Արման Բաբաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Բաբաջանյան | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հունվարի 15, 1976 (49 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | Հայաստան | |
Արման Շամիրի Բաբաջանյան (հունվարի 15, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ապա՝ անկախ պատգամավոր[1][2]։
Կենսագրություն
Կրթություն
1993-1995 թվականներին սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։
1994 թ. հրատարակել է Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությանը նվիրված «Անստվեր լույսի ջերմությունը. Նարեկը որպես քավարան» աշխատությունը։
2001 թվականին սովորել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական կապերի և էկոնոմիկայի ինստիտուտում[3]։
2002-2006 թ. ԱՄՆ Հրվ. Կալիֆոռնիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
2004-2005 թթ. ԱՄՆ Ջորջթաուն համալսարանի կոնֆլիկտաբանության ֆակուլտետ։
Քրեական գործ և դատվածություն
2006 թվականին ձերբակալվել է փաստաթղթեր կեղծելու և զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել զինվորական ծառայությունից խուսափելու համար և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Փաստաթղթեր կեղծելու մասով դատարանը մեղադրանքը չհիմնավորված է համարել։ Սույն գործով դատավարության ընթացքում Ա․Բաբաջանյանն իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել[4][5][6][7]։
Լրագրողական գործունեություն
1989թ. Հայ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, «Հայորդի» պարբերականի խմբագիր։
2003 թվականին ԱՄՆ-ում հիմնել է «Ժամանակ» օրաթերթը, որը գործում է մինչ օրս։
2010 թվականին հիմնել և գլխավորել է www.1in.am լրատվական-վերլուծական կայքը։
Քաղաքական գործունեություն
1998 թ. Նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգող։
2003թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում անցկացված ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի շտաբի պատասխանատու։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով[1][2]։
Կուսակցական գործունեություն
2020 թվականի մայիսին Արման Բաբաջանյանը հիմնեց «Հանուն Հանրապետության» քաղաքացիական նախաձեռնությունը[8], որի հենքի վրա սեպտեմբերին ստեղծեց համանուն կուսակցություն[9][10]։
Հետաքրքիր տեղեկություններ
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները․ «Իմ քայլը» կունենա 88, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ 2,0 2,1 «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը».
- ↑ «Բաբաջանյան Արման Շամիրի». Bright Armenia Party. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
{cite web}
: Text "www.brightarmenia.am" ignored (օգնություն) - ↑ «Արման Բաբաջանյանն դատապարտվեց 4 տարի ազատազրկման»։
- ↑ «Արման Բաբաջանյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Արման Բաբաջանյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Չորս տարի` երկու տարուց խուսափելու համար. խմբագիրը դատապարտվեց ազատազրկման զինվորական փաստաթղթերը կեղծելու համար - News». www.armenianow.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
{cite web}
: Text "ArmeniaNow.com" ignored (օգնություն) - ↑ «Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Պարտավոր ենք հզորացնել ու ամրապնդել մեր հայրենիքը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր անդամ Արման Բաբաջանյանhttps://iravaban.net/290384.html
- ↑ «Արման Բաբաջանյանը հիմնադրել է «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Բաբաջանյան» հոդվածին։ |
|