնի վրա — LRO կայքի տվյալներով, Կոորդինատներ։ լայնություն՝ 38,24148°, երկայնություն՝ −34,99760°(անգլ.)
Գրականություն
- Виноградов А. П., Анисов К. С., Мастаков В. И., Иванов О. Г. (1971). Отв. ред. акад. А. П. Виноградов (ed.). Передвижная лаборатория на Луне «Луноход-1». М.: Наука. էջ 128.
{cite book}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|