Շոկոլադե սիրոպ
Ենթատեսակ | օշարակ և շոկոլադ |
---|---|
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/Ice_cream_with_whipped_cream%2C_chocolate_syrup%2C_and_a_wafer.jpg/220px-Ice_cream_with_whipped_cream%2C_chocolate_syrup%2C_and_a_wafer.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Bosco_syrup.jpg/220px-Bosco_syrup.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/Chocolate_ice_cream_and_chocolate_syrup.jpg/220px-Chocolate_ice_cream_and_chocolate_syrup.jpg)
Շոկոլադե սիրոպ, որը երբեմն կոչվում է շոկոլադե սոուս, քաղցր համեմունք է: Շոկոլադե սիրոպի հիմնական բաղադրիչը շոկոլադն է: Շոկոլադե սիրոպը կարող է օգտագործվել նաև որպես խորտիկ: Շոկոլադե սիրոպը հաճախ օգտագործվում է որպես միջուկ կամ աղանդերի սոուս տարբեր աղանդերի համար, ինչպիսիք են պաղպաղակը: Շոկոլադե սիրոպը խառնում են կաթի հետ՝ շոկոլադե կաթ պատրաստելու համար, կամ խառնում են կաթի և պաղպաղակի հետ՝ շոկոլադե կաթնային կոկտեյլ պատրաստելու համար: Շոկոլադե սիրոպը վաճառվում է տարբեր տեսականիներով՝ սկսած շոկոլադե հեղուկից, որը կարելի է լցնել շշի մեջ, վերջացրած շոկոլադե թանձր սոուսով, որը պետք է գդալով քսել աղանդերի վրա։
Շոկոլադե սոուսը օգտագործվում է նաև պուդինգներ և տորթեր ցողելու համար: Որոշ ռեստորաններ կարկանդակի կամ տորթի մասերը զարդարելու համար օգտագործում են շոկոլադե սոուսի գեղարվեստական փայլ, ինչպես նաև այլ զարդեր, ինչպիսիք են կակաոյի փոշին, շաքարի փոշին կամ շոկոլադե չիպսերը: Շոկոլադե սոուսի որոշ ապրանքանիշեր վաճառվում են որպես շոկոլադե կաթի սոուս (օրինակ՝ Նեստլե Նեսկվիկ շոկոլադե օշարակ): Շոկոլադե սիրոպի այլ ապրանքանիշեր վաճառվում են որպես Պլոմբիր պաղպաղակի միջուկներ:
Բաղադրություն
Պարզ շոկոլադե սիրոպը կարելի է պատրաստել չքաղցրած կակաոյի փոշուց, շաքարի նման քաղցրացուցիչից և ջրից: Շոկոլադե սիրոպի բաղադրատոմսերում կարող են օգտագործվել նաև այլ բաղադրիչներ, ինչպիսիք են եգիպտացորենի օշարակը, ածիկը և բուրավետիչներ, ինչպիսիք են օրինակ՝ վանիլի էքստրակտը[1]:
Շոկոլադե սիրոպի արդյունաբերական բաղադրատոմսերը կարող են պարունակել այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են[2]՝
- Բարձր ֆրուկտոզայով եգիպտացորենի օշարակ,
- Եգիպտացորենի օշարակ,
- Ջուր,
- Շաքարավազ,
- Կակաո,
- Կալիումի սորբատ (կոնսերվանտ),
- Աղ,
- Մոնո և դիգլիցերիդներ (էմուլգատոր),
- Պոլիսորբատ 60,
- Քսանթան մաստակ,
- Վանիլին (արհեստական բուրավետիչ):
Այլ կիրառումներ
1890 թվականներից սկսած շոկոլադե սիրոպը վաճառվում էր որպես հիվանդությունների բուժման դեղամիջոց, այդ թվում՝ կոլիկով տառապող նորածինների համար: 1906 թվականի «Մաքուր Սննդի և դեղերի մասին» օրենքի ընդունման շնորհիվ, որը պահանջում էր հստակ և ճշգրիտ պիտակավորում, շոկոլադե օշարակը սկսեց բժշկական կիրառությունից անցնել առևտրային օգտագործման[3]:
Շոկոլադե սիրոպը հաճախ օգտագործվում էր սև և սպիտակ ֆիլմերում արյունը նմանակելու համար, քանի որ այն անվտանգ էր, հեշտ էր հեռացնել հագուստից և էժան էր: Բացի այդ, շոկոլադե սիրոպն ունի տպավորիչ մածուցիկություն: Շոկոլադե սիրոպի այս էֆեկտն օգտագործվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Կին իշամեղու» ֆիլմում և «Հոգեբան» ֆիլմում:
Ապրանքներ
- Ֆոքսի ու-Բեթ շոկոլադե օշարակ,
- Բոսկո շոկոլադե օշարակ,
- Հերշիի շոկոլադե օշարակ,
- Կալվերի շոկոլադե օշարակ,
- Նեստլե Նեսկվիկ շոկոլադե օշարակ:
Տես նաև
- Դուբայի շոկոլադ,
- Մենթոլաշոկոլադային ձողիկ,
- Շոկոլադե ձողիկով թխվածքաբլիթի խմորից պաղպաղակ,
- Շոկոլադե պիցցա,
- Շոկոլադե ձուկ,
- Սմոր,
- Շոկոլադե մարկիզ,
- Շոկոլադե խրթխրթան,
- Դերբիի տորթ,
- Սև-սպիտակ թխվածքաբլիթ,
- Շոկոլադե պաղպաղակ։
Ծանոթագրություններ
- ↑ «HERSHEY'S Chocolate sauce». The Hershey Company. Արխիվացված է օրիգինալից 14 April 2015-ին. Վերցված է 1 December 2014-ին.
- ↑ Simply Dixon
- ↑ Maya Wei-Haas (6 September 2017). «The Unlikely Medical History of Chocolate Syrup». Smithsonian Magazine. Արխիվացված օրիգինալից 13 September 2017-ին. Վերցված է 13 September 2017-ին.