Արման Աբովյան

Արման Աբովյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Բարգավաճ Հայաստան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր սեպտեմբերի 9, 1973(1973-09-09)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Արման Վլադիմիրի Աբովյան (սեպտեմբերի 9, 1973(1973-09-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2]։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար[3]։

Կենսագրություն

Արման Աբովյանը ծնվել է 1973 թվականին։ Սովորել է Երևանի թիվ 85 դպրոցում։ 1991 թվականին ընդունվել է Հայկական բաց համալսարան։ 1991-2001 թվականներին աշխատել է ամերիկյան «Խաղաղության կորպուսում», 2001-2012 թվականներին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, 2013-2015 թվականներին եղել է «ՈւկրԲուդ» պետական ընկերության տնօրենի խորհրդական, 2015-2018 թվականներին աշխատել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի խորհրդական։

Աշխատանքային գործունեություն

Երկար տարիներ խաղացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստաշոուի հայաստանյան տարբերակում։ Երկու անգամ իր գլխավորած թիմը դարձել է խաղի հաղթող։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ[4]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակով[3]։

Ընտանիք

ունի որդի։

Ծանոթագրություններ