O!RUL8,2?, BTSբոյ բենդի մինի ալբոմ։ Թողարկվել է սեպտեմբերի 11, 2013 թվականին որպես խմբի երկրորդ ալբոմը[1]։ Ալբոմում գտնվում է տաս թրեք, գլխավորը լինելով՝ N.O անունով թրեքը։
Թողարկում
Օգոստոսի 27, 2013 թվականին Big Hit Entertainment-ը գցեց հետահաշվարկ ժամացույց BTS-ի պաշտոնական կայքում։ Նաև թողարկեցին քոմբեք թրեյլեր ՅուԹյուբում[2][3]։ Թրեյլերում Ռեփ Մոնսթրը ռեփ է կարդում[4][5]։ Երեք օր անց, թողարկվեց O!RUL8,2?-ի թրեքլիսթը խմբի պաշտոնական Թվիթթերյան և Ֆեյսբուքյան էջերում[6][7]։ Նաև թողարկեցին ֆիզիկական ալբոմի կառուցվածքը[8]։ Big Hit Entertainment-ը հետագայում թողարկեց ալբոմի համար յուրահատուկ թրեյլեր[9][10]։
Տեսահոլովակ
N.O սինգլի տեսահոլովակը թողարկվեց սեպտեմբերի 10-ին, ալբոմի թողարկումից մի օր առաջ։ Տեսահոլովակում BTS խմբի անդամները հագել էին դպրոցական հագուստ[11][12]։ Տեսահոլովակի ռեժիսորը Zanybros-ն է[13]։
Ակցիաներ
BTS-ը իրենց վերադարձը կատարեց N.O սիլգլով սեպտեմբերի 12, 2013 թվականին Mnet-ի M Countdown-ում։[14] Խումբը նաև գնաց KBS-ի Երաժշտական բանկ, MBC-ի Music Core, SBS-ի Inkigayo և Արիրանգ-ի Simply K-Pop շոուներում մասնակցելու։ Նոյեմբերի 2013 թվականին BTS-ըAttack on Bangtan սինգլը բենադրեցին բազմաթիվ հարավկորեական շոուներում[15]։ Երկար ժամանակ անց՝ 2015-ին, BTS-ը բեմադրեց յուրահատուկ համերգ ալբոմի համար[16]։ 2015 BTS Live Trilogy Episode I: BTS Begins համերգը տևեց երկու օր Օլիմպիկ Այգում մարտի 28, 2015-ից սկսած։ BTS-ը բեմադրեց երգեր 2 Cool 4 Skool և O!RUL8,2? ալբոմներից։
Առևտրային կատարում
2013 թվականի սեպտեմբերին՝ O!RUL8,2? ալբոմը Gaon Weekly Chart-ում դեբյուտեց 4-րդ տեղում[17][18]։ 2013 թվականին՝ 55-րդ ամենալավ վաճառվող ալբոմն էր Հարավային Կորեայում[19]։ 2019 թվականի դրությամբ ալբոմը վաճառել է ավելի քան 200,000 օրինակ[20]։