Երջանիկ Հակոբյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երջանիկ Հակոբյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (2009)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և իրավագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 19, 1988(1988-12-19) (36 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Երջանիկ Մանվելի Հակոբյան (դեկտեմբերի 19, 1988(1988-12-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, իրավագետ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Կրթություն

1995-2005 թվականներին սովորել է Երևանի թիվ 171 հիմնական դպրոցում։ 2005-2009 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով բակալավրի աստիճան։ 2011-2014 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։

Աշխատանքային գործունեություն

2018 թվականի հունիսից մինչև նոյեմբեր զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի, այնուհետև վարչության պետի պաշտոնը։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Մաքսային ծառայության մայոր է։

Ընտանիք

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