Կոսմոս 111
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-6Ս համար 204 |
COSPAR ID | [1] 1966-017A[1] |
NSSDCA ID | 1966-017A |
SCN | 02093 |
Գործարկման ամսաթիվ | 1966 մարտի 3[1] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Մոլնիա-Մ (8Կ78Մ)[1] |
Աշխատանքի ավարտ | 1966 մարտի 5 |
Ուղեծրից դուրս գալու ժամկետ | մարտի 3, 1966 |
Զանգված | 6540 կգ[1] |
Կոսմոս 111, կամ Ե-6Ս համար 204 (ռուս.՝ Космос 111)[2], Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր դուրս բերել Լուսնի ուղեծիր արհեստական արբանկյակ։ Արձակվել է 1966 թվականի մարտի 3-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ) կրող հրթիռով[2]։
Կայանի կառուցվածքը նման էր հետագայում արձակված Լունա 10-ին[3]։ Կոսմոս 111-ը կառուցվել էր ընդամենը մեկ ամսում, հիմնվելով Ե-6 արբանյակի կառուցման սխեմայի հիմքի վրա։ Սա կատարվում էր Տիեզերական մրցավազքում անցնելու համար ամերիկյան Լունար օրբիտեր ծրագրով արձակվող կայններին, ինչպես նաև նվիրել այս արձակումը ԽՄԿԿ 23-րդ համագումարին, որը տեղի էր ունենալու 1966 թվականի մարտին[4]։
Կայանը պետք է դուսր գար Լուսնի ուղեծիր, սակայն Երկրի ուղեծիր դուրս գալուց հետո կրող հրթիռի չորրորդ աստիճանի խափանման պատճառով մնաց ուղեծրում և հետագայում մտավ մթնոլորտ և այրվեց[5]։
Կայանը հայտարարվեց որպես Կոսմոս 111 սովետական մամուլում, չնշելով նրա կապը Լունա ծրագրի հետ[3][6]։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Kosmos 111». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 McDowell, Jonathan. «Launch Log». Jonathan's Space Report. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ 3,0 3,1 Baker, David (1996). Spaceflight and Rocketry. New York, NY: Facts on File, Inc. էջեր [1]. ISBN 0-8160-1853-7.
- ↑ «Kosmos 111 (Luna)». NASA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Cosmos 111: Trajectory 1966-017A». nssdc.gsfc.nasa.gov. NASA. 2020 թ․ փետրվարի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ Siddiqi, Asif A. (2018). «Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016» (PDF). NASA.
Արտաքին հղումներ
|