Կոսմոս 305, կամ Ե-8-5 համար 404 (ռուս.՝ Космос 305), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Երկիր վերադարձնել Լուսնի գրունտի նմուշ։ Արձակվել է 1969 թվականի հոկտեմբերի 22-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կկրող հրթիռով[3]։
Խորհրդային այս տիպի չորրորդ առաքելությունն էր։ Կայանը չհաջողվեց դուրս բերել Երկրի ուղեծիր կրող հրթիռի երրորդ աստիճանի վթարի պատճառով։ Կայանը մնաց Երկրի ուղեծրում և մեկ պտույտ հետո վառվեց մթնոլորտում[4]։
↑Siddiqi, Asif A. (2018). «Kosmos 305 [Luna]»(PDF). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958-2016. NASA History Program Office: 92. Վերցված է 2023 թ․ փետրվարի 23-ին.