Լունա 9
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-6 համար 13 |
COSPAR ID | [1] 1966-006A[1] |
NSSDCA ID | 1966-006A |
SCN | 01954 |
Գործարկման ամսաթիվ | 1966 հունվարի 31, 11:41:37 UTC[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
Աշխատանքի ավարտ | 1966 փետրվարի 6 |
Զանգված | 1583,7 կգ (իջեցվող մոդուլ 99 կգ)[1] |
Կայք | selena.sai.msu.ru/Home/Spacecrafts/Luna-9/Luna-9.htm |
Լունա-9, կամ Ե-6 համար 13 (ռուս.՝ Луна 9), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր իրականացնել Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք։ Արձակվել է 1966 թվականի հունվարի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ 1966 թվականի փետրվարի 3-ին կայանի իջեցվող սարքը դարձավ առաջին մարդու կողմից ստեղծված սարքը, որը վայրէջք կատարեց այլ երկնային մարմնի վրա, որից հետո շարունակեց աշխատանքը[2][3]
Իջեցվող սարքը ուներ 99 կգ զանգված և ուներ 58 սմ շառավղով գնդի տեսք։ Մակերևույթին հասնելու արագությունը կազմում էր 22 կմ/ժամ, և այս հարվածը մեղմելու համար սարքը ուներ փչվող բարձեր[4]։ Իջեցվող սարքի պարունակությունն էր՝ ռադիո սարքավորում, ծրագրային կառավարման սարք, ջերմության կառավարման սարք, գիտական սարքավորում, էլեկտրականության աղբյուր և հեռուստասարքավորում։ Սարքի պատյանը հերմետիկ էր։
Կայանը նախագծվել էր ՓԿԲ-1 նախագծամ բյուրոյում Սերգեյ Կորոլյովի ղեկավարման տակ, սակայն արտադրվել և արձակվել է Լավոչկինի անվ. բյուրոյի կողմից։ Առաջին 11 նմանատիպ փորձերը անհաջող անցան տարբեր պատճառներով։
Թռիչք
«Լունա 9» կայանը արձակվեց 1966 թվականի հունվարի 31-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով։ Հրթիռի առաջին երեք աստիճանները աշխատեցին համաձայն պլանի և կայանը բարձրացվեց ցածր Երկրի ուղեծիր 168-219 կմ բարձրությամբ[5]։ Հրթիռի չորրորդ աստճանի գործարկումը փոխեց ուղեծիրը էլիպտիկ գեոկենտրոն ուղեծրի, 500000 կմ ապոկենտրոնով[5]։
Փետրվար 1-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների[6]
Վայրէջք
1966 թվականի փետրվարի 3-ին կատարվեց արգելակման շարժիչների գործարկումը Լուսնի մակերևույթից 8300 կմ բարձրության վրա։ Մակերևույթից 75 կմ բարձրության վրա կայանի իջեցվող սարքիը անջատվեց կրող մասերից և փչվեցին փչվեցին վայրէջքի կատարման համար նախատեսված բարձերը։ 250 մ բարձրության վրա անջատվեց իջեցվող սարքի արգելակող շարժիչը։ Վերջին 5 մ բարձրության վրա միացան չորս արգելակիչները և կայանը դիպեց մակերևույթին, որից հետո իջեցվող սարքը արտանետվեց։ Կայանը վայրէջք կատարեց 22 կմ/ժ արագությամբ[6]։
Իջեցվող սարքը բարձիկների վրա մի քանի անգամ ցատկեց և կանգ առավ, որից հետո բացվեցին պատյանի դռները։ Վայրէջքը տեղի ունեցավ Լուսնի Մրրիկների օվկիանոսում, Ռեյներ և Մարիուս խառնարաններից արևմուտք[6][7]։
Աշխատանք մակերևույթին
Վայրէջքից մոտ 250 վայրկյան անց իջեցվող սարքի 4 պատյանի դռները բացվեցին։ Դրանից յոթ ժամ անց (պայմանավորված էր Արեգակի դիրքով Լուսնի մակերևույթի նկատմամբ 7° բարձրության վրա) կայանը սկսեց ուղարկել կատարած Լուսնի մակերևույթի առաջին ինը լուսանկարները։ Ընդհանուր առմամբ կատարվեցին 7 ռադիո սեանսներ, որոնց ընդհանուր տևողությունը կազմում էր 8 ժամ 5 րոպե։ Բացի դրանից կատարվեցին նաև երեք հեռուստահաղորդումներ։
Լուսանկարների համադրումից հետո հնարավոր եղավ ստանալ Լուսնի մակերևույթի համայնապատկեր, որը ներառում էր շրջակա ժայռրը և հորիզոնը 1,4 կմ հեռավորության վրա[6]։
Լունա 9-ի լուսանկարները Սովետական Միության կողմից սկզբում պաշտոնապես չէին հրապարակվում։ Անգլիական Ջոդրել Բենկի ռադիոաստղադիտարանի գիտնականները ստանալով Լունա 9-ի հաղորդագրությունները պարզեցին, որ դրանք կոդավորված են միջազգայինորեն ընդունված Ռադիոֆաքս համակարգի համաձայն։ Արագորոն աստղադիտարան հասցված դեկոդավորող սարքը թույլ տվեց ստանալ լուսանկարները և հրատարակել դրանք բոլորից առաջ[8]։ Դրանից հետո, BBC-ին մեղադրեց խորհրդային գիտնականներին այս միջադեպի նպատակաուղված կազմակերպման համար[9]։
