Յունուար
Յունուար, ըստ Գրիգորեան օրացոյցի՝ տարուան առաջին ամիսը. ունի 31 օր։ Առաջին օրը կը նշուի, իբրեւ Նոր Տարուան օր։
Երբ ԺԶ. դարուն կ'ընդունուի համաշխարհային օրացոյցը, ըստ այդ տոմարի տարուան առաջին ամիսը կը հանդիսանայ Յունուարը, իսկ ամիսները կը կոչուին՝ հռոմէական անուններով։ Այդ մէկը հայերը նոյնպէս կ'ընդունին եւ Նաւասարդ անունը կը փոխարինուի՝ Օգոստոս անունով ու կը դառնայ տարուան ո՛չ թէ առաջին, այլ՝ ութերորդ ամիսը։
Տարուան ամիսներու բաժանման՝ այժմեան պատկերը, գոյութիւն ունի աւելի քան երկու հազար տարի։ Անիկա մեզի հասած է Յուլեան օրացոյցի յառաջացման հետ (Հին Հռոմէն), ուրկէ նաեւ յառաջացած են ամիսներուն անունները։
Ինչպէս յայտնի է, հռոմէացիներուն Նոր տարին կը սկսէր գարնան։ Ամիսները սկզբնական շրջանին միայն կը թուագրուէին. առաջինը այն ամիսն էր, որ ներկայիս կը կոչուի «Մարտ»։ Բայց ժամանակի ընթացքին միայն չորս ամիսները կը մնան թուական անուններով։ Այսինքն՝ եօթներորդէն մինչեւ տասներորդը ներառեալ՝ Սեպտեմբեր, Հոկտեմբեր, Նոյեմբեր եւ Դեկտեմբեր, անշուշտ նկատի առած՝ Մարտը, իբրեւ առաջին ամիս։ Մնացեալ ամիսները վերանուանուած են։
Յունուարը տարեմուտի ամիսն է։ Տարուան սկիզբը, սակայն՝ ձմրան կէսը։
- Յունուար ամսուան Կենդանակերպի նշաններն են՝
- մինչեւ 19-ը՝ Այծեղջիւր
- 20-էն ետք՝ Ջրհոս
Նշանաւոր Օրերը

Եոախիմ ֆօն Զանտրարթ (1606-1688)

Չափահասութեան Օրը Ճափոնի մէջ
- 1 Յունուար
- Յունուար 3÷5
- Նախածննդեան տօներ (Հայաստան)
- 4 Յունուար
- Անկախութեան Օր (Միանմար)
- Պրէյլի Համաշխարհային Օր
- 5 Յունուար
- Թռչուններու Ազգային Օր (Միացեալ Նահանգներ)
- 6 Յունուար
- 7 Յունուար
- 9 Յունուար
- Առաջին Ակոալիա (Անդիք Հռոմ)
- 11 Յունուար
- Հանրապետութեան Օր (Ալպանիա)
- 12 Յունուար
- Զանզիպարի Յեղափոխութեան Օր (Թանզանիա)
- 13 Յունուար
- Ազատագրութեան Օր (Թոկօ)
- 14 Յունուար
- Դրօշակի Օր (Վրաստան)
- 15 Յունուար
- Քորէական Այբուբենի Օր
- Ուիքիփետիայի Օր
- 20 Յունուար
- Միացեալ Նահանգներ
- Պանիրի Օր
- Երդմնակալութեան Օր (Տեղի կ'ունենայ չորս տարին մէկ, նահանջ տարիներուն, բացի՝ երբ 20 Յունուարը Կիրակիի կը զուգադիպի):
- Նահատակներու Օր (Ազրպէյճան)
- Միացեալ Նահանգներ
- 21 Յունուար
- 26 Յունուար
- Հանրապետութեան Օր (Հնդկաստան)
- 27 Յունուար
- Լենինկրատի Պաշարման Վերացման Օր (Ռուսիա)
- Հրեաներու Ողջակիզման Յիշատակի Օր
- 28 Յունուար
- Բանակի օր (Հայաստան)
- 30 Յունուար
- Մահաթմա Կանտիի Նահատակութեան Օր
- 31 Յունուար
- Անկախութեան Օր (Նաուրու)
Շարժական տօներ
- Ամէն երրորդ երկուշաբթին՝
![]() |
Ուիքիպահեստ նախագիծի Յունուար ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |