Նոբելյան մրցանակ

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հունիսի 20, 2019) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Նոբելյան մրցանակ
Տեսակպարգև և գիտական մրցանակ
Ենթատեսակմրցանակ
Կազմված էԽաղաղության Նոբելյան մրցանակ, Գրականության Նոբելյան մրցանակ, Քիմիայի Նոբելյան մրցանակ, ֆիզիկայի Նոբելյան մրցանակ և Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ
Երկիր Շվեդիա և  Նորվեգիա
Հիմնադրվել է1901
ՀիմնադիրԱլֆրեդ Նոբել
ՊարգևադրողՆորվեգիայի Նոբելյան կոմիտե, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Շվեդական ակադեմիա, Nobel Assembly at the Karolinska Institute? և Ալֆրեդ Նոբել
Շնորհվում էմարդկությանն օգտակար ձեռքբերումների համար քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ինչպես նաև տնտեսագիտության բնագավառներում
Առաջին շնորհում1901 թվական
Անվանված էԱլֆրեդ Նոբել
Կայքnobelprize.org(անգլ.)

Նոբելյան մրցանակ (շվեդերեն արտասանություն: [nʊˈbɛl], շվեդերեն՝ Nobelpriset, նորվ.՝ Nobelprisen), ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։

Մրցանակները սահմանվել են 1859 թվականին շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին[1]։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ[2]։

Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է Նոբելյան հիմնադրամի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոն կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)[3]։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում[4]։

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, Շվեդական ակադեմիան շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։

Նոբելյան մրցանակը հետմահու չի շնորհվում, բայց եթե մարդը հայտարարվում է դափնեկիր և մահանում նախքան այն ստանալը, ապա մրցանակը շնորհվում է[5]։ Թեև յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների միջին թվաքանակը մեծացել է 20-րդ դարի ընթացքում, բայց այն չի կարող բաժանվել երեքից ավելի մարդկանց միջև։ Բացառություն է կազմում Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի դափնեկիր կարող են դառնալ կազմակերպությունները կամ երեքից ավելի անձինք[6]։

Պատմություն

Ալֆրեդ Նոբելի համար տհաճ անակնկալ է եղել ֆրանսիական թերթում իր մահվան վերաբերյալ նյութը, որ վերնագրված էր «Մահ վաճառողը մահացել է»

Ալֆրեդ Նոբելը (listen ) ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում (Շվեդիա), ինժեներների ընտանիքում[7]։ Նա եղել է քիմիկոս, ինժեներ և գյուտարար։ 1894 թվականին Նոբելը գնել է Bofors մետաղամշակման գործարանը, որը դարձրել է զենքի խոշորագույն արտադրող։ Նոբելը հայտնագործել է նաև բալիստիտները, որոնք դարձել են բազմաթիվ ռազմական անծուխ պայթուցիկ նյութերի, մասնավորապես Բրիտանական կորդիտ անծուխ վառոդի նախորդները։ Իր ողջ կյանքի ընթացքում Նոբելը հավաքել է հսկայական կարողություն. դրա մեծ մասը նա վաստակել է իր 355 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին դինամիտն է[8]։

1888 թվականին Ալֆրեդ Նոբելը զարմանքով կարդացել է իր մահախոսականը, որ տպագրվել էր ֆրանսիական թերթում «Մահ վաճառողը մահացել է» խորագրով։ Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ Լյուդվիգը, և լրագրողները սխալմամբ հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին։ Հոդվածն ազդել է Նոբելի վրա և ստիպել մտածել այն մասին, թե ինչպես են իրեն հիշելու մահվանից հետո։ Դա նրան դրդել է փոխել իր կտակը[9]։ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելը մահացել է Իտալիայի Սան Ռեմո քաղաքում գտնվող իր տանը ուղեղի արյունազեղումից, 63 տարեկան հասակում[10]։

Իր կյանքի ընթացքում Նոբելը գրել է մի քանի կտակ։ Վերջինը նա կազմել է մահվանից մեկ տարի առաջ և ստորագրել Փարիզի Շվեդ-նորվեգական ակումբում 1895 թվականի նոյեմբերի 27-ին[11][12]։ Ի զարմանս շատերի՝ Նոբելն իր վերջին կտակում պատվիրել է, որ իր կարողությունն օգտագործվի ստեղծելու մրցանակների շարք նրանց համար, ովքեր տալիս են «մեծագույն օգուտ մարդկությանը» ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, գրականության և խաղաղության բնագավառում[13]։ Նոբելը հատկացրել է իր բոլոր ակտիվների 94%-ը, 31 մլն շվեդական կրոնա (US$186 մլն, €150 մլն, 2008 թվական) Նոբելյան հինգ մրցանակների ստեղծման համար[14][15]։ Կտակի վերաբերյալ եղած կասկածների պատճառով այն հաստատվել է միայն 1897 թվականի ապրիլի 26-ին Նորվեգիայի Սթորթինգի կողմից[16]։ Նոբելի կտակատարներ Ռագնար Սոլմանն ու Ռուդոլֆ Լիլջեքուիստն ստեղծել են Նոբելյան հիմնադրամը, որը պետք է վերահսկեր Նոբելի թողած կարողությունն ու կազմակերպեր մրցանակների հանձնումը[17]։

Նոբելի կամքի համաձայն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը, որի անդամները նշանակվել են 1897 թվականի ապրիլին կտակի հաստատումից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո ստեղծվել կամ նշանակվել են մյուս մրցանակների հանձնաժողովները։ Դրանք են Կարոլինսկա ինստիտուտը (հունիսի 7), Շվեդական ակադեմիան (հունիսի 9) և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան (հունիսի 11)[18]։ Նոբելյան հիմնադրամը համաձայնության է հասել մրցանակների շնորհման հիմնական սկզբունքների վերաբերյալ, 1900 թվականին Նոբելյան հիմնադրամի նորաստեղծ կանոնակարգը հրապարակվել է Օսկար II թագավորի կողմից[13]։ 1905 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց։

Նոբելյան հիմնադրամ

19-րդ դարում Նոբելների ընտանիքը, որը հայտնի էր Ադրբեջանում նավթի արդյունաբերության բնագավառում իր նորարարություններով, եղել է արտասահմանյան կապիտալի առաջատար ներկայացուցիչը Բաքվում։ Ռոբերտ Նոբելը եղել է նավթարդյունաբերության ոլորտում առաջին օտարերկրացի ներդրողը Բաքվում։ 1875 թվականին Ռոբերտ Նոբելը գնել է նավթավերամշակման փոքր գործարան Բաքվում՝ դրանով իսկ հիմք դնելով «Նոբել եղբայրների ընկերությանը», որն ազգայնացվել է Ժողովրդական կոմիսարների Բաքվի խորհրդի կողմից 1918 թվականին[19]։

1920 թվականին ընկերությունն ազգայնացվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարության կողմից։ Նոբել եղբայրների նավթային ընկերության խորհրդանիշը ստեղծվել է ոգեշնչվելով Սարուխանի շրջանում գտնվող Կրակի տաճարից (Ատեշգահ), իսկ նրանց նավթի տանկերներն ունեցել են կրոնական ու փիլիսոփայական անվանումներ, ինչպիսիք են՝ Զրադաշտ, Մուհամմադ, Բուդդա, Բրահմա, Սոկրատես, Սպինոզա և Դարվին։

Ալֆրեդ Նոբելի կամքի և 1896 թվականի դեկտեմբերի 30-ին Ստոկհոլմում ընթերցված կտակի համաձայն՝ նրա կողմից ստեղծված հիմնադրամը մրցանակներ է շնորհում այն մարդկանց, որոնք ծառայում են մարդկությանը։

Նոբելյան մրցանակը ֆինանսավորվում է Ալֆրեդ Նոբելի կողմից հավաքված անձնական կարողությունից։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ալֆրեդ Նոբելն իր կարողության 94 %-ը կտակել է Նոբելյան հիմնադրամին, որը ներկայում կազմում է Նոբելյան մրցանակի տնտեսական հիմքը[20]։

Ալֆրեդ Նոբելի կտակը

Նոբելյան հիմնադրամն ստեղծվել է որպես մասնավոր կազմակերպություն 1900 թվականի հունիսի 29-ին։ Դրա նպատակն է վերահսկել Նոբելի թողած ֆինանսներն ու Նոբելյան մրցանակների հանձնման գործընթացները[21]։ Նոբելի կտակի համաձայն՝ հիմնադրամի հիմնական խնդիրն է կառավարել այն կարողությունը, որ թողել է Նոբելը։ Նոբելյան հիմնադրամի կարևոր խնդիրներից են միջազգային հանրությանը մրցանակը ներկայացնելն ու դրանց հետ կապված ոչ պաշտոնական վարչությունները վերահսկելը։ Հիմնադրամը չի մասնակցում մրցանակակիրների ընտրությանը[22][23]։ Շատ դեպքերում Նոբելյան հիմնադրամը նման է ներդրումային ընկերության, որը Նոբելի թողած կարողությունն օգտագործում է մրցանակների և վարչական գործունեության համար վստահելի ֆինանսական բազա ստեղծելու համար։ Նոբելյան հիմնադրամն ազատվել է բոլոր հարկերից Շվեդիայում (1946 թվականից) և ներդրումային հարկերից Միացյալ Նահանգներում (1953 թվականից)[24]։ 1980-ական թվականներից սկսած հիմնադրամի ներդրումները դարձել են ավելի շահութաբեր, և 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Նոբելյան հիմնադրամի կողմից վերահսկվող ակտիվների ընդհանուր արժեքը կազմել է 3.628 միլիարդ շվեդական կրոնա (շուրջ US$560 մլն)[25]։

Ըստ կանոնադրության՝ Նոբելյան հիմնադրամի խորհուրդը կազմված է Շվեդիայի ու Նորվեգիայի հինգ կամ վեց քաղաքացիներից, իսկ նստավայրը Ստոկհոլմում է։ Խորհրդի նախագահը նշանակվում է շվեդական Riksrådet-ի, մյուս չորս անդամները՝ մրցանակը շնորհող ինստիտուտների հոգաբարձուների կողմից։ Գործադիր տնօրենն ընտրվում է խորհրդի անդամներից, նրա տեղակալին նշանակում է Riksrådet-ը, իսկ երկու օգնականները նշանակվում են հոգաբարձուների կողմից։ Այնուամենայնիվ, 1995 թվականից ի վեր խորհրդի բոլոր անդամներն ընտրվում են հոգաբարձուների կողմից, գործադիր տնօրենն ու տնօրենի տեղակալը նշանակվում են խորհրդի կողմից։ Ինչպես խորհուրդը, այնպես էլ Նոբելյան հիմնադրամը կազմված է մրցանակները շնորհող ինստիտուտներից (Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան ասամբլեա, Շվեդական ակադեմիա, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով), այդ ինստիտուտների հոգաբարձուներից ու աուդիտորներից[25]։

Առաջին մրցանակներ

Վիլհելմ Ռենտգենն առաջինն է ստացել Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը X-ճառագայթների հայտնագործման համար

Նոբելյան հիմնադրամի ստեղծումից ու դրա հիմնական սկզբունքների սահմանումից հետո Նոբելյան հանձնաժողովն սկսել է հավաքել հայտեր մրցանակների համար։ Դրանից հետո նրանք մրցանակների հավակնորդների նախնական ցուցակներն ուղարկել են մրցանակները շնորհող ինստիտուտներին։

Ֆիզիկայի բնագավառում հանձնվելիք մրցանակի հավակնորդների կարճ ցանկում նշված էին Վիլհելմ Ռենտգենի հայտնաբերած X-ճառագայթները և Ֆիլիպ Լենարդի աշխատանքը կատոդային ճառագայթների վրա։ Գիտությունների ակադեմիան որպես մրցանակի դափնեկիր ընտրել է Ռենտգենին[26][27]։ 19-րդ դարի վերջին տասնամյակներում բազմաթիվ քիմիկոսներ էին կատարել նշանակալի աշխատանքներ, և Ակադեմիան ստացել է 20 հայտ, որոնցից տասնմեկը՝ Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆից[28]։ Վերջինս արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիական թերմոդինամիկայի բնագավառում իր ներդրման համար[29][30]։

Որպես Գրականության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր՝ Շվեդական ակադեմիայի կողմից ընտրվել է բանաստեղծ Սյուլի-Պրյուդոմը։ Քառասուներկու շվեդ գրողներից, նկարիչներից ու գրաքաննադատներից կազմված խումբը բողոքել է այդ որոշման դեմ՝ պնդելով, թե մրցանակը պետք է շնորհվեր Լև Տոլստոյին[31]։ Ոմանք, այդ թվում նաև Բյորտոն Ֆելդմանը, քննադատել են այդ մրցանակը՝ պատճառաբանելով, թե Պրյուդոմը միջակ գրող է։ Ֆելդմանը որպես բացատրություն ասել է, թե Ակադեմիայի անդամներից շատերը նախընտրում էր Վիկտորյանական գրականություն, այդ պատճառով էլ ընտրել են Վիկտորյանական բանաստեղծի[32]։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում հանձնվող առաջին մրցանակը շնորհվել է գերմանացի ֆիզիոլոգիստ ու միկրոկենսաբան Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգին, որ 1890-ական թվականների ընթացքում մշակել է հակաթույն դիֆթերիայի բուժման համար, որը նախքան այդ դառնում էր տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ[33][34]։

Խաղաղության Նոբելյան մրցանակն առաջինը շնորհվել է շվեյցարացի Անրի Դյունանը, որին նա արժանացել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման մեջ ունեցած իր դերի ու Ժնևի կոնվենցիան նախաձեռնելու համար և ֆրանսիացի պացիֆիստ Ֆրեդերիկ Պասիին, որը եղել է Խաղաղության լիգայի հիմնադիրն ու Դյունանի հետ ակտիվ մասնակցություն ունեցել «Հանուն կարգի և քաղաքակրթության համընդհանուր դաշինքի» ստեղծման գործում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

1938 և 1939 թվականներին Ադոլֆ Հիտլերի գլխավորած Երրորդ ռայխը գերմանացի երեք դափնեկիրների (Ռիխարդ Կուն, Ադոլֆ Ֆրիդրիխ Յոհան Բուտենանդտ և Գերհարդ Դոմագկ) արգելել է ընդունել իրենց մրցանակները[35]։ Հետագայում նրանք կարողացել են ստանալ մեդալ և դիպլոմ[36]։ Չնայած Շվեդիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մրցանակները շնորհվել են ոչ պարբերաբար։ 1939 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ չի շնորհվել։ Մրցանակներից ոչ մեկը չի շնորհվել 1940-1942 թվականներին Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացման պատճառով։ Հաջորդ տարի շնորհվել են բոլոր մրցանակները, բացառությամբ գրականության և խաղաղության ոլորտում հանձնվողների[37]։

Նորվեգիայի օկուպացիայի ընթացքում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երեք անդամներ փախել են, իսկ մյուսները կարողացել են խուսափել գերմանացիների հետապնդումներից, երբ Նոբելյան հիմնադրամը հայտարարել է, որ Օսլոյում գտնվող հանձնաժողովի շենքը շվեդական սեփականություն է։ Այդպիսով այն դարձել է գերմանացիներից պաշտպանված տարածք, քանի որ վերջիններս չէին պատերազմում Շվեդիայի դեմ[38]։ Օսլոյում մնացած անդամները շարունակել են հանձնաժողովի աշխատանքները, բայց չեն շնորհել ոչ մի մրցանակ։ 1944 թվականին Նոբելյան հիմնադրամը հանձնաժողովի՝ տարագրության մեջ գտնվող երեք անդամների հետ միասին հավաստիացրել են, որ հայտերը ներկայացվել են Խաղաղության մրցանակի համար, և այն կարող է նորից շնորհվել[35]։

Տնտեսագիտության մրցանակ

Նոբելյան մրցանակի դափնեկիրներն ըստ երկրների

1968 թվականին Շվեդիայի ազգային բանկն (Sveriges Riksbank) իր 300-ամյակի առթիվ մեծ գումար է հատկացրել Նոբելյան հիմնադրամին՝ որն այն պետք է օգտագործեր Նոբելի հիշատակին նվիրված մրցանակի համար։ Հաջորդ տարի առաջին անգամ հանձնվել է Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը։ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան դարձել է պատասխանատու դափնեկիրների ընտրության համար։ Տնտեսագիտության Նոբելյան առաջին մրցանակը շնորհվել է Յան Թինբերգենն ու Ռագնար Ֆրիշին տնտեսական պրոցեսների վերլուծության համար դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար[39][40]։ Նոբելյան հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ այդ հավելումից հետո նոր մրցանակներ չեն ավելացվի[41]։

Մրցանակաբաշխության

Մրցանակների հանձնման արարողությունները նույնն են Նոբելյան բոլոր մրցանակների համար. հիմնական տարբերությունն այն է, թե ով կարող է առաջարկել թեկնածություններ դրանցից յուրաքանչյուրի համար[42]։

2009 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունների հայտարարումը Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Գուննար Օքվիստի կողմից
2009 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի հայտարարումը Փիթեր Էնգլունդի կողմից շվեդերեն, անգլերեն և գերմաներեն

Թեկնածուների առաջադրում

Մրցանակների հանձնումից մեկ տարի առաջ՝ սովորաբար սեպտեմբերին, Նոբելյան հիմնադրամի կողմից հայտերի ձևերն ուղարկվում են շուրջ 3000 անձանց։ Որպես կանոն՝ այդ անձինք ականավոր գիտնականներ են, որ աշխատում են համապատասխան ոլորտներում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դեպքում հայտերի ձևերն ուղարկվում են նաև կառավարություններին, Խաղաղության մրցանակի նախկին դափնեկիրներին և Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի ներկա կամ նախկին անդամներին։ Հայտերի վերադարձման վերջնաժամկետը մրցանակի հանձնման տարվա հունվարի 31-ն է[42][43]։ Նոբելյան հանձնաժողովը կազմում է մրցանակի շուրջ 300 թեկնածուների ցանկ այդ հայտերն ուղարկածների ու ավելացված անուններից[44]։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում, և նրանց չեն տեղեկացնում այդ ցանկում ընդգրկվելու վերաբերյալ։ Թեկնածուների վերաբերյալ բոլոր գրանցումները գաղտնի են պահում մրցանակի հանձնմանը հաջորդող 50 տարիների ընթացքում[45][46]։

Ընտրություն

Նոբելյան հանձնաժողովը նախապատրաստում է հաշվետվություն, որն արտացոլում է համապատասխան բնագավառների մասնագետների երաշխավորումները։ Թեկնածուների նախնական ցանկի հետ միասին այն հանձնվում է մրցանակակրին որոշող ինստիտուտներին[47]։ Յուրաքանչյուր ոլորտում հաղթողը կամ հաղթողները որոշվում են քվերակության ընթացքում ստացած ձայների մեծամասնությամբ։ Քվեարկության արդյունքը բողոքարկման ենթակա չէ և հայտարարվում է քվերակության ավարտից անմիջապես հետո[48]։ Ամեն մի մրցանակի համար կարող է ընտրվել առավելագույնը երեք դափնեկիր կամ երկու տարբեր աշխատանք։ Բացառությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը կարող է տրվել ինստիտուտների, մյուս մրցանակները կարող են շնորհվել միայն մարդկանց[49]։

Հետմահու հայտեր

Թեև հետմահու անվանակարգումները ներկայում արգելված են, սակայն մարդիկ, որոնք մահացել էին մրցանակի ներկայացվելուց մինչև հանձնաժողովի կողմից որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում, նախկինում կարող էին ստանալ մրցանակը։ Դա պատահել է երկու անգամ. 1931 թվականին Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել Էրիկ Կարլֆելդտը, իսկ 1961 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Դագ Համարշոլդին։ 1974 թվականից սկսած՝ դափնեկիրը պետք է կենդանի լինի հոկտեմբերին նրա անունը հայտարարելու ժամանակ։ 1996 թվականին Ուիլյամ Վիքրին մահացել է մրցանակի (տնտեսագիտության բնագավառում) դափնեկրի անունը հայտարարելուց հետո՝ նախքան այն կհանձնվեր իրեն[50]։ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին հայտարարվել են Բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, սակայն հանձնաժողովը չի իմացել, որ նրանցից մեկը՝ Ռալֆ Ստայնմանը, մահացել էր դրանից երեք օր առաջ։ Հանձնաժողովը քննարկել է Ստայնմանը մրցանակի հարցը, քանի որ ըստ կանոնակարգի՝ այն չի կարող հանձնվել հետմահու[5]։ Ավելի ուշ հանձնաժողովը որոշումը թողել է անփոփոխ[51]։

Ճանաչման ժամանակի ուշացում

Նոբելը ցանկացել է, որ մրցանակները շնորհվեն «նախորդ տարում» կատարված ձեռքբերումների համար։ Նախկինում սովորաբար մրցանակի էին արժանանում վերջին ժամանակներում կատարված հայտնագործությունների համար[52]։ Սակայն այդ հայտնագործութունների մի մասը հետագայում կասկածի տակ է դրվել կամ ժխտվել։ Օրինակ՝ 1926 թվականին Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը հանձնվել է Յոհանես Ֆիբիգերին, որն իբր թե հայտնաբերել էր մակաբույծ, որը դառնում է քաղցկեղի պատճառ[53]։ Նման թյուրիմացություններից խուսափելու համար հետագայում մրցանակները շնորհվում են ժամանակի քննությանը դիմացած գիտական հայտնագործությունների համար[54][55][56]։ Ըստ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախկին նախագահ Ռալֆ Պետերսոնի՝ «Նոբելյան հանձնաժողովի կողմից «նախորդ տարի» չափանիշը մեկնաբանվում է որպես այն տարին, երբ պարզ է դարձել հայտնագործության ողջ ազդեցությունը»[55]։

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի սենյակը

Մրցանակի հանձնման ու այն ստանալու համար հիմք հանդիսացած ձեռքբերմանը հասնելու միջև ընկած ժամանակը տարբերվում է ըստ կատեգորիաների։ Գրականության բնագավառում մրցանակը սովորաբար շնորհվում է աշխատանքների շարք, այլ ոչ թե մեկ ստեղծագործության համար[57][58]։ Խաղաղության Նոբելյան մրցանակը նույնպես կարող է շնորհվել ամբողջ կյանքի ընթացքում կատարած աշխատանքի համար։ Օրինակ՝ 2008 թվականին այդ մրցանակին արժանացել է Մարտի Ախտիսաարին մի քանի մայրցամաքներում միջազգային կոնֆլիկտների լուծման ուղղությամբ ավելի քան երեք տասնամյակ իր գործադրած նշանակալի ջանքերի համար[59][60]։ Այնուամենայնիվ մրցանակները կարող են շնորհվել նաև վերջերս կատարված առանձին իրադարձությունների համար[61]։ Օրինակ՝ Քոֆի Անանը Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է 2001 թվականին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալուց ընդամենը չորս տարի անց[62]։ Յասեր Արաֆաթը, Իցհակ Ռաբինը և Շիմոն Պերեսը Նոբելյան մրցանակ ստացել են 1994 թվականին՝ Օսլոյի պայմանագրի ստորագրումից շուրջ մեկ տարի անց[63]։

Ֆիզիկայի, քիմիայի և բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում մրցանակները սովորաբար հանձնվում են այն բանից հետո, երբ տվյալ ձեռքբերումն ստանում է լայն ճանաչում։ Երբեմն դա պահանջում է տասնամյակներ, օրինակ՝ Սուբռահմանյան Չանդրասեկհարը 1983 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի աստղերի էվոլյուցիային և կառուցվածքին վերաբերող իր աշխատանքների համար, որ կատարել է 1930-ական թվականներին[64][65]։ Ոչ բոլոր գիտնականներն են ապրում մինչև իրենց աշխատանքների ճանաչումը։ Որոշ հայտնագործություններ այդպես էլ չեն ներկայացվում Նոբելյան մրցանակի այն պատճառով, որ դրանց հեղինակները մահանում են նախքան իրենց աշխատանքի նշանակության հաստատումը[66][67][68]։

Մրցանակների հանձնում

Բարաք Օբաման Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ Տուրբյորն Յագլանդի ձեռքից Խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալուց հետո

Բացառությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան մրցանակները հանձնվում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող մրցանակաբաշխության ամենամյա արարողության ժամանակ, որ տեղի է ունենում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան օրը։ Դափնեկրի դասախոսությունը սովորաբար անցկացվում է մրցանակի հանձնումից մի քանի օր առաջ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն ու նրա դասախոսությունը ներկայացվում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվող ամենամյա միջոցառման ժամանակ, որ սովորաբար անցկացվում է դեկտեմբերի 10-ին։ Մրցանակների հանձնման արարողություններն ու դրանց հետ կապված բանկետները, որպես կանոն, լինում են միջազգային խոշոր միջոցառումներ[69][70]։ Շվեդիայում մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են Ստոկհոլմի համերգասրահում, իսկ բանկետը տեղի է ունենում Ստոկհոլմի քաղաքապետարանում։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում (1905-1946), Օսլոյի համալսարանի դահլիճում (1947-1989), ապա Օսլոյի քաղաքապետարանում (1990 թվականից մինչ օրս)[71]։

Ստոկհոլմում Նոբելյան մրցանակների հանձնման արարողության գլխավոր իրադարձությունը Շվեդիայի թագավորի ձեռքից մրցանակների ստացումն է։ Օսլոյում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահը հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին Նորվեգիայի թագավորի ներկայությամբ[70][72]։ Սկզբում Օսկար II թագավորը դեմ է եղել մրցանակը նաև օտարերկրացիներին շնորհելուն։ Ասվում է, թե նա իր կարծիքը փոխել է, երբ նրա ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ մրցանակները դրական են անդրադառնում Շվեդիայի միջազգային հեղինակության վրա[73]։

Նոբելյան բանկետ

2005 թվականի Նոբելյան բանկետի սեղան Ստոկհոլմում

Շվեդիայում Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունից հետո տեղի է ունենում հանդիսավոր ճաշկերույթ Ստոկհոլմի քաղաքապետարանի Կապույտ դահլիճում, որին մասնակցում են Շվեդիայի թագավորական ընտանիքն ու շուրջ 1300 հյուրեր։

Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումից հետո բանկետ է կազմակերպվում Օսլոյի Գրանդ հյուրանոցում։ Մրցանակակրից բացի ներկա են գտնվում Storting-ի նախագահը, վարչապետը, իսկ 2006 թվականից սկսած՝ նաև Նորվեգիայի թագավորն ու թագուհին։ Ընդհանուր առմամբ բանկետին մասնակցում է շուրջ 250 հյուր։

Նոբելյան դասախոսություն

Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր մրցանակակիր պարտավոր է կարդալ հրապարակային դասախոսություն՝ նվիրված այն թեմային, ինչի համար արժանացել է մրցանակին[74]։ Նոբելյան դասախոսությունը՝ որպես հռետորական ժանր, իր ներկայիս ձևաչափին հասել է տասնամյակների ընթացքում[75]։ Այդ դասախոսությունները սովորաբար ներկայացվում են Նոբելյան շաբաթվա ընթացքում (մրցանակների հանձնմանն ու բանկետին նախորդող շաբաթը, որը սովորաբար սկսվում է մրցանակակիրների ժամանումով Ստոկհոլմ և ավարտվում բանկետով), բայց դա պարտադիր չէ։ Մրցանակակիրները պարտավոր են դասախոսությունը ներկայացնել մրցանակն ստանալուն հաջորդող վեց ամիսների ընթացքում։ Սակայն ոմանք դա անում են ավելի ուշ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը Նոբելյան Խաղաղության մրցանակն ստացել է 1906 թվականին, բայց իր դասախոսությունը կարդացել է 1910 թվականին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո[76]։ Դասախոսությունները կազմակերպվում են այն նույն ինստիտուտների կողմից, որոնք ընտրել են դափնեկրին[77]։

Մրցանակներ

Մեդալներ

2012 թվականի մայիսի 30-ին հայտարարվել է, որ Նոբելյան հիմնադրամը հինգ (շվեդական) Նոբելյան մեդալների ստեղծման համար պայմանագիր է կնքել Svenska Medalj AB ընկերության հետ։ Նախկինում՝ 1902 թվականից մինչև 2010 թվականը, Նոբելյան մեդալները ձուլվում էին Myntverket-ի (Շվեդական դրամահատարան) կողմից։ Վերջինս Շվեդիայի ամենահին ընկերությունն էր և դադարեցրել է իր գործունեությունը 2011 թվականին՝ 1017 տարի գործելուց հետո։ 2011 թվականին մեդալները պատրաստել է Նորվեգիայի դրամահատարանը, որ տեղակայված է Կոնգսբերգում։ Նոբելյան մեդալները գրանցված են որպես Նոբելյան հիմնադրամի ապրանքանիշ[78]։ Յուրաքանչյուր մեդալ իր երեսակողմի ձախ մասում կրում է Ալֆրեդ Նոբելի դիմապատկերը։ Ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության և գրականության ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին հանձնվող մեդալներն ունեն իրար նման երեսակողմեր, որի վրա Ալֆրեդ Նոբելի դիմապատկերն է և նրա ծննդյան ու մահվան տարեթվերը։ Նոբելի դիմապատկերն առկա է նաև խաղաղության և տնտեսագիտության Նոբելյան մրցանակների մեդալների երեսակողմին, բայց մի փոքր այլ դիզայնով։ Օրինակ՝ դափնեկրի անունը փորագրվում է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի մեդալի եզրին[79]։ Մեդալների դարձերեսի պատկերները տարբեր են և կախված են այն ինստիտուտից, որը որոշում է մրցանակակրին։ Քիմիայի ու ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած անձանց հանձնվող մեդալների դարձերեսներն ունեն նույն դիզայնը[80]։

Մրցանակակիրներն ստանում են դիպլոմ, ոսկե մեդալ և գումար. նկարում Ֆրից Հաբերի դիպլոմն է, որ Նոբելյան մրցանակի է արժանացել ամոնիակի սինթեզման մեթոդի մշակման համար

Նախքան 1980 թվականը բոլոր մեդալները ձուլվում էին 23 կարատանոց ոսկուց։ Դրանից հետո մեդալները պատրաստվում են 18 կարատանոց կանաչ ոսկուց և ծածկվում 24 կարատանոց ոսկով։ Մեդալների քաշերը տարբեր են՝ կախված ոսկու արժեքից, բայց միջին քաշը կազմում է 175 գրամ։ Տրամագիծը 66 մմ է, հաստությունը կարող է տատանվել 5,2 մմ-ից մինչև 2,4 մմ[81]։ Պատրաստված լինելով ոսկուց և ունենալով բարձր արժեք, ինչպես նաև հրապարակային ցուցադրությունների պատճառով Նոբելյան մեդալները հաճախ են գողացվում[82][83][84]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերմանացի գիտնականներ Մաքս Լաուեի ու Ջեյմս Ֆրանկի մեդալներն ուղարկվել են Կոպենհագեն, որպեսզի ապահովվի դրանց անվտանգությունը։ Գերմանիայի՝ Դանիա ներխուժելուց հետո հունգարացի քիմիկոս (նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր) Դյորդ Հևեշին այդ մեդալները լուծել է արքայաջրի (ազոտական թթվի և աղաթթվի խառնուրդ) մեջ, որպեսզի կանխի դրանց բռնագրավումը Նացիստական Գերմանիայի կողմից, ինչպես նաև պատժից ազատի դրանք պահողներին։ Պատերազմից հետո ոսկին անջատվել է լուծույթից, և մեդալները վերաձուլվել են[85]։

Դիպլոմ

Նոբելյան մրցանակակիրներն ստանում են դիպլոմ անմիջապես Շվեդիայի թագավորի ձեռքից, իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահի ձեռքից։ Յուրաքանչյուր դիպլոմ ունի յուրահատուկ ձևավորում, որը հեղինակում է մրցանակակրին ընտրած ինստիտուտը[79]։ Նկարից բացի դիպլոմի վրա կա տեքստ, որ պարունակում է այն ստացողի անունը և քաղվածք, թե ինչու է շնորհվում մրցանակը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներին տրվող դիպլոմների վրա նման քաղվածքներ երբեք չեն եղել[86][87]։

Գումար

Նոբելյան մրցանակի դափնեկիրներին տրվում է որոշակի գումար՝ մրցանակի հանձնման արարողության ժամանակ նրան փոխանցելով գումարի հանձնմանը վերաբերող փաստաթուղթ[79]։ Մրցանակակիրների տրվող գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե տվյալ տարում Նոբելյան հիմնադրամը որքան գումար կարող է հատկացնել։ Այդ գումարն սկսել է աճել 1980-ական թվականներից սկսած, երբ յուրաքանչյուր մրցանակակրին տրվել է 880 000 շվեդական կրոնա (շուրջ 2.6 մլն շվեդական կրոնա, US$350 000 այսօրվա դրությամբ)։ 2009 թվականին այդ գումարը կազմել է 10 մլն շվեդական կրոնա (US$1.4 մլն)[88][89]։ 2012 թվականի հունիսին գումարը նվազեցվել է մինչև 8 մլն շվեդական կրոնա[90]։ Եթե մեկ կատեգորիայում ընտրվում են երկու մրցանակակիրներ, ապա գումարը հավասարապես բաժանվում է նրանց միջև։ Եթե ընտրվել են երեք դափնեկիրներ, ապա հանձնաժողովն իրավունք ունի այդ գումարի կեսը տալ մրցանակակիրներից մեկին, իսկ մյուսներից յուրաքանչյուրին տալ գումարի մեկ քառորդը[91][92][93]։ Հաճախ մրցանակակիրներն իրենց ստացած գումարը նվիրաբերում են գիտական, մշակութային կամ մարդասիրական նպատակներով օգտագործելու համար[94][95]։

Վեճեր և քննադատություն

Վիճելի մրցանակակիրներ

Երբ հայտարարվել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել Հենրի Քիսինջերը, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երկու անդամներ հրաժարական են տվել ի նշան բողոքի

Այլ քննադատությունների շարքում Նոբելյան հանձնաժողովը մեղադրվել է քաղաքական ազդեցությունների ենթարկվելու, ինչպես նաև արժանի թեկնածուներին անուշադրության մատնելու մեջ։ Հանձնաժողովը քննադատվել է նաև Եվրոպոցենտրիզմի համար, հատկապես Գրականության Նոբելյան մրցանակի դեպքում[96][97][98]։

Խաղաղության մրցանակ

Ամենաշատը քննադատվել է Հենրի Քիսինջերին և Լե Դիք Թհոյին հանձնված Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի պատճառով հրաժարական են տվել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երկու անդամներ[99]։ Քիսինջերն ու Թհոն մրցանակին արժանացել են 1973 թվականի հունվարին Հյուսիսային Վիետմանի ու Միացյալ Նահանգների միջև պատերազմի դադարեցման նպատակով բանակցությունների անցկացման համար։ Սակայն մրցանակակիրների անունների հայտարարման ժամանակ երկու կողմերը թշնամությունը դեռևս շարունակվում էր[100]։ Քննադատները հայտարարել են, թե Քիսինջերը ոչ միայն խաղաղարար չէ, այլև պատասխանատու է պատերազմի ընդլայնման համար։ Լե Դիք Թհոն խուսափել է քննադատությունից, որովհետև հրաժարվել է մրցանակից[45][101]։

Յասեր Արաֆաթը, Շիմոն Պերեսը և Իցհակ Ռաբինը 1994 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար[45][102]։ Դափնեկիրների անունների հայտարարումից անմիջապես հետո Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամներից մեկն Արաֆաթին անվանել է ահաբեկիչ ու հրաժարական տվել[103]։ Արաֆաթի վերաբերյալ հավելյալ մեղադրանքները լայնորեն տարածում են գտել տարբեր թերթերում[104]։

Վեճերի տեղիք է տվել նաև 2009 թվականին Բարաք Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարցը[105]։ Հայտերի ընդունումն ավարտվել է Օբամայի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն զբաղեցնելուց տասնմեկ օր անց, սակայն նրա աշխատանքը գնահատվել է հետագա ութ ամիսների ընթացքում[106]։ Օբաման հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում այդ մրցանակին[107][108]։ Նախկինում Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած մարդկանց կարծիքները բաժանվել են երկու խմբի. ոմանք ասել են, թե Օբաման արժանի էր այդ մրցանակին, սակայն մյուսները նշել են, թե նա դեռևս չուներ այնպիսի ձեռքբերումներ, որոնք իրեն արժանի կդարձնեին նման պարգևի։ Օբամային, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի նախկին դափնեկիրներ Ջիմի Քարթերին և Ալբերտ Գոռին նման շնորհի արժանացնելը քննադատվել է ձախակողմյան ուժերի կողմից[109]։

Գրականության մրցանակ

2004 թվականին Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է Էլֆրիդե Ելինեկին, ինչն առաջացրել է Շվեդական ակադեմիայի անդամներից մեկի՝ Կնուտ Անլունդի բողոքը։ Վերջինս հրաժարական է տվել և հայտարարել, որ Ելինեկի ընտրությունն հասցրել է «անուղղելի վնաս բոլոր առաջադիմական ուժերին, ինչպես նաև այն աղավաղել է գրականության՝ որպես արվեստի վերաբերյալ ընդհանուր տեսակետը»։ Նա պնդել է, թե Ելինեկի ստեղծագործությունները «տեքստի կույտ է, որ հավաքվել են իրար մոտ առանց գեղարվեստական կառուցվածքի»[110][111]։ 2009 թվականին Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է Գերտա Մյուլլերին, ինչը նույնպես քննադատությունների տեղիք է տվել։ Ըստ The Washington Post պարբերականի՝ Միացյալ Նահանգների շատ գրաքննադատներ ու պրոֆեսորներ տեղյակ չեն եղել նրա ստեղծագործություններից[112]։ Դա թույլ է տվել այդ քննադատներին եզրակացնել, որ մրցանակը չափազանց եվրոպակենտրոն է[113]։

Գիտական մրցանակներ

1949 թվականին նյարդաբան Անտոնիու Էգաշ Մոնիշն արժանացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի «որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ լեյկոտոմիայի թերապևտիկ ազդեցության հայտնաբերման համար»։ Նախորդ տարի բժիշկ Վալտեր Ֆրիմանը մշակել էր այդ պրոցեդուրայի այլ տարբերակ, որն ավելի արագ ու հեշտ էր կատարվում։ Շնորհիվ այնպիսի ազդեցիկ հրատարակությունների, ինչպիսին է The New England Journal of Medicine պարբերականը, լեյկոտոմիան կամ լոբոտոմիան այնքան են հայտնի դարձել, որ Մոնիշի՝ Նոբելյան մրցանակ ստանալուն հաջորդող երեք տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում կատարվել է շուրջ 5000 լոբոտոմիա[114][115]։

Ուշադրության չարժանացած ձեռքբերումներ

1948 թվականին, երբ մահացել է Գանդին, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հրաժարվել է մրցանակը շնորհել որևէ մեկին՝ պատճառաբանելով, թե «չկա արժանի կենդանի թեկնածու»
Ջեյմս Ջոյսին Նոբելյան մրցանակ չշնորհելը նույնպես վեճերի տեղիք է տվել

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հաստատել է, որ Մահաթմա Գանդին ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1937-1939, 1947, ինչպես նաև 1948 թվականի հունվարին՝ իր սպանությունից մի քանի օր առաջ[116]։ Ավելի ուշ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամներն ափսոսանք են հայտնել, որ նա երբեք Նոբելյան մրցանակի չի արժանացել[117]։ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի քարտուղար Գեյր Լանդեստադը 2006 թվականին ասել է. «Մեր պատմության 106 տարիների մեծագույն բացթողումն անկասկած այն է, որ Մահաթմա Գանդին երբեք չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Գանդին կարող էր ապրել առանց Նոբելյան մրցանակի։ Սակայն այն, թե Նոբելյան հանձնաժողովը կարող է դիմանալ առանց Գանդիի, հարցական է»[118]։ 1948 թվականին, երբ մահացել է Գանդին, Նոբելյան հանձնաժողովը որոշել է ոչ ոքի չշնորհել Խաղաղության Մրցանակը՝ հայտարարելով, թե այդ տարի կենդանի մարդկանց մեջ չկա արժանի թեկնածու[117][119]։ Հետագայում, երբ Դալայ լամա XIV-ն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1989 թվականին, հանձնաժողովի նախագահն ասել է, թե դա «մասամբ հարգանքի տուրք է Մահաթմա Գանդիի հիշատակին»[120]։ Խաղաղության պահպանման գործում մեծ ներդրում ունեցած բազմաթիվ այլ նշանավոր անձինք նույնպես երբևէ չեն արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Foreign Policy պարբերականը նշել է, թե Էլեոնոր Ռուզվելտը, Վացլավ Հավելը, Քեն Սարո Վիվան, Սարի Նուսեյբեն և Կորասոն Ակինոն արժանի էին Նոբելյան մրցանակի, բայց երբեք չեն ստացել այն[121]։

1965 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տանին ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ նրան շնորհվելու է այդ տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը, և հարցրել, թե արդյոք նա կընդունի այն։ Նա խորհրդակցել է անձնակազմի հետ և ավելի ուշ հայտնել, որ կընդունի։ Միևնույն ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախագահ Գունար Յանը դեմ է հանդես եկել մրցանակը Ու Տանին շնորհելուն, և վերջին պահին որոշվել է այն տալ ՅՈՒՆԻՍԵՖ-ին։ Հանձնաժողովի մյուս բոլոր անդաները ցանկանում էին մրցանակը տալ Ու Տանին, որը նպաստել էր Կարիբյան ճգնաժամի վերացմանը, Կոնգոյում պատերազմի դադարեցմանը և շարունակում էր աշխատել Վիետնամի պատերազմն ավարտելու վերաբերյալ բանակցություններ վարելու ուղղությամբ։ Տարաձայնությունները շարունակվել են երեք տարի, և 1966 ու 1967 թվականներին ոչ ոքի չի շնորհվել մրցանակ, քանի որ Գունար Յանը դեմ է հանդես եկել այն Ու Տանին շնորհելուն[122][123]։

Գրականության բնագավառում բազմաթիվ գործիչներ նույնպես համարվել են արժանի, բայց երբեք չեն արժանացել Նոբելյան մրցանակի։ Ամերիկացի գրող և գրաքննադատ Ադամ Կիրշը նշել է, որ բազմաթիվ նշանավոր գրողներ չեն արժանացել Նոբելյան մրցանակի քաղաքական կամ գրականությունից դուրս գտնվող պատճառներով։ Ավելի հաճախ եվրոպացի ու շվեդ գրողներին մրցանակ շնորհելու պատճառով նույնպես բազմաթիվ քննադատություններ են հնչել[124][125]։ Մրցանակի Եվրոպակենտրոն բնույթը 2009 թվականին Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Փիթեր Էնգլունդի կողմից ճանաչվել է որպես մրցանակի հետ կապված խնդիր և այդ միտումը բացատրել նրանով, որ ակադեմիան ավելի շատ ծանոթ է եվրոպական հեղինակների հետ[126]։ Այնուամենայնիվ, Նոբելյան մրցանակի չարժանացած ականավոր գրողների շարքում բազմաթիվ են նաև եվրոպացի գրողները։ Նման գրողների շարքում հիշատակվում են եվրոպացիներ Լև Տոլստոյը, Անտոն Չեխովը, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը, Մարսել Պրուստը, Վլադիմիր Նաբոկովը, Ջեյմս Ջոյսը, Յուհան Ավգուստ Ստրինդբերգը, Սիմոն Վեստդեյքը, Կարել Չապեկը, ամերիկացիներ Խորխե Լուիս Բորխեսը, Էզրա Փաունդը, Ջոն Ապդայկը, Արթուր Միլլերը, Մարկ Տվենը և աֆրիկացի Չինուա Աչեբեն[127]։

Յուրաքանչյուր թեկնածուի անունից նույն տարում կարող են ներկայացվել բազմաթիվ հայտեր։ Գաստոն Ռամոնն ստացել է ընդհանուր առմամբ 155[128] անվանակարգ բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի համար 1930 թվականից մինչև 1953 թվականը՝ ըստ 2016 թվականին հրապարակված տվյալների։ Նա մահացել է 1963 թվականին՝ այդպես էլ չստանալով ոչ մի մրցանակ։ Պիեռ Պոլ Էմիլ Ռուն ներկայացվել է 115[129] անգամ բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի, իսկ Առնոլդ Զոմմերֆելդը՝ 84[130] անգամ ֆիզիկայի բնագավառում։ Այդ երեք գիտնականներն ամենաշատ ներկայացվածներն են՝ ըստ 2016 թվականի հրապարակված տվյալների, որոնք ոչ մի անգամ չեն արժանացել մրցանակի[131]։ Օտտո Շտեռնը Նոբելյան մրցանակի ներկայացվել է 79[132] անգամ ֆիզիկայի բնագավառում 1925-1943 թվականներին և արժանացել է մրցանակի 1943 թվականին[133]։

Երեքից ավելի անձանց մրցանակ շնորհելն արգելող խիստ կանոնը նույնպես վեճերի տեղիք է տվել[134]։ Երբ մրցանակը տրվում է խմբի կամ երեքից ավելի անձանց ձեռքբերման համար, մեկ կամ ավելի անձինք անտեսվում են։ Օրինակ՝ 2002 թվականին Նոբելյան մրցանակ է շնորհվել Կոիտի Տանակայի ու Ջոն Ֆենին սպիտակուցների մասս-սպեկտրաչափության մշակման համար, սակայն ուշադրության չեն արժանացել Ֆրանկֆուրտի համալսարանի Ֆիզիկական և տեսական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներ Ֆրանց Հիլենկամպի ու Մայքլ Կարասի ձեռքբերումները[135][136]։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկի խոսքերով՝ երեք անձի վերաբերյալ սահմանափակումն իրեն ու իր թիմի երկու անդամների զրկել է 2013 թվականին մրցանակի արժանանալու հնարավորությունից. Կարլ Հագենի, Ջերալդ Գուրալնիկի և Թոմաս Քիբլի թիմը 1964 թվականին հրատարակել է զեկուցում, որում պատասխանել է Տիեզերքի սկզբնավորմանը վերաբերող հարցերին, բայց չեն կիսել 2013 թվականին Պիտեր Հիգսին ու Ֆրանսուա Էնգլերին շնորհված Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը, որոնք նույնպես 1964 թվականին հրատարակել են նույն սուբյեկտին վերաբերող զեկուցումներ։ Բոլոր հինգ ֆիզիկոսներն ել հանգել են նույն եզրակացության՝ թեև տարբեր տեսանկյուններից։ Հագենը նշել է, որ արդարացի լինելու համար պետք է կամ հրաժարվել երեք անձին վերաբերող սահմանափակումից, կամ էլ ձեռքբերման ճանաչման համար հատկացվի ավելի երկար ժամանակ[137]։

Մահացած անձանց մրցանակներ շներհելն արգելող կանոնը նույնպես խանգարում է գնահատել առանձին մարդու կամ աշխատակցի ձեռքբերումը, որը մահացել է մրցանակի շնորհումից առաջ։ 1962 թվականին Ֆրենսիս Քրիքը, Ջեյմս Դյուի Ուոթսոնը և Մորիս Ուիլկինսն արժանացել են Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքը գտնելու համար։ Ռոզալինդ Ֆրանկլինը, որ կարևոր դերակատարում է ունեցել այդ հայտնագործության մեջ, մահացել էր դրանից չորս տարի առաջ ձվարանի քաղցկեղից[138]։ Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը չի շնորհվել Ֆիշեր Բլեքին, որ մահացել է 1995 թվականին, սակայն նրա համահեղինակ Մայրոն Շոուլզը 1997 թվականին Ռոբերտ Մերտոնի հետ միասին ստացել է Նոբելյան մրցանակ երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար, որ նրանք կատարել էին միասին։ Սակայն դափնեկիրների անունների հայտարարման ժամանակ Նոբելյան հանձնաժողովը նշել է նաև Ֆիշեր Բլեքի ունեցած մեծ դերակատարման մասին։

Քաղաքական մատիվները նույնպես կարող են պատճառ դառնալ անձին Նոբելյան մրցանակ չշնորհելուն։ Լիզա Մեյտներին ու Ֆրից Շտրասմանին, որոնք Օտտո Հանի հետ միասին հայտնաբերել էին միջուկի ճեղքումը, կարող էին թույլ չտալ ստանալ 1944 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակը Գերմանիայում նացիստների իշխանության հաստատումից հետո երկրից փախչելու համար[139]։ Այդ ուսումնասիրության մեջ Մեյտների ու Շտրասմանի ունեցած դերի մասին հայտնի է դարձել միայն տարիներ անց, երբ նրանք Հանի հետ 1966 թվականին ստացել են Էնրիկո Ֆերմիի մրցանակ։

Ալֆրեդ Նոբելն իր կարողությունը կտակել է, որպեսզի մրցանակներ շնորհվեն «նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում ամենամեծ օգուտն են տվել մարդկությանը»[140]։ Նա նշել է, որ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը տրվի «այն մարդուն, որը կատարել է ամենանշանակալի «հայտնագործությունը» կամ «գյուտը» ֆիզիկայի բնագավառում։ Նոբելը վեր չի դասել հայտնագործությունները, բայց ժամանակի ընթացքում այնպես է ստացվել, որ Նոբելյան մրցանակի հանձնաժողովը հայտնագործություններն ավելի շատ է կարևորում, քան գյուտերը. Ֆիզիկայի Նոբելյա մրցանակների 77 %-ը տրվել է հայտնագործությունների, 23 %-ը՝ գյուտերի համար։ Քրիստոֆ Բարթնեկն ու Մաթիաս Ռաուտերբերգը Nature և Technoetic Arts պարբերականներում տպագրված իրենց հոդվածներում նշել են, որ այդ գերադասության պատճառով Նոբելյան մրցանակը հեռացել է իր նախնական կոչումից՝ պարգևատրել հասարակության կյանքում արված մեծագույն ներդրումը[141][142]։

Գենդերային անհավասարություն

1901 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի արժանացած 199 անձանց շարքում կանայք ընդամենը երկուսն են, Քիմիայի Նոբելյան մրցանակի 169 դափնեկիրների շարքում՝ չորսը, իսկ Բժշկության Նոբելյան մրցանակի 207 դափնեկիրների շարքում 11-ը[143][144]։

Դափնեկիրներ

Բազմակի դափնեկիրներ

Մարի Կյուրին ստացել է երկու Նոբելյան մրցանակ (ֆիզիկայի և քիմիայի)

Չորս անձ ստացել է երկուական Նոբելյան մրցանակ։ Մարի Կյուրին 1903 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի ռադիոակտիվ նյութերի ուսումնասիրման համար, իսկ 1911 թվականին ստացել է Քիմիայի Նոբելյան մրցանակ մաքուր ռադիումի ստացման համար[145]. այդպիսով նա դարձել է միակ մարդը, որ Նոբելյան մրցանակի է արժանացել երկու տարբեր գիտությունների բնագավառում։ Լայնուս Փոլինգը 1954 թվականի արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի քիմիական կապի բնույթի և բարդ մոլեկուլների կառուցվածքի բացատրության մեջ դրա կիրառման ուսումնասիրմանը նվիրված իր աշխատանքի համար։ 1962 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի մթնոլորտում միջուկային փորձերի արգելման ուղղությամբ կատարած աշխատանքի համար՝ այդպիսով դառնալով միակ մարդը, որ մենակ է ստացել Նոբելյան երկու մրցանակներ։ Ջոն Բարդինն երկու անգամ արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի. 1956 թվականին մրցանակը նրան շնորհվել է տրանզիստորի հայտնաբերման (Ուիլյամ Շոկլիի ու Վոլտր Բրատեյնի հետ միասին), իսկ 1972 թվականին՝ գերհաղորդականության տեսության համար (Լեոն Կուպերի և Ջոն Ռոբերտ Շրիֆերի հետ միասին)[146]։ Ֆրեդերիկ Սանգերն երկու անգամ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի. 1958 թվականին նա մրցանակն ստացել է ինսուլինի մոլեկուլի կառուցվածքի որոշման, 1980 թվականին՝ ԴՆԹ-ի առաջնային կառուցվածքի վերծանման նոր, բացառիկ արդյունավետ մեթոդի ստեղծման համար[147][148]։

Երկու կազմակերպություններ արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի մեկից ավելի անգամներ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն ստացել է երեք անգամ. 1917 և 1944 թվականներին մրցանակը կոմիտեին շնորհվել է համաշխարհային պատերազմների ժամանակ կատարած աշխատանքի, 1963 թվականին՝ իր հարյուրամյա գործունեության համար[149][150][151]։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել 1954 և 1981 թվականներին փախստականներին օգնելու համար[152]։

Դափնեկիրներ նույն ընտանիքից

Կյուրի ընտանիքն ստացել է ամենաշատ մրցանակները. հինգ անձի շնորհվել է չորս մրցանակ։ Մարի Կյուրին արժանացել է Ֆիզիկայի (1903 թվականին) և Քիմիայի (1911 թվականին) Նոբելյան մրցանակների։ Նրա ամուսինը՝ Պիեռ Կյուրին, 1903 թվականին նրա հետ կիսել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը[153]։ Նրանց դուստրը՝ Իրեն Ժոլիո-Կյուրին, 1935 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի իր ամուսնու՝ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի հետ միասին։ Դրանից բացի, Մարի Կյուրիի երկրորդ դստեր՝ Էվա Կյուրիի ամուսինը՝ Հենրի Ռիչարդսոն Լաբյուզի կրտսերը, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1965 թվականին, երբ եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախագահը[154]։

Թեև ոչ մի ընտանիք չի կրկնել Կյուրի ընտանիքի ռեկորդը, սակայն մի շարք ընտանիքներ ստացել են երկուական Նոբելյան մրցանակներ։ Ամուսիններ Գերտի Կորին ու Կարլ Ֆերդինանդ Կորին 1947 թվականին արժանացել են Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի[155], իսկ 2014 թվականին նույն մրցանակին արժանացել են Մեյ-Բրիթ Մոզերը և Էդվարդ Մոզերը (Ջոն Օ’Քիֆի հետ միասին)[156]։ Ջոզեֆ Ջոն Թոմսոնը 1906 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ էլեկտրոնների՝ մասնիկ լինելը ցույց տալու համար։ Նրա որդին՝ Ջորջ Փաջեթ Թոմսոնը, 1937 թվականին արժանացել է նույն մրցանակին էլեկտրոնների ալիքային բնույթը հայտնագործելու համար[157]։ Ուիլյամ Հենրի Բրեգն ու իր որդին՝ Ուիլյամ Լորենս Բրեգը, 1915 թվականին ստացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ X-ճառագայթների սպեկտրաչափի հայտնաբերման համար[158]։ Նիլս Բորը Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի արժանացել է 1922 թվականին, իսկ նրա որդին՝ Օգե Բորը, 1975 թվականին[154][159]։ Կարլ Սիգբանը Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստացել է 1924 թվականին, իսկ նրա որդին՝ Կայ Սիգբան՝ 1981 թվականին[154][160]։ Հանս ֆոն Էյլեր Խելպինը 1929 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի, իսկ նրա որդին՝ Ուլֆ ֆոն Էյլերը, 1970 թվականին ստացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ[154]։ Չանդրասեկհարա Վենկատա Ռամանը, որ 1930 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, Սուբռահմանյան Չանդրասեկհարի հորեղբայրն էր, որը նույն մրցանակին արժանացել է 1983 թվականին[161][162]։ Արթուր Կորնբեգը 1959 թվականին ստացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ, իսկ նրա որդին՝ Ռոջեր Կորնբերգը, 2006 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի[163]։ Յան Թինբերգենը, որ 1969 թվականին դարձել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը, Նիկոլաս Թինբերգենի եղբայրն էր, որը 1973 թվականին արժանացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի[154]։ Ալվա Մյուրդալը 1982 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, իսկ նրա ամուսինը՝ Գուննար Մյուրդալը, 1974 թվականին արժանացել է ՏՆտեսագիտության Նոբելյան մրցանակի[154]։ Ազգակցական կապ են ունեցել նաև Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պոլ Սամուելսոնը և Քեննեթ Էրրոուն, ինչպես նաև 1953 թվականին Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի արժանացած Ֆրից Ցերնիկեն ու 1999 թվականին նույն մրցանակի դափնեկիր ճանաչված Գերարդ տ’ Հոոֆտը[164]։

Մերժումներ և պարտադրանքներ

Ռիխարդ Կունը, որին ստիպել են հրաժարվել Քիմիայի Նոբելյան մրցանակից

Երկու դափնեկիրների կամավոր կերպով հրաժարվել են Նոբելյան մրցանակներից։ 1964 թվականին որոշվել է Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել Ժան Պոլ Սարտրին, սակայն նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե գրողը չպետք է թույլ տա, որ իրեն ստիպեն պարտական լինել ինչ-որ սոցիալական ինստիտուտի, նույնիսկ եթե դա արվում է ամենապատվավոր ձևով[165]։ Լե Դիք Թհոն 1973 թվականին ընտրվել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Փարիզի համաձայնագրի ստորագրման գործում իր ունեցած ներդրման համար, սակայն մերժել է մրցանակը՝ նշելով, որ Վիետնամում դեռևս չկա իսկական խաղաղություն[166]։

Երրորդ ռայխի տարիներին Ադոլֆ Հիտլերը թույլ չի տվել, որ Ռիխարդ Կունը, Ադոլֆ Բուտենանդտն ու Գերհարդ Դոմագկն ստանան իրենց Նոբելյան մրցանակները։ Նրանք բոլորն իրենց մեդալներն ու դիպլոմներն ստացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1958 թվականին Բորիս Պաստեռնակը հրաժարվել է Գրականության Նոբելյան մրցանակից՝ վախենալով նրանից, թե ինչ կարող է անել խորհրդային իշխանությունը, եթե ինքը մրցանակն ստանալու համար գնա Ստոկհոլմ։ Դրան ի պատասխան՝ Շվեդական ակադեմիան մերժել է նրա մերժումը՝ նշելով, որ «այդ մերժումը, իհարկե, ոչ մի կերպ չի ազդում մրցանակի վավերականության վրա»[166]։ Ակադեմիան հայտարարել է, որ այդ տարի Գրականության Նոբելյան մրցանակի հանձնման արարողություն չի կայանա, իսկ մրցանակը 1989 թվականին գրողի անունից ընդունել է նրա որդին[167][168]։ Աուն Սան Սու Չժին 1991 թվականին ճանաչվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, սակայն մրցանակը նրա փոխարեն ստացել են նրա երեխաները, քանի որ ինքն այդ ժամանակ գտնվում էր տնային կալանքի տակ Բիրմայում։ Այդ առթիվ Աուն Սան Սու Չժիի ելույթը տեղի է ունեցել երկու տասնամյակ անց՝ 2012 թվականին[169]։ 2010 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Լյու Սյաոբոն, սակայն այդ ժամանակ նա իր կնոջ հետ գտնվել է տնային կալանքի տակ Չինաստանում և չի կարողացել ստանալ մրցանակն իր կենդանության օրոք։

Մշակութային ազդեցություն

Լինելով գիտության ու գրականության բնագավառներում ունեցած ձեռքբերումների՝ համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշ՝ Նոբելյան մրցանակը հաճախ է հիշատակվում գեղարվեստական գրականության տարբեր ստեղծագործություններում։ «Մրցանակը» (անգլ.՝ «The Prize», 1963) և «Նոբելյան մրցանակակրի որդին» (անգլ.՝ Nobel Son, 2007) ֆիլմերը պատմում են Նոբելյան մրցանակի հորինված դափնեկիրների մասին, իսկ «Նոբելյան գող» (անգլ.՝ Nobel Chor[170][171], բենգալերեն՝ নোবেল চোর, 2012) ֆիլմը պատմում է Ռաբինդրանաթ Թագորի մրցանակի գողության մասին, որը մնում է չբացահայտված[172]։

2008 թվականին Դնեպրոպետրովսկի տնտեսագիտության և իրավունքի համալսարանում բացվել է «Ալֆրեդ Նոբելի մոլորակ» հուշարձանը։ Հինգ մետր բարձրություն ունեցող հուշարձանը ներառում է երեք մետր տրամագծով խորհրդանշական երկրագունդ, որի վրա կան 1901 թվականից հետո Նոբելյան մրցանակի բոլոր դափնեկիրների (վեց անվանակարգերում) նկարները բրոնզե մեդալների վրա։ Հուշարձանն ստեղծել է կոռոզիայի չենթարկվող մետաղներից, որոնք հիմնականում ստացվել են օգտահան ռազմավարական հրթիռներից[173][174][175]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Which country has the best brains?». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. All Nobel Prizes. Nobel Prize. Retrieved on 10 February 2017.
  3. «Nobel Prize amount is raised by SEK 1 million». Nobelprize.org.
  4. Shalev, p. 8
  5. 5,0 5,1 «Montreal-born scientist dies before Nobel honour». CBC News. 2011 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3-ին.
  6. Schmidhuber, Jürgen. «Evolution of National Nobel Prize Shares in the 20th century». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին.
  7. Levinovitz, p. 5
  8. Levinovitz, p. 11
  9. Golden, Frederic (2000 թ․ հոկտեմբերի 16). «The Worst And The Brightest». Time. Time Warner. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.
  10. Sohlman, p. 13
  11. Sohlman, p. 7
  12. von Euler, U. S. (1981 թ․ հունիսի 6). «The Nobel Foundation and its Role for Modern Day Science». Die Naturwissenschaften. Springer-Verlag. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  13. 13,0 13,1 «Full text of Alfred Nobel's Will». nobelprize.org.
  14. Abrams, p. 7
  15. «The Nobel Prize Amounts». The Nobel Foundation. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  16. Levinovitz, pp. 13–25
  17. Abrams, pp. 7–8
  18. Crawford, p. 1
  19. Aleklett, Kjell (2012 թ․ մայիսի 19). Peeking at Peak Oil. Springer Science & Business Media. էջ 33. ISBN 9781461434245.
  20. http://eujournal.org/index.php/esj/article/viewFile/1314/1322
  21. Levinovitz, p. 14
  22. Levinovitz, p. 15
  23. Feldman, p. 16
  24. Levinovitz, pp. 17–18
  25. 25,0 25,1 Levinovitz, pp. 15–17
  26. Feldman, p. 134
  27. Leroy, pp. 117–118
  28. Crawford, p. 118
  29. Levinovitz, p. 81
  30. Feldman, p. 205
  31. Levinovitz, p. 144
  32. Feldman, p. 69
  33. Feldman, pp. 242–244
  34. Leroy, p. 233
  35. 35,0 35,1 Levinovitz, p. 23
  36. Wilhelm, p. 85
  37. «All Nobel Laureates». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  38. Abrams, p. 23
  39. Feldman, p. 343
  40. Levinovitz, p. 207
  41. Levinovitz, p. 20
  42. 42,0 42,1 Feldman, pp. 16–17
  43. Levinovitz, p. 26
  44. Abrams, p. 15
  45. 45,0 45,1 45,2 Feldman, p. 315
  46. «Nomination Facts». Nobel Foundation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  47. Feldman, p. 52
  48. Levinovitz, pp. 25–28
  49. Abrams, p. 8
  50. Abrams, p. 9
  51. «Ralph Steinman Remains Nobel Laureate». The Nobel Foundation. 2011 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  52. «The Nobel Prize in Literature». Nobel Foundation. 1999 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  53. Levinovitz, p. 125
  54. Abrams, p. 25
  55. 55,0 55,1 Breithaupt, Holger (2001). «The Nobel Prizes in the new century: An interview with Ralf Pettersson, Director of the Stockholm Branch of the Ludwig Institute for Cancer Research, the Karolinska Institute, and former chairman of the Nobel Prize Committee for Physiology/Medicine». EMBO Reports. Nature Publishing Group. 2 (2): 83–5. doi:10.1093/embo-reports/kve034. PMC 1083830. PMID 11258715.
  56. «Nobel Prize in Physics Honors "Masters of Light"». Scienceline. 2009 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2010 թ․ փետրվարի 19-ին.
  57. «All Nobel Laureates in Literature». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  58. «The Nobel Prize in Literature». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  59. «Peace 2008». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  60. Bryant, Lisa (2008 թ․ հոկտեմբերի 10). «Former Finnish President Martti Ahtisaari Wins Nobel Peace Prize». Voice of America. International Broadcasting Bureau. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
  61. «All Nobel Peace Prize Laureates». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  62. Abrams, p. 330
  63. Abrams, p. 27
  64. Vishveshwara, S. (2000 թ․ ապրիլի 25). «Leaves from an unwritten diary: S. Chandrasekhar, Reminiscences and Reflections» (PDF). Current Science. 78 (8): 1025–1033. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 27-ին.
  65. «Subramanyan Chandrasekhar – Autobiography». The Nobel Foundation. 1983. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  66. «Finn Kydland and Edward Prescott's Contribution to Dynamic Macroeconomics» (PDF). Nobel Foundation. 2004 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  67. Gingras, Yves; Wallace, Matthew L. (2010). «Why it has become more difficult to predict Nobel Prize winners: a bibliometric analysis of nominees and winners of the chemistry and physics prizes (1901–2007)». Scientometrics. 82 (2): 401. doi:10.1007/s11192-009-0035-9.(չաշխատող հղում)
  68. Editorial (2009). «Access : A nobel prize : Nature Chemistry». Nature Chemistry. 1 (7): 509. Bibcode:2009NatCh...1..509.. doi:10.1038/nchem.372. PMID 21378920.
  69. «2009 Nobel Prize award ceremony live online | IT | ICM Commercial & Business News». Institute of Commercial Management. 2009 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  70. 70,0 70,1 «Pomp aplenty as winners gather for Nobel gala». The Local. 2009 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  71. Levinovitz, pp. 21–23
  72. Froman, Ingmarie (2007 թ․ դեկտեմբերի 4). «The Nobel Week — a celebration of science». Swedish Institute. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  73. «Alfred Nobel's last will and testament». The Local. 2009 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 16-ին.
  74. «The Nobel Foundation - Statutes». www.nobelprize.org.
  75. Philippe-Joseph Salazar, "Nobel Rhetoric, Or Petrarch's Pendulum", in the journal Rhetoric and Philosophy 42(4), 373–400, 2009 ISSN 0031-8213
  76. Abrams, pp. 18–19
  77. Lea, Richard (2008 թ․ դեկտեմբերի 8). «Le Clézio uses Nobel lecture to attack information poverty». The Guardian. London: Guardian Media Company. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
  78. «Medalj – ett traditionellt hantverk» (Swedish). Myntverket. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 15-ին.{cite web}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  79. 79,0 79,1 79,2 Feldman, p. 2
  80. "Nobel Prize for Chemistry. Front and back images of the medal. 1954" Արխիվացված 2011-08-12 Wayback Machine, "Source: Photo by Eric Arnold. Ava Helen and Linus Pauling Papers. Honors and Awards, 1954h2.1", "All Documents and Media: Pictures and Illustrations", Linus Pauling and The Nature of the Chemical Bond: A Documentary History, the Valley Library, Oregon State University. Retrieved 7 December 2007.
  81. Lemmel, Birgitta. «The Nobel Prize Medals and the Medal for the Prize in Economics». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  82. «University of California – UC Newsroom – Nobel Prize medal stolen from Lawrence Hall of Science is found, student arrested». University of California. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  83. Kumar, Hari (2004 թ․ մարտի 26). «Poet's Nobel Medal Stolen». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  84. «Police hand back Tutu's stolen Nobel medal». Reuters. Reuters. 2007 թ․ հունիսի 16. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  85. Feldman, p. 397
  86. Abrams, p. 18
  87. Lemmel, Birgitta (2009). «The Nobel Prize Diplomas». Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  88. «Prize Amount and Market Value» (PDF). Nobel Foundation. 2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  89. «Video – Breaking News Videos from CNN.com». CNN. 2009 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  90. «Committee lowers Nobel Prize by 2 million kronor». The Local. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  91. Abrams, pp. 8–10
  92. Sample, Ian (2009 թ․ հոկտեմբերի 5). «Nobel prize for medicine shared by scientists for work on ageing and cancer». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  93. Sample, Ian (2008 թ․ հոկտեմբերի 7). «Three share Nobel prize for physics». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  94. Locke, Michelle. «Berkeley Nobel laureates donate prize money to charity» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  95. Pederson, T. (2006). «Reflections on the prize of prizes: Alfred Nobel». The FASEB Journal. The FASEB Journal. 20 (13): 2186–9. doi:10.1096/fj.06-1102ufm. PMID 17077294.
  96. Abrams, p. xiv
  97. Feldman, p. 65
  98. Tuohy, William (1981 թ․ սեպտեմբերի 20). «Literature Award Hardest for Nobel Prize Panel». Sarasota Herald Tribune. էջ 58. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  99. de Sousa, Ana Naomi (2009 թ․ հոկտեմբերի 9). «Top ten Nobel Prize rows». The Times. London: Times Newspapers Limited. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  100. Abrams, p. 219
  101. Abrams, p. 315
  102. Levinovitz, p. 183
  103. Feldman, pp. 15–16
  104. Abrams, pp. 302–306
  105. Erlanger, Steven; Stolberg, Sheryl Gay (2009 թ․ հոկտեմբերի 9). «Surprise Nobel for Obama Stirs Praise and Doubts». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  106. Philp, Catherine (2009 թ․ հոկտեմբերի 10). «How the Nobel Peace Prize winner is decided». The Times. London: Times Newspapers Limited. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
  107. «Obama is surprise winner of Nobel Peace Prize». Reuters. 2009 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 9-ին.
  108. «Remarks by the President on winning the Nobel Peace Prize». The White House. 2009 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  109. Naughton, Philippe (2009 թ․ հոկտեմբերի 9). «President Obama humbled: I do not deserve the Nobel Peace Prize». The Times. London: Times Newspapers Limited. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  110. «Who deserves Nobel prize? Judges don't agree». Associated Press. 2005 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  111. «Nobel judge steps down in protest». BBC News. BBC. 2005 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  112. Jordan, Mary (2009 թ․ հոկտեմբերի 9). «Author's Nobel Stirs Shock-and-'Bah'». The Washington Post. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  113. «NOBEL PRIZE WINNER: Herta Muller». The Huffington Post. 2009 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  114. Feldman, pp. 286–289
  115. Day, Elizabeth (2008 թ․ հունվարի 12). «He was bad, so they put an ice pick in his brain...». The Guardian. London: Guardian Media Group. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  116. Levinovitz, pp. 181–186
  117. 117,0 117,1 Tønnesson, Øyvind (1999 թ․ դեկտեմբերի 1). «Mahatma Gandhi, the Missing Laureate». Nobel Foundation. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 17-ին.
  118. Relevance of Gandhian Philosophy in the 21st century. icrs.ugm.ac.id
  119. Abrams, pp. 147–148
  120. Aarvik, Egil. «The Nobel Prize in Peace 1989 – Presentation Speech». The Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ հունիսի 12-ին.
  121. Kenner, David (2009 թ․ հոկտեմբերի 7). «Nobel Peace Prize Also-Rans». Foreign Policy. The Washington Post Company. էջեր 1–7. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  122. «The Nobel Peace Prize 1901–2000». Nobelprize.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  123. "U Thant in New York: A Portrait of the Third Secretary-General of the United Nations", Rames Nassif, C Hurst & Co Publishers Ltd (31 December 1988)
  124. Kirsch, Adam (2008 թ․ հոկտեմբերի 3). «The Nobel Committee has no clue about American literature. – By Adam Kirsch – Slate Magazine». Slate. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  125. Fristorp, Mimmi (2008 թ․ հոկտեմբերի 8). «Akademien väljer helst en europé» (Swedish). Dagens Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.{cite web}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  126. «Judge: Nobel literature prizes 'too Eurocentric'». The Guardian. London: Guardian Media Group. 2009 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
  127. Feldman, pp. 56–57
  128. «Nomination Database: Gaston Ramon». Nobelprize.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  129. «Nomination Database: Emile P Roux». Nobelprize.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  130. «Nomination Database: Arnold Sommerfeld». Nobelprize.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  131. Butler, Declan (2016 թ․ հոկտեմբերի 11). «Close but no Nobel: the scientists who never won». nature.com. doi:10.1038/nature.2016.20781. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  132. «Nomination Database: Otto Stern». Nobelprize.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
  133. Crawford, Elisabeth (2001 թ․ նոյեմբեր). «Nobel population 1901–50: anatomy of a scientific elite». Physics World. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 3-ին.
  134. Levinovitz, p. 61
  135. Spinney, Laura (2002). «News Analysis: Nobel Prize Controversy». The Scientist. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 28-ին.
  136. Dawidoff, Nicholas (2009 թ․ ապրիլի 25). «The Civil Heretic». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  137. Goodman, James. «UR prof disappointed in Nobel Prize decision». democratandchronicle.com. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  138. Fredholm, Lotta (2003). «The Discovery of the Molecular Structure of DNA – The Double Helix». The Nobel Foundation. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.
  139. Crawford, Elisabeth,; և այլք: (1997), «A Nobel Tale of Postwar Injustice», Physics Today, 50 (9): 26–32, doi:10.1063/1.881933{citation}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  140. Excerpt from the Will of Alfred Nobel. nobelprize.org
  141. Bartneck, Christoph; Rauterberg, Matthias (2007). «Physics Nobels should favour inventions». Nature. 448 (7154): 644. Bibcode:2007Natur.448..644B. doi:10.1038/448644c. PMID 17687300.
  142. Bartneck, Christoph; Rauterberg, Matthias (2008). «The asymmetry between discoveries and inventions in the Nobel Prize in Physics» (PDF). Technoetic Arts: a Journal of Speculative Research. 6: 73. doi:10.1386/tear.6.1.73_1.
  143. Nobelprize.org. 2014. Nobel Prize Facts. https://www.nobelprize.org/nobel_prizes/facts/</> (Accessed 29 October 2014)
  144. UNESCO (2015). A Complex Formula: Girls and Women in Science, Technology, Engineering and Mathematics in Asia (PDF). Paris, UNESCO. էջ 23. ISBN 978-92-9223-492-8.
  145. «Marie Curie voted greatest female scientist». The Daily Telegraph. London: Telegraph Media Group. 2009 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.
  146. Feldman, p. 180
  147. Shalev, p. 78
  148. Feldman, p. 222
  149. Abrams, p. 84
  150. Abrams, p. 149
  151. Abrams, pp. 199–200
  152. Feldman, p. 313
  153. «Marie Curie (1867–1934)». BBC. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  154. 154,0 154,1 154,2 154,3 154,4 154,5 Feldman, p. 405
  155. Grinstein, Louise S.; Biermann, Carol A.; Rose, Rose K. (1997). Women in the Biological Sciences: A Biobibliographic Sourcebook. Greenwood Publishing Group. էջեր 108–110. ISBN 978-0-313-29180-7. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  156. The Nobel Prize in Physiology or Medicine 2014, Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին
  157. Gribbin, p. 91
  158. Hargittai, István (2003 թ․ օգոստոսի 28). The Road to Stockholm:Nobel Prizes, Science, and Scientists: Nobel Prizes, Science, and Scientists. Oxford University Press. էջ 149. ISBN 978-0-19-860785-4. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  159. «Professor Aage Bohr: Nobel prize-winning physicist». The Times. London: Times Newspapers Limited. 2009 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  160. Maugh, Thomas H., II (2007 թ․ օգոստոսի 8). «Kai Siegbahn, 89; Nobel-winning physicist invented electron spectroscopy for chemical analysis». Los Angeles Times. Eddy Hartenstein. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.{cite news}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  161. «Subrahmanyan Chandrasekhar». University of Chicago. 1995 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  162. Feldman, p. 406
  163. Conger, Krista (2006 թ․ հոկտեմբերի 4). «Roger Kornberg wins the 2006 Nobel Prize in Chemistry». Stanford Report. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
  164. «Gerardus 't Hooft - Biographical». Nobelprize.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  165. Holt, Jim (2003 թ․ սեպտեմբերի 22). «Exit, Pursued by a Lobster». Slate. The Washington Post Company. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  166. 166,0 166,1 English, Jason (2009 թ․ հոկտեմբերի 6). «Odd facts about Nobel Prize winners». CNN. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  167. Franchetti, Mark (2007 թ․ հունվարի 14). «How the CIA won Zhivago a Nobel». The Times. London: Times Newspapers Limited. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  168. Finn, Peter (2007 թ․ հունվարի 27). «The Plot Thickens». The Washington Post. Katharine Weymouth. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  169. «Aung San Suu Kyi – Biographical». The Nobel Foundation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
  170. «Mithunda in Suman's 'Nobel Chor'». timesofindia.indiatimes.com. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  171. «The Tagore Effect in Suman Ghosh's NOBEL CHOR». washingtonbanglaradio.com. 2011 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  172. Stockholm Business Region (2013 թ․ դեկտեմբերի 5). «The Nobel Prize: On the film screen». Mynewsdesk. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին. {cite web}: |author= has generic name (օգնություն)
  173. Monument of the Planet of Alfred Nobel Արխիվացված 2017-08-09 Wayback Machine. Panoramio.com. Retrieved on 2013-07-28.
  174. Memorial symbol "Alfred Nobel Planet". Nobelplanet.org. Retrieved on 2013-07-28.
  175. «Планета Альфреда Нобеля». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.

Աղբյուրներ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոբելյան մրցանակ» հոդվածին։