Կայանի վրա տեղադրված միակ գիտական սարքը՝ ռադիացիայի տվիչը գրանցեց 30 միլիռադ ճառագայթման չափաբաժին օրվա ընթացքում[10]։
Առաքելության արդյունքում նաև ապացուցվեց, որ տիեզերանավը չի սուզվի Լուսնի փոշու մեջ, ինչպես դա կանխատեսվում էր նախկինում։
Լունա 9 կայանի հետ վերջին կապի սեանսը տեղի է ունեսել 1966 թվականի փետրվարի 6-ին 22:55-ին GMT[6]:
Մոդելներ և ցուցադրում
Լունա 9 կայանի մոդելները այս պահին ցուցադրվում են Մոսկվայի Տիեզերագնացության թանգարանում, Կալուգայի Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգի Վ. Պ. Գլուշկոյի անվան տիեզերագնացության և հրթիռային տեխնիկայի թանգարանում, Փարիզի ավիացիայի և տիեզերագնացության թանգարան և այլ վայրերում՝
-
Լունա 9-ի (1:1) մոդելը Մոսկվայի Տիեզերագնացության թանգարանում
-
Լունա-9-ի իջեցվող սարքը Մոսկվայի Տիեզերագնացության թանգարանում
-
Լունա 9-ի իջեցվող սարքը Կ. Ե. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության պատմության պետական թանգարանում
-
Լունա 9-ի վրա տեղադրված ավտոմատ կառավարման համակարգի պատյանը թանգարանում
-
Լունա 9-ի մոդելը Գլուշկոյի անվան թանգարանում, Սանկտ Պետերբուրգ
Դրոշմանիշներ
Լունա 9-ի հաջողությամբ իրականացված առաքելությանն են նվիրված մի շարք փոատային դրոշմանիշներ՝
-
ԽՍՀՄ դրոշմանիշ՝ «Լունա 9»-ը Լուսնի վրա! 3.2. 1966.
-
ԽՍՀՄ դրոշմանիշ՝ «Լունա 9»-ի թռիչքի սխեմա (սկիզբ 01.31, փափուկ վայրէջք 02.03)
-
ԽՍՀՄ դրոշմանիշ՝ ԽՍՀՄ զինանշանն ուղարկված Լուսին «Լունա 9»-ի միջոցով
-
ԽՍՀՄ դրոշմանիշ՝ «Լունա 9»-ը Լուսնի վրա և փետրվարի 4-ի առաջին հեռուստատեսային հաղորդումը Լուսնից
-
ԽՍՀՄ դրոշմանիշ՝ 1966
-
ԳԴՀ դրոշմանիշ՝ 1966
-
ԽՍՀՄ դրոշմանիշ՝ 1968
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Luna 9». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Chandrayaan-2 landing: 40% lunar missions in last 60 years failed, finds Nasa report».
- ↑ Siddiqi, Asif A. (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF). The NASA history series (second ed.). Washington, D.C.: NASA History Program Office. էջեր 1–2. ISBN 9781626830424. LCCN 2017059404. SP2018-4041.
- ↑ «Luna E-6». astronautix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 5,0 5,1 McDowell, Jonathan. «Satellite Catalog». Jonathan's Space Page. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «NASA-NSSDC-Spacecraft-Details». NASA. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Table of Anthropogenic Impacts and Spacecraft on the Moon».
- ↑ Daily Express front page Saturday February 5 1966
- ↑ BBC On This Day | 3 | 1966: Soviets land probe on Moon
- ↑ NSSDCA ID: 1966-006A-02
Գրականություն
- Освоение космического пространства в СССР. М: Наука. 1971. էջ 555.
- Բորիս Չեռտոկ (1999). Ракеты и люди. М: Машиностроение. էջ 416. ISBN 521702934X.
Արտաքին հղումներ
- Zarya - Luna 9 chronology
- Animation of mission
- Luna 9 panoramas
- Автоматическая станция «Луна-9» // ФГУП «Научно-производственное объединение им. С. А. Лавочкина»
- Строптивая Селена // Կոմսոմոլսկայա պրավդա, 26.02.2011
- Лист лунной карты LAC-56 (место посадки «Луны-9», Planitia Descensus, — левее центра)
- «Есть мягкая посадка на Луну! (Фотодокументы, иллюстрации, панорамы)». Государственная корпорация по космической деятельности «Роскосмос» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
|